Մամուլի տեսություն 19.08.2019
Չնայած ԱՄՆ տնտեսական ճնշմանը, իրանցի ձեռներեցները հաղթել են պատժամիջոցներին և ուժեղացրել երկրի տնտեսությունը
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Քաշմիրի ճգնաժամի ամենաազդեցիկ միջնորդը
Մենք սովորել ենք «միջուկային սպառնալիքին»
Սովորել ենք, որովհետև վերջին տարիներին Հնդկաստանն ու Պակիստանը յուրաքանչյուր տարաձայնության ժամանակ իրար սպառնացել են ատոմային զենքի կիրառմամբ և աշխարհը հագիստ հետևում է այս խոսակցություններին: Սակայն այս անգամ հայտարարություններն ավելի կոշտ են, նախադասություններն ավելի դառը և սպառնալիքներն էլ ավելի լուրջ: Այսօր էլ Հնդկաստանի ու Պակիստանի խնդիրները նույնն են, և 1947թ մինչ այսօր պատմական գաղութատերերն ինչպես Բրիտանիան, որ ունեն սադրիչ մտքեր, նույն բանն են մտածում: Քաշմիրի և Պակիստանի ու Հնդկաստանի ժողովուրդներն արդեն 72 տարի խաղաղություն չեն տեսել: Իսկ այժմ, Փիրմուհամմադ Մոլազեհի ասելով, Հնդկաստանի ու Պակիստանի քաղաքական հարաբերությունները լարվել են, և բարձրացվել է պատերազմի ու միջուկային զենքի կիրառման հարցը:
Ջոմհուրի Էսլամի օարթերթ
Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն. Գնաճն ամեն ամիս նվազում է
Իրանի կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է, որ երկրի տնտեսական վիճակը բարելավվում է: Նա հավելել է. «Վերջին երեք ամսիների ընթացքում, գնաճը նվազել է: Աբդոլ Նասեր Հեմմաթին, Քերմանշահ նահանգի մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Կենտրոնական բանկն աջակցում է գների կայունացմանը և արտադրության ու զբաղվածության աճին ուղղված ջանքերին»:
Քեյհան օրաթերթ
Ձեռնարկատերեր, որոնց անգամ պատժամիջոցները են խանգարում
ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո Իրանի տնտեսության վիճակի կապակցությամբ հարց է առաջանում, թե չնայած առկա խոչընդոտներին, տնտեսության առաջընթացի համար ի՞նչ լուծումներ գոյություն ունեն: Երբ այս բռնատեր ռեժիմն իրեն իրավունք է վերապահում այլ երկրներին պատժել շրջափակումների կիրառմամբ, ի՞նչ է հնարավոր անել: Նման դեպքերում որոշները կարող են կորցնել իրենց ինքնավստահությունը և հանձնվել: Սակայն մեկ այլ խումբ, որոնց թվում մեծամասնություն են կազմում տնտեսական ոլորտի ակտիվիստները, խնդրի լուծումը տեսնում են երկրի կարողությունների վրա հենվելու մեջ:
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ որևէ երկրի առաջընթացի համար չկա ավելի լավ ճանապարհ, քան ներքին կարողությունների վրա հենվելը: Այսինքն, կառավարության եկամուտների նվազելով և գումարներն այս ու այն կողմ ծախսելու հնարավորությունները նվազելով, պետական աշխատանքի ընդունվելու ցանկությունը նվազում է: Այս մասին խոսել է նաև ԻԻՀ առաջնորդը՝ «Իսլամական հեղափոխության երկրորդ քայլը» անունը կրող բանաձևում:
Իրան օարթերթ
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը, խորհրդարանի նահանգային ֆրակցիայի նիստում ունեցած ելույթում ասել է. «Ուրանի հաստացման մակարդակը 300 կիլոգրամից հասել է 370 կիլոգրամի»:
Ֆրակցիայի մամլո խոսնակն անդրադառնալով Սալեհիի հայտարարությանը, նշել է, որ երկու շաբաթ առաջ, ՀԳՀԾ-ի վերահսկիչ կոմիտեի նիստում քննարկվել է համաձայնության շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու Իրանի երրորդ քայլը: Նա հավելել է. «Մենք կառուցել ենք ցենտրիֆուգների մոնտաժի սենյակը, որտեղ տեղակայված են շուրջ 20 IR6 ցենտրիֆուգներ: Բացի այդ, մենք ունենք ՀԳՀԾ-ի առաջ եղած պայմաններին վերադառնալու հնարավորություն և առաջիկա ամիսներին լավ լուրեր կստանաք Արաքի ռեակտորի մասին»:
armenpress.am
Greenpeace-ը կազմել Է երկրների վարկանիշը ծծմբի երկօքսիդի արտանետումների ցուցանիշով
Ռուսաստանը երկրորդ տեղն Է զբաղեցրել 2018 թվականին մարդու առողջության համար վնասակար ծծմբի երկօքսիդի (SO2) մթնոլորտ արտանետումների ցուցանիշով՝ զիջելով սոսկ Հնդկաստանին, երրորդ հորիզոնականում Է Չինաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասած Է Greenpeace-ի զեկույցում:Հնդկաստանը մեկ տարում մթնոլորտ Է արտանետել 4586 կիլոտոննա ծծմբի երկօքսիդ, դա ավելի Է մոլորակում դրա ընդհանուր քանակության 15 տոկոսից: Ռուսաստանի ավանդը, որը համընկնում Է բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության տվյալների հետ, 3683 կիլոտոննա Է, Չինաստանինը՝ 2578 կիլոտոննա: Այնուհետեւ գալիս են Մեքսիկան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք նույնպես գերազանցում են 1000 կիլոտոննայի նշագիծը:Greenpeace-ի զեկույցում բերված գրաֆիկի համաձայն՝ Չինաստանը եւ Ռուսաստանը վերջին տասը տարվա ընթացքում ցուցադրում են երկօքսիդի արտանետումների նվազում, իսկ Հնդկաստանը՝ 65-տոկոսանոց աճ:SO2-ի «ամենաթեժ» կետը դարձել Է Նորիլսկը՝ տարեկան 1898 կիլոտոննա ցուցանիշով, ինչը 4,5 անգամ ավելի Է, քան ամբողջ ԱՄՆ-ինը: Այնուհետեւ գալիս են Հարավային Աֆրիկայի Քրիել քաղաքը (714), որտեղ ածխային Էլեկտրակայան Է աշխատում, եռյակը եզրափակում Է Զագրոսի տարածաշրջանն Իրանում (614):Ինչպես ճշտում Է Greenpeace-ը, օդում SO2-ի պարունակությունն օդի մաքրության հանգուցային ցուցանիշներից մեկն Է: «ԾԾմբի երկօքսիդն օդի աղտոտվածության հետ կապված հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառներից մեկն Է ամբողջ աշխարհում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի «Գրինպիս» Էներգետիկական ծրագրի նախագծի ղեկավար Ռաշիդ Ալիմովը:
armenpress.am
Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել Է 23-ամյա վաղեմության հագուստով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել Է 23 տարի առաջ գնված հագուստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Deutsche Welle հրատարակության Facebook-օգտահաշվում:Լուսանկարիչները քաղաքական գործչին պատկերել են երկար մետաքսե բլուզով՝ վառ երկնագույն-վարդագույն պրինտով ծալվածքով:Նշվում Է, որ առաջին անգամ այս տեսքով նա ներկա Է գտնվել Բայրոյթում Վագների երաժշտության փառատոնի բացմանը, որը տեղի Է ունեցել 2002 թվականին: Դրանից հետո նա այս հագուստով հանրությանը ներկայացել Է 2008 եւ 2017 թվականներին:Սոցցանցի օգտատերերը հավանություն են տվել կանցլերի ընտրությանը: «Հանրային մարդիկ հենց նմա օրինակ պետք Է տան»,- գրել Է նրանցից մեկը:
panorama.am
Ուկրաինացիները քննադատում են աղ ու հացը գետնին գցած Նեթանյահուի կնոջը
Համացանցի ուկրաինացի օգտատերերը դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջը՝ Սառային, որը Կիևում աղի մեջ թաթախված հացը նետել էր գետնին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ օգոստոսի 19-ի գիշերը Նեթանյահուն կնոջը հետ ժամանել էր Կիև՝ պաշտոնական հանդիպումների համար։Վայրէջքից հետո օդանավակայանում Իսրայելի վարչապետին ու նրա կնոջը դիմավորել էին ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի ու կծել, այնուհետ այն տվել Սառային, բայց վերջինս հացի կտորը գցել է գետնին։
Ըստ ուկրաինացիների, նման քայլը վիրավորանք է ոչ միայն Ուկրաինային, այլև Իսրայելի կառավարության ղեկավարին:
«Ստացվում է, որ պետություն կառուցելն ավելի հեշտ է, քան կնոջը», - գրել է օգտատերերից մեկը ։
Մեկ այլ օգտատեր շնորհակալություն է հայտնել, որ նա դեմքին չի թքել։Սառա Նեթանյահուի նաև սկանդալ էր սարքել Կիևի ինքնաթիռում՝ իրեն պատշաճ ողջունելու համար։