Ռուսաստանը և Ֆրանսիան ընդգծում են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111165-Ռուսաստանը_և_Ֆրանսիան_ընդգծում_են_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
2018 թ.-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի գալուց հետո, հակառակ Վաշինգտոնի ակնկալիքին, թե գործարքի մյուս անդամները նույնը կդիմեն այդ քայլին, վերջիններս ընդգծեցին համաձայնությունը պահպանելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2019 14:17 Asia/Tehran
  • Ռուսաստանը  և Ֆրանսիան ընդգծում են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

2018 թ.-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի գալուց հետո, հակառակ Վաշինգտոնի ակնկալիքին, թե գործարքի մյուս անդամները նույնը կդիմեն այդ քայլին, վերջիններս ընդգծեցին համաձայնությունը պահպանելու անհրաժեշտությունը:

2019 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ռուսաստանի նախագահության առիթով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Մոսկվան մշտապես ջանքեր է գործադրում՝ միջուկային գործարքը պահպանելու ուղղությամբ:

Նեբենզիան ասել է. «Մենք այդ ջանքերը սկսել ենք  2018 թ. մայիսից, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից: Մենք, Չինաստանի և երեք եվրոպական պետությունների հետ միասին, աշխատում ենք փրկել միջուկային գործարքը, և հիմա հույս կա, որ իրավիճակն, ամենայն հավանականությամբ, բարելավվելու է»:  

Փարիզը փորձում է  իրականացնել Իրանի հետ տնտեսական և ֆինանսական փոխանակումների մեխանիզմը, եթե Իրանը շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի իր պարտավորություններին:  

Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լումերը, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինի հետ: Լումերի այցը Վաշինգտոն, տեղի է ունենում այն ծրագրի համաձայն, որ Ֆրանսիան առաջարկել է Իրանին՝ ՀԳՀԾ-ն փրկելու նպատակով:

Ֆրանսիացի մի  պաշտոնյա, Bloomberg- ին ասել է, որ Լումերը Մենուչինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է չեղարկել պատժամիջոցներն այն ընկերությունների նկատմամբ, որպեսզի Իրանը կարողանա նավթ վաճառել Չինաստանին, Հնդկաստանին և Ճապոնիային:

Թեհրանը պնդում է, որ ընդհանրապես չի բանակցելու միջուկային գործարքի շուրջ, և հայտարարել է, որ  ՀԳՀԾ-ի  Իրանի լիարժեք իրականացումն Իրանին պետք է չորս ամսում ապահովի 15 միլիարդ դոլարի եկամուտ, հակառակ դեպքում  Թեհրանը կշարունակվի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման գործընթացը:

Ֆրանսիայի հետ Իրանի ներկա բանակցությունները կենտրոնացած են նաև այն հարցի վրա, թե ինչպես պետք է ապահովել Իրանի նավթի վաճառքը և եկամուտները:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ այս գումարը ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցել 4 + 1 խմբի երկրների հետ: Սակայն հարկ է նշել, որ բանակցությունների ժամանակ, կողմերի միջև դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ կվերադառնա ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացմանը միայն այն դեպքում, եթե ի վիճակի լինի առանց որևէ սահմանափակումների վաճառել իր նավթը և օգտագործել նավթային եկամուտները:

ֆրանսիայի առաջարկած ծրագիրը նաև այս նպատակով է ներկայացվել: Սակայն ԱՄՆ-ը, որը շարունակում է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը,  այնքան էլ համաձայն չէ Ֆրանսիայի ծրագրի հետ և շարունակումէ իր հակաիրանական թշնամական քաղաքականությունը: