Մամուլի տեսություն 2019-9-5
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111184-Մամուլի_տեսություն_2019_9_5
Հաշվի առնելով, որ Եվրոպան չի կատարում ՀԳՀԾ-ի ստանձնած պարտավորությունները, Իրանը պատրաստվում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլի համար:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 13:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-9-5

Հաշվի առնելով, որ Եվրոպան չի կատարում ՀԳՀԾ-ի ստանձնած պարտավորությունները, Իրանը պատրաստվում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլի համար:

«Ջավան» օրաթերթ

Իրանն անելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման երրորդ քայլը 

 

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական կողմերը, չնայած իրենց խոստումներին, իրականում ոչ մի արդյունավետ գործողություն չեն ձեռնարկել, իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Ռոհանին ասել է, որ Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս անդամների միջև բանակցություններն առաջ են ընթանում և  չնայած Եվրոպայի հետ անհամաձայնությունների կարևոր մասը լուծվել է: Նա  հավելել է, սակայն մենք դեռ վերջնական համաձայնության չենք հասել:

Ռոհանին հստակեցրել է. «Այս շրջանակում Իրանը կձեռնարկի իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը, և առաջիկա օրերին կհայտարարի դրա մանրամասները»:

 

«Քեյհան» օրաթերթ

Եվրոպայի լկտիությունը

Իրանցի պետական գործիչների պասիվ պահվածքը լկտիացնում է եվրոպական կողմին

«Ալ-Ջազիրա» արաբական ցանցը գրել է. «ԵՄ խոսնակն ասել է,- Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնեկ ՀԳՀԾ-ի իր պարտավորությունների հրճատման գաործընթացը քանի որ, դա կարող է վտանգել ՀԳՀԾ-ին»:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ, ֆրանսիացի մի  դիվանագետ հայտարարել է, որ Իրանին հումանիտար և պարենային ապրանքներ տեղափոխելը  եվրոպայի հետ ֆինանասական փոխանակումների մեխանիզմի միջոցով հնարավոր չի լինի, եթե Իրանում չստեղծվի համապատասխան ընկերություն և Թեհրանը չհարգի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման չափանիշները:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

 

Իրանի էներգետիկայի նախարար. Հորմոզգանում կկառուցվի 1400 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան

 

Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Ռուսաստան կատարած ուղևորության ընթացքում  համաձայնությոն է կայացել Ռուսաստանի օգնությամբ  Հորմոզգանում կառուցել՝ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ, 1400 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան: Նա նշել է. «Հուսով ենք, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում կստանանք 220 միլիոն դոլար ներդրումային վարկ»:

Ռեզա Արդաքանյանը հավելել է, որ բոլոր ստորագրությունները կավարտվեն մինչև Անկարայում Իրանի և Ռուսաստանի նախագահների հաջորդ հանդիպումը:

 

«Էըթեմադ» օրաթերթ

Ռումբով բռնված կովեր. ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին մեթոդը

 

Իրաքի Դիալա նահանգի անվտանգության աղբյուրներից մեկը հայտարարել է, որ նահանգի գյուղերից մեկում պայթեցվել է    ռուբով բեռնված երկու կով, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: 

Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել  են, որ կովերը պայթել են, երբ գյուղացիները մոտեցել են դրան:

ԻԼԻՊ  ահաբեկչական խմբավորումը իր  վերահսկողության տակ գտնվող շրջաններից նահանջելու ժամանակ  ռումբեր էր տեղադրում տարբեր կենդանիների՝ շների և ոչխարների դիակների վրա, սակայն կենդանի կովերի օգտագործումը անակնկալ է շրջանի մարդկանց համար:

 

armedia.am

Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը. Շավարշ Քոչարյան

Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք անհանգստություն էին հայտնել՝ կապված ՀԱՊԿ-ի և Բաքվի միջև համագործակցության հնարավոր ակտիվացման հետ, փոխանցում է News.am-ը:

Փոխնախարարի խոսքով՝ Ադրբեջանը որոշակի ազդեցություն ունի կազմակերպության վրա, սակայն՝ անուղղակի, ՀԱՊԿ այլ անդամ երկրների հետ համագործակցության միջոցով:

«Ի վերջո, ՀԱՊԿ-ն անկախ երկրների միջև համաձայնագիր է, որոնք որոշակի առումով կապված են համաձայնագրի և պարտավորությունների հետ: Մյուս կողմից, երկրները կարող են երկկողմ համաձայնություններ, պարտավորություններ ունենալ այլ ձևաչափերով»,- ասաց Քոչարյանը:

 

tert.am

Ուկրաինայի հետ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին,  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի նիստի ժամանակ:

«Կարծում եմ` պարոն Վիկտոր Մեդվեդչուկը (ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար) հիմա ինձ տանջելու է այս հարցով, քանի որ նրան անհանգստացնում է ՌԴ կալանավայրերում իրենց պատիժը կրող հատկապես որոշ բանտարկյալների ճակատագիրը: Մեզ համար նույնպես բավականին դժվար է եղել որոշ կալանավորների առնչությամբ որոշում կայացնել: Սակայն, մենք արդեն բանակցությունների եզրափակիչ փուլում ենք»,- մասնավորապես ասել է Պուտինը:

Ավելի վաղ Վիկտոր Մեդվեդչուկը հայտարարել էր բանակցությունների՝ եզրափակիչ փուլ մտնելու մասին:

Ուկրաինացի փաստաբան Վալենտին Ռիբինը, իր հերթին РИА Новости-ին հայտնել է, որ բանտարկյալների փոխանակման հետ կապված իրավիճակը դեռևս նախկին մակարդակի վրա է. նրանք սպասում են նախագահ Վլադիմիր Զելենսկու ներման հրամանին:

Հարկ է նշել, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները բարդ շրջափուլում են: Ուկրաինական հեղափոխությունից և Ղրիմի՝ ՌԴ կազմ ներառվելուց հետո կողմերը չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել մի շարք հարցերի՝ մասնավորապես բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ:

Վերջին ամիսների ընթացքում ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, սակայն հստակ ամսաթվեր և անուններ դեռևս չեն հնչեցվում:

 

1in.am

Անկարան կարող է Եվրոպայի դռները բացել փախստականների առաջ, եթե աջակցություն չստանա. Էրդողան

Թուրքիան պատրաստ է փախստականների համար դռները բացել դեպի Եվրոպա, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արևմուտքից:

Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը: Նրա ելույթի հեռարձակումը, որը կայացել է Անկարայում, վարել է A Haber հեռուստաալիքը:

«Կամ դուք կաջակցեք մեզ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում, կամ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցումները: Կամ դուք մեզ կաջակցեք, կամ ոչ ոք չի զղջա ոչ մի բանի համար: Մենք մտադիր էինք 1 միլիոն փախստականներ տեղավորել անվտանգության գոտում»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կրկին վերահաստատել է «մինչև սեպտեմբերի վերջը Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու» իր մտադրությունը: Օգոստոսի 31-ին Էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մի քանի շաբաթից կարող են ինքնուրույն սկսել անվտանգության գոտի ստեղծելու գործողությունների ծրագրի իրականացումը:

 

news.am

Ադրբեջանն ավելին է ցույց տալիս բնակչության թվաքանակը եւ նվազեցնում արտագաղթի ցուցանիշները

 

Բավարական Wochenblatt պարբերականը գրում է, որ մեկ շաբաթ առաջ Դեգենդորֆ քաղաքի փախստականների ճամբարում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք Նիգերիայի եւ Ադրբեջանի միգրանտների միջեւ։ Բախումների ընթացքում վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ ճամբարի 3 պահապան եւ 2 ոստիկան։ Իսկ փախստականների ճամբարի շենքերին լուրջ նյութական վնաս է հասցվել։

Փախստականների այդ նույն ճամբարում  հուլիսի 21-ին Ադրբեջանի քաղաքացուհի Խումայ Մամեդովան ինքնասպանություն է գործել։ Համաձայն turan.az-ի՝ արտագաղթողները դիմում են նման հուսահատ քայլի, որպեսզի խուսափեն Ադրբեջան արտաքսվելուց։ Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի 10 քաղաքացիներ  հայրենիք չվերադառնալու համար իրենց մարմնական վնասվածքներ են հասցրել։ Նրանցից մեկը՝ յոթ երեխաների հայր Սաբուհի Հուսեյնովը, 2019 թվականի փետրվարին այդ նույն պատճառով ինքնասպան է եղել։