Մամուլի տեսություն 1-9-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111060-Մամուլի_տեսություն_1_9_2019
Բրիտանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույեր են անցկացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու և առանց համաձայնության Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու որոշման դեմ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 01, 2019 12:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 1-9-2019

Բրիտանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույեր են անցկացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու և առանց համաձայնության Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու որոշման դեմ:

«Խորասան» օարաթերթ

Նախքան Իրանի նշած ժամկետի ավարտը, բանակցություններըշարունակվելու են

Ընդամենը չորս օր է մնացել Թեհրանի կողմից Եվրոպային տված երկրորդ ժամկետի ավարտին և Իրանի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մեկնարկին: Իրանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Իրանը կգնա երրորդ քայլին, ինչպես դա արել է նախկինում, եթե Թեհրանի պահանջները չիրականանան:

Այն, ինչ Իրանի ԱԳՆ պաշտոնյաներն մինչ այժմ ընդգծել են, նավթ վաճառելու և փող ստանալու խնդիրն է:

 

«Համշահրի» օրաթերթ

Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի դեմ ցույցեր են անցկացվել

 

Տասնյակ հազարավոր քաղաքցիներ, ամբողջ Բրիտանիայում բողոքի ցույեր են անցկացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու և առանց համաձայնության Եվրամիությունից  Բրիտանիայի դուրս գալու որոշման դեմ:

Լոնդոնում քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել վարչապետի աշխատասենյակի դիմաց: Նրանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել  «Փակեք փողոցները հանուն ժողովրդավարության» և «Մենք դիմադրում ենք խորհրդարանը փակելու որոշման դեմ»:

Լոնդոնից բացի, ցարարները փողոցներ են դուրս եկել նաև Բրիտանիայի 30 այլ քաղաքներում, այդ թվում՝ Բիրմինգհեմում, Մանչեսթերում, Գլազգոում, Քեմբրիջում, Լիվերպուլում, Նյուքասլում և Բրիստոլում:

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Իրանի զինված ուժերի օրակարգում դրված է ԱԹՍ-ի արտահանումը

Իրանի մուտքը պաշտպանական արտադրանքներ արտահանելու ոլորտ, պահանջում է լուրջ ներկայություն միջազգային ռազմական ցուցահանդեսներում:

Ռուսաստանում ընթանում է Մոսկվայի «Մաքս» միջազգային ավիացիոն ցուցահանդեսը: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ներկա է ցուցահանդեսին, որին կմասնակցում են  իրանական 5 ավիացիոն և ԻԻՀ Պաշտպանության նախարարության ենթակա գիտահետազոտական ընկերություններ:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ը համաձայնվել է, որ Իրանի նավթն արտահանվի

 

ԻԻՀ ԱԳՆ տեղակալն ասել է, որ անցած մեկ տարում տարբեր ոլորտներում Իրանի արտաքին քաղաքականությունն ակտիվ է եղել :

Սայեդ Աբբաս Էրաղչին ասել է,ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճնշմանք աղաքկանության դեմ Իրանը պայքարել է առավելագույն դիմադրության և միասնականության քաղաքականությամբ: Նա հավելել է.«Մենք թույլ չենք տվել, որ ամերիկացիները ևս մեկ անգամ միջազգային կոնսենսուս կազմեն Իրանի դեմ, որի օրինակն էր Լեհաստանում Վարշավայի խորհրդաժողովը, որը մերժվեց երկրների կողմից և դա Միացյալ Նահանգների ձախողումն էր»:

Նա հայտարարել է, որ Իրանի անվտանգության դեմ ուղղված նախագիծը եղել է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և արաբական որոշ երկրների օրակարգում: Էրաղչին հավելել է.«Մենք փորձեցինք թույլ չտալ, որ Իրանի դեմ նոր անվտանգության նախագիծ ձևավորվի»:

 

lragir.am

2019 թ. 32 երկրից սփյուռքահայեր են դիմել հայաստանյան բուհեր ընդունվելու համար

 

2019 թվականին՝ հայաստանյան համալսարաններում սովորելու համար դիմել է 190 օտարազգի և 634 սփյուռքահայ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պատասխանատու Կարեն Նազարյանը։

«2018 թվականին հայաստանյան ԲՈւՀ-եր ընդունվել է 1620 օտարազգի դիմորդ։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ ընդունվել է 870 սփյուռքահայ ուսանող։ 2018-ին` մինչ այս պահը, դիմել էր 611 սփյուռքահայ, իսկ 2019-ին՝ 634 դիմորդ։ Մենք զարգացման դինամիկա ունենք և նախնական վերլուծությամբ նրանց թիվը 700-ը կանցնի»,- նշեց Նազարյանը։

Նրա խոսոքվ` այս տարի 32 պետությունից սփյուռքահայ է դիմել հայկական բուհեր ընդունվելու համար. նրանց հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Լիբանանից և Սիրիայից են։

 

armedia.am

Հայաստանում այս տարի առաջին դասարան կհաճախի մոտ 42․000 աշակերտ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ ԿԳՄՍ նախարարության հանրակթության վարչության պետ Աշոտ Արշակյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է, կհստակեցվի սեպտեմբերի 5-ին։

Այսօր դասապրոցես չկա, սակայն Գիտելիքի և դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

Այս ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին անգամ 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: 

 

tert.am

Տեխասում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, կա առնվազն 20 վիրավոր

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, կա առնվազն 20 վիրավոր, հաղորդում է New York Times թերթը:

Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներն արձակվել են Օդեսա քաղաքի Home Depot խանութում, որը սահմանակից է Տեխասի Միդլենդ շրջանին:

Տեղական Texas Tribune թերթի տվյալներով՝ տուժածների թիվը կարող է հասնել առնվազն 30-ի: Պարբերականի հաղորդմամբ՝ հրաձգությունը կարող է իրականացված լինել տարբեր մեքենաներում գտնվող երկու անձանց կողմից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն իրեն տեղեկացրել է կատարվածի մասին:

«Հետաքննությունների դաշնային բյուրոն և իրավապահ մարմիններն ամբողջությամբ ներգրավված են»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ Տեխաս նահանգի Օդեսա քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացած երկու անձանցից մեկը ոչնչացվել է։

«Հաստատվել է, որ հրաձիգը սպանվել է Օդեսայում»,-հայտնել է ոստիկանությունը Facebook-ում:

Նրա տվյալներով՝ այս պահին հրաձգություն չի իրականացվում։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում:

 

news.am

Հակամարտության եզրին. Ինչու է Էրդողանը շտապ մեկնում Պուտինի մոտ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ժամանում է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: Որպես այցի գլխավոր նպատակներից մեկը նշում են Իդլիբի հարցում փոխզիջման հասնելու փորձը: Անկարան շահագրգռված չէ Սիրիայի կառավարական ուժերի եւ նրանց աջակցող Ռուսաստանի հետ անմիջական բախմամբ, սակայն բանակցությունները դրանով չեն սահմանափակվի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը եւ էրդողանը կզրուցեն երեքշաբթի՝ Ժուկովսկում «ՄԱԿՍ-2019» ավտոսրահ այցելելուց հետո:

«ՄԱԿՍ»-ում, որը կանցկացվի  օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը, ավանդաբար կներկայացնեն ոլորտի նորույթները, սակայն Էրդողանին ավելի շատ հետաքրքրում է Սիրիայի Իդլիբում իրավիճակը: Հենց այս թեմայի քննարկման համար, ոչ հեռախոսով, այլ  անձամբ, Էրդողանը եւ թռչում է ՌԴ: