Իրանական նավթատարի ազատ արձակումը Բրիտանիայի ձախողումն էր և ԱՄՆ-ի խայտառակությունը
Իրանի դիվանագիտական ջանքերի արդյունքում և Ջիբրալթարի Գերագույն դատարանի վճռով, իրանական «Grace 1» նավթատարն ազատվեց կալանքից և դուրս եկավ միջազգային ջրեր:
Հինգշաբթի օրը, Ջիբրալթարի Գերագույն դատարանը կայացրեց նավթատարի ազատ արձակման որոշումը, հակառակ ԱՄՆ կառավարության դիմումին՝ երկարաձգել դրա կալանքի ժանմկետը:
Ջիբրալթարի դատարանի որոշումը ձախում էր Բրիտանիայի և միաժամանակ խայտառակություն՝ ԱՄՆ-ի համար, քանի որ երբ հրապարակվեց Ջիբրալթարի կառավարությանն ուղղված ԱՄՆ-ի նամակը, Թրամփի կառավարությունը հեղինակազրկվեց միջազգային հասարակության մոտ:
Իրանական նավթատարի ազատ արձակումը՝ Բրիտանիայի կոմից Իրանին ներկայացված նախապայմանների նկատմամբ Թեհրանի անհամաձայնության պայմաններում, ևս մեկ անգամ փաստեց, որ Իրանը հաղթեց դիվանագիտական ոլորտում:
Բացի այդ, Ջիբրալթարի Գերագույն դատարանի որոշումը, չնայած ԱՄՆ-ի կառավարության նամակ-պահանջին, ցույց տվեց, որ Բրիտանիան այնքան էլ չի վստահում ԱՄՆ-ին և պատրաստ չէ ամբողջ ժամանակ խաղալ այդ երկրի կիսադաշտում:
Այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփի կառավարությունը հայտարարեց, թե այդ երկիրը չի մտնի Պարսից ծոցի լարվածության մեջ, և Բրիտանիան միայնակ պետք է պայքարի այդ տարածաշրջանում, պարզ դարձավ, որ երկու երկրների միջև առկա է անվստահություն:
Այս պայմաններում, Բրիտանիան չի ցանկանում ավելի սրել Պարիսց ծոցի լարվածությունը, քանի որ այս պահին կանգնած է բրէքզիթի խնդրի առջև: Իրանի բարձր մակարդակի դիվանագիտությունը մի կողմից և Բրիտանիայի խնդիրները ԵՄ-ի հետ մյուս կողմից, Լոնդոնին ստիպեցին ընդունել իրանական նավթատարն ազատ արձակելու որոշումը:
Այնպես, ինչպես Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթատարի անօրինական կալանավորումը Լոնդոնին չօգնեց հասնել իր նպատակին, Իրանի կողմից բրիտանական նավթատարի օրինական գործողությունը Արևմուտքին և մասնավորապես՝ ԱՄՆ-ին ու Բրիտանիային փոխանցեց այն ուղերձը, որ Իրանը լուրջ է վերաբերվում օրինախախտությանը և այս հարցում առևտուր չի անում:
ԻԻՀ ԱԳ նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ իրանական նավթատարը կալանավորելու Բրիտանիայի քայլն անօրինականն էր: Իրանի ԱԳՆ Զարիֆը, հինգշաբթի օրը ևս մեկ անգամ անդրադառնալով ԵՄ պխատժամիջոցների վերաբերյալ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությանը, Թուիթերում գրել է. «Ոչինչ չի փոխվել և իրանական նավթատարի կալանավորումը 100 տոկսով անօրինական էր»:
Բրիտանիայի կառավարությունը պնդում էր, որ իրանական նավթատարը, խախտելով ԵՄ պատժամիջոցները, նավթ էր տեղափոխում Սիրիա: Սակայն հարկ է նշել, որ Սիրիայի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցները չեն տարածվում Իրանի վրա և բացի այդ, նավթատարի կալանավորման առաջին իսկ օրից, Թեհրանը հայտարարեց, որ դրա նպատակակետը Սիրիան չի եղել:
Ջիբրալթարում և Հորմուզի նեղուցում նավթային տանկերների հետ կապված իրադարձությունները վկայում են, որ Բրիտանիայի անօրինական գործողությունները, որ իրականացվում են ԱՄՆ-ի հովանավորությամբ, որևէ կերպ չեն կարող ազդել Պարսից ծոցում Իրանի օրինական և արդար քաղաքականության վրա:
Ջիբրալթարում բրիտանիայի իրականացրած ծովահենությունը խախտեց Ծովային անվտանգության կոնվենցիայի բազմաթիվ հոդվածները, սակայն Իրանի կողմից բրիտանական նավթատարի կալանավորումն իրականացվեց օրենքի շրջանակներում:
Իրանը, որպես Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցում ծովագնացության անվտանգոթյան պահպանման կարևոր դերակատար, օրենքի պահպանությունը չի զոհաբերի Բրիտանիայի քաղաքկանությանը: Իրանական նավթատարն ազատ արձակելու Ջիբրալթարի Գերագոյն դատարանի որոշումը նավթային տանկերների գործում Բրիտանիայի պարտությունն էր Իրանի դիմաց: