Մամուլի տեսություն 04.09.2019
ՀԳՀԾ-ով ստանձած իր պարտավորությունների կրճատման Իրանի երրորդ քայլին մնացել է 48 ժամից ավելի քիչ ժամանակ: Իրանի քայլը կախված է Եվրոպայի գործողություններից:
Քեյհան օրաթերթ
Եվրոպան խնձոր ու տանձ է խոստանում Իրանին՝ Թեհրանի գլխին ՀԳՀԾ-ի գլխարկը պահելու համար
Ուրբաթ օրն ավարտվում է Իրանի կողմից Եվրոպային տրված երկրորդ ժամկետը և Իրանն անելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը: Սակայն դժբախտաբար, կառավարության գործունեությունը առաջ չի գնում ՀԳՀԾ-ի համաձայն:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նախօրեին Իսլամական խորհիդի նիստում ունեցած ելույթում ասել է. «Մենք բազմիցս ասել ենք և ևս մեկ անգամ ասում ենք, հնարավոր է թյուրըմբռնում է եղել: Մենք որևէ որոշում չենք կայացրել ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություն վարելու կապակցությամբ: Վերջին 1.5 տարում և դրանցի առաջ, մենք երբեք դրական պատասխան չենք տվել ԱՄՆ-ի առաջարկներին: Առաջարկը եղել է, սակայն մենք մերժել ենք այն: Երկկողմ բանակցությունների հարցը երբեք չի քննարկվել»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Մեր համար կարևոր չէ՝ ԱՄՆ-ն կվերադառնա ՀԳՀԾ, թե՝ ոչ: Կարևորը պատժամիջոցներն են: Եթե ԱՄՆ-ը վերացնի իր բոլոր պատժամիջոցները, միգուցե Վաշինգտոնն ինչպես նախկինում, ներկա գտնվի 5+1 խմբի բանակցություններին: Բայց միայն այն դեպքում, եթե վերացնի իր բոլոր պատժամիջոցները»:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ում պատանին սպանել է իր ընտանիքի 5 անդամներին
ԱՄՆ-ի իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարել են, որ 14 տարեկան մի պատանի, հրազենից սպանել է իր ընտանիքի 5 անդամներին: Լիմսթուն շրջանի ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ Ալաբամա նահանգի Էլկմոնտ քաղաքում: Կրակոցների հետևանքով, ընտանիքի անդամներից երեքը մահացել են տեղում, իսկ մյուս երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին:
Հաղորդման համաձայն, ձրբակալված պատանին խոտովանել է, որ ընտանիքի անդամներին սպանել է 9 միլիմետրանոց հրացանով և սպանությունից հետո, զենքը թողել է տան մերձակայքում: Հանցագործության հետաքննությունը շարունակվում է և ոստիկանները ներկայումս փորձում են գտնել զենքը:
Խորասան օրաթերթ
Կեղտոտ խաղ՝ Քաշմիրի դեմ
Հնդկաստանի ու Պակիստանի միջև վերսկսվել են Քաշմիրի հարցով տարաձայնությունները
Նույնիսկ Քաշմիրում ելքի ու մուտքի արգելքի մասին որոշումից երեք շաբաթ անց, Հնդկաստանի կողմից վերահսկվող այս տարածքում, կյանքը շարունակում է կաթվածահար մնալ: Անցած ամիս, Հնդկաստանը չեղարկեց սահմանադրության 370-րդ հոդվածը, որի համաձայն, ոչ ոք իրավունք չուներ հող գնել Քաշմիրում, եթե քաշմիցրի չլիներ: Այս օրենքի չեղարկմամբ, առկա է մտահոգություն, որ Քաշմիրի մուսուլմանաբնակ շրջանները կարող են ենթարկվել ժողովրդագրական փոփոխությունների:
Համշահրի օրաթերթ
Նոր Զելանդիայի կառավարությունն իր քաղաքացիներից գնել է 32 միլիոն դոլարի զենք
Քրայսթչըրչի ահաբեկչական գործողությունցի հետո, որինզ ոհ գնաց 51 մուսուլման, նոր Զելանդիայի կառավարությունն իրականացրել է զենքի գնման ծրագիր, որի արդյունքում, քաղաքացիներից գնվել է ընդհանուր առմամբ 32 միլիոն դոլար արժողությամբ 15 հազար անուն զենք:
armenpress.am
Լեյբորիստները չեն պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի մտադրությունը
Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Brexit-ի հարցերով ստվերային նախարար» Քիր Ստարմերը:
«Մենք չենք պատրաստվում պարել Ջոնսոնի դուդուկի տակ: Մենք չենք քվեարկելու այսօր»,- ասել Է Ստարմերը Sky News հեռուստաալիքի եթերում: Նա նաեւ նշել Է, որ Ջոնսոնը, ի տարբերություն իր նախորդի՝ Թերեզա Մեյի, վստահություն չի վայելում խորհրդարանում, հատկապես հաջորդ շաբաթվանից խորհրդարանի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը դադարեցնելու իր որոշումից հետո:
Սեպտեմբերի 3-ի երեկոյան Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել Է խորհրդարանի աշխատանքի օրակարգի փոփոխման օգտին եւ Համայնքների պալատին օժտել Է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալն ավելի ուշ ժամկետ փոխադրելու մասին օրինագծի քննարկման իրավունքով: Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարել Է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վճռականության մասին, եթե պատգամավորները քվեարկեն «բրեքսիթի» շուրջը բանակցությունները հետաձգելու օգտին:
«Ես ընտրություններ չեմ ցանկանում, բայց եթե սեպտեմբերի 4-ին պատգամավորները քվեարկեն բանակցությունները դադարեցնելու ու եւս մեկ անհեթեթ հետաձգման հասնելու օգտին, դա կլինի խնդիրը լուծելու միակ հնարավորությունը»,- հայտարարել Է Ջոնսոնը: Վերլուծաբանները նշում են, որ վաղաժամկետ ընտրությունները Ջոնսոնի եւ նրան լոյալ շրջապատի միակ հույսն են, քանի որ խորհրդարանում նրանց նկատմամբ ընդդիմության գերակշռությունն այժմ կազմում Է 43 ձայն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետները կազմակերպում են առաջին բուժօգնության դասընթացներ
Սիրիայում հայկական հումանիտար առաքելության շրջանակում Հալեպի խաղաղ բնակչության համար հայ մասնագետների կողմից կազմակերպվում են առաջին բուժօգնության դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման ուսուցման նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, դասընթացներին ներգրավվել են առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան օգնութուն ցուցաբերել կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ, էլեկտրահարում, սիրտ-թոքային անբավարարություն և վտանգավոր այլ վնասվածքներ ստացած մարդկանց։
tert.am
Դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ. Վրաստանի վարչապետի թեկնածուն խորհրդարանին է ներկայացրել կառավարական ծրագիրը
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարական ծրագիրը, որի գլխավոր ուղղություններն են ժողովրդավարության զարգացումը, տնտեսական առաջընթացը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությունը և Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում է առաջադրել ներքին գործերի նախարար Գախարիայի թեկնածությունը:
Կառավարության գործողությունների ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում նշվում է, որ Վրաստանը կխորացնի համագործակցությունը ռազմավարական գործընկերների հետ, մտադիր է խաղաղ ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, կիրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, կխորացնի ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը և այլն:
Բախտաձեի հրաժարականի առնչությամբ ավելի վաղ իր կարծիքն էր հայտնել վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին, որի համոզմամբ՝ Բախտաձեի հրաժարականը կապված է 2020 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության նախապատրաստության հետ: Փորձագետը կարծում է, որ Մամուկա Բախտաձեն, չունենալով քաղաքական կշիռ և սեփական որոշումներ կայացնելու կարողություն, նախընտրական ժամանակահատվածում Բիձինա Իվանիշվիլիի համար «ոչ հարմար» գործիչ էր:
Նշենք, որ Գեորգի Գախարիան մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի քաղաքացի և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է՝ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար նշանակվելուց երկու շաբաթ առաջ, որտեղից էլ մեկ տարի անց տեղափոխվել է Ներքին գործերի նախարարություն: