Ջոնսոնի ու նրա ընդդիմադիրների միջև Բրեքզիթի հարցով վեճերը սրվել են
Եվրամիության կազմից դուրս գալը Բրեքզիթը ներկայումս դարձել է Բրիտանիայի ներքին ու արտաքին քաղաքականության գերխնդիրը և քանի որ այն ճակատագրական նշանակություն ունի այդ երկրի ապագայի համար, վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա ընդդիմադիրների միջև վեճերը սրվել են: Ջոնսոնը պնդում է ԵՄ-ից առանց համաձայնության, իսկ նրա հակառակորդները՝ միայն համաձայնագրով դուրս գալու վրա:
Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը երկուշաբթի օրն ընդգծել է, որ կդիմակայի կառավարության բռնապետական քայլերին: Քորբինն ասել է.«Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գործունեության դեմ բողոքողների մեջ կան բազմաթիվ անձինք, ովքեր քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին, սակայն նրանք դեմ են առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուն, քանի որ համոզված են, որ դա վնասակար կլինի Բրիտանիայի և օգտակար` ԱՄՆ-ի համար»:
Նշելով, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները բանակցություններ են վարում, Քորբինը հավելել է.«Ես նրանց կոչ եմ անում միավորվել ընդդեմ Ջոնսոնի դիրքորոշման և 28 ժամից կպարզվի, թե կատարված քայլերն ինչ արդյունք են ունենալու»: Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդն ասել է, որ քննարկվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի քաղաքական անարժանության նախագծի շուրջ քվեարկություն անցկացնելու տարբերակը: Նա հերթական անգամ ընդգծել է, որ առանց համաձայնության Բրեքզիթը ԱՄՆ-ի ցանկալի տարբերակն է: Ջոնսոնը խոստացել է հոկտեմբերի 31-ին իրականացնել Բրեքզիթը, համաձայնագրով կամ առանց համաձյանագրի: Նա ուրբաթ օրը զգուշացրել է Բրեքզիթի գործընթացի դադարեցմանն ուղղված ցանկացած քայլի կապակցությամբ:
Առկա տվյալները վկայում են, որ Բրեքզիթը քաղաքական հարցից վեր է: Փաստորեն այն դարձել է փորձաքար՝ Բրիտանիայի քաղաքական համակարգի ինքնության համար:
Հոկտեմբերի 31-ին համաձայնագրով կամ առանց համաձայնության ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ Ջոնսոնի պնդումը պատճառ է դարձել, որ նա ընդդիմադիրների քայլերը կանխելու համար Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի համաձայնությամբ, մինչև հոկտեմբերի 14-ը դադարեցնի համայնքների պալատի աշխատանքը: Ջոնսոնն այդպիսով փորձել է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց բրեքզիթի պայմանների վերաբերյալ համաձայնագրի, Եվրամիությունից երկրի դուրս գալը: Նա նույնիսկ իր ընդդիմադիր կուսակիցներին սպառնացել է, որ նրանց կվտարի կուսակցությունից:
Այնուամենայնիվ, ընդդիմադիրները մտադիր են մինչև խորհրդարանի աշխատանքի դադարեցումը, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Մի խումբ պահպանողական պատգամավորներ, մտադիր են սեպտեմբերի 3-ին մի նախագիծ ներկայացնել, որը Ջոնսոնին կպարտավորեցնի ԵՄ-ի հետ համաձայնության չգալու դեպքում, երկարաձգել Բրեքզիթի գործընթացը: Ջոնսոնը երկուշաբթի օրն ասել է.«Ոչ մի դեպքում չեմ հետաձգելու Բրեքզիթը: Մեծ հավանականությամբ Ջոնսոնը ուժի դիրքից բանակցություն վարի ԵՄ-ի հետ, ինչպես Թերեզա Մեյը նման ռիսկի դիմեց: Ջոնսոնը, Համայնքների պալատում ավելի շատ մանդատներ շահելու համար, կարող է սեպտեմբերի 4-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ հանդես գալ: