Մամուլի տեսություն 07.09.2019
Այսօր Իրանը կհայտարարի ՀԳՀԾ-ի շրջանակներում պարտավորությունների կրճատման մանրամասները:
«Քեյհան»
Հանձնառությունների կտճատման երրորդ քայլը, սակայն՝ անբավարար
Այսօր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրերնն ու խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին մամլո ասուլիսում հայտարարելու է ՀԳՀԾ-ի շրջանակներում պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մանրամասները:
Չնայած Եվրոպայի խոստմնադրժություններին՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրման հարցում նրանց անկարողությանը Իրանին պարտադրում է կրճատումների երրորդ փուլում ավելի հզոր քայլ վերցնել, սակայն հենց այս քայլը միջուկային հետազոտությունների ու առաջադիմությունների ոտքերից բացեց ՀԳՀԾ-ի շղթան: ՀԳՀԾ-ն ցենտրիֆուգների արտադրության ու ընդլայնման առումով 21 կետերում սահմանափակություններ էր սահմանել Իրանի համար: Դրանցից մեկը 15 տարով Նաթանզի օբյեկտում հետազոտությունների անցկացման ու օբյեկտի ընդլայնման սահմանափակումն էր:
«Համշահրի»
ԵՄ. «ՀԳՀԾ-ի նկատմամբ մեր հավատարմությունը կախված է Իրանի լիարժեք հավատարմությունից»
ԵՄ-ի խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի հավատարմությունը կախված է այս համաձայնության նկատմամբ Իրանի լիարժեք հավատարմությունից»:
ԵՄ-ի արտաքին ու անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսյանչիչը շեշտել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների վրա հենվելը ԵՄ-ին հնարավորություն է տվել վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը:
Կոսյանչիչը շարունակել է.«ՀԳՀԾ-ում մեր պարտավորությունները կախված են համաձայնության նկատմամբ Իրանի լիարժեք հավատարմությունից և Իրանի միջուկային ծրագրի մասին ԵՄ-ի հաշվարկները հենված են ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների վրա»:
«Էթեմադ»
ԱՄԷ-ից Բաղդադ է բերվել 10 մլն. հոգեմետ դեղահաբ
Իրաքի ոստիկանությունը հայտարարել է, որ կոսմետիկ ապրանքների փաթեթավորմամբ. ԱՄԷ-ից Իրաք է բերվել մի քանի միլիոն հոգեմետ դեղահաբ: Դրանք հայտնաբերվել ու առգրավվել են Բաղդադում գտնվող մի պահեստում:
Էթեմադ օնլայնի հաղորդմամբ, Բաղդադի գործողության հրամանատարը հայտարարել է, որ մայրաքաղաքի արևելյան Բալդյաթ թաղամասում գտնվող մի պահեստում հայտնաբերվել ու առգրավվել է 10 մլն. հոգեմետ դեղահաբ:
«Իրան»
Բին Սալմանը ցանկանում է վերականգնել Սիրիայի կառավարության հետ հարաբերությունները
Սաուդյան Արաբիայի գահաժառանգը ցանկանում է վերականգնել Սիրիայի կառավարության հետ հարաբերությունները: Այս մասին տեղեկացրել է Ալե Սաուդի ընտանիքի գաղտնիքների հայտնի բացահայտող Մոջթահեդը: Նա հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը ցանկանում է վերսկսել Սիրիայի կառավարության հետ երկկողմ հարաբերությունները:
Իր թուիթերյան գրառման մեջ Մոջթահեդը գրել է.«Հակառակ շատերի համոզման, Սիրիայի հարցով Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի միջև տարաձայնություններ չկան»:
Մոջթահեդը շեշտել է.«Սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին հրահանգել է նախապատրաստական քայլեր կատարել, մի քանի շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի դեսպանի Դամասկոս վերադառնալու համար: Դրան զուգահեռ, Բին Սալմանն այդ երկրի մի քանի նախարարությունների նույնպես հրահանգել է պլաններ մշակել Սիրիայի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները վերսկսելու համար:
news.am
ԱԷՄԳ տեսուչները ստուգում են միջուկային գործարքից շեղվելու երրորդ փուլի մասին Իրանի հայտարարությունները
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ծանոթացել է միջուկային գործարքից շեղվելու երրորդ փուլի մասին Իրանի հայտարարություններին: Գործակալության տեսուչներն ուսումնասիրում են Իրանի իրավիճակը: Այս մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդրիկ Դալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ին հայտնի են Իրանում ցենտրիֆուգների մշակման եւ գիտահետազոտական գործունեության մասին ԶԼՄ-ների տեղեկությունները:
«Գործակալության տեսուչները Իրանում են եւ ցանկացած համապատասխան գործողության դեպքում կտեղեկացնեն Վիեննայում գտնվող շտաբ-բնակարանին»,- ասվում է գործակալության ներկայացուցչի հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 8-ին Թեհրանում տեղի կունենա գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեի եւ Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել էր.
«Երեկ մենք շահագործեցինք IR-6 20 ցենտրիֆուգներից կազմված բլոկը եւ հետագայում կշահագործենք IR-6 30 ցենտրիֆուգներից կազմված բլոկը»:
Նա նաեւ հայտնել էր, որ Իրանը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակում հետազոտություններ անցկացնելու սահմանափակումներից:
Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ դրվեց 2018թ. ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերումից հետո: 2019թ. մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը կասեցնում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների մի մասը (հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելը): Հուլիսի 7-ին Թեհրանն անցավ կասեցման երկրորդ փուլին (հայտարարեց ավելի քան 3,67 տոկոսով ուրանի հարստացման մասին) և խոստացավ նվազեցնել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածությունները:
armenpress.am
Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
armenpress.am
Քոչարյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո քիչ առաջ միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնը:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ»,- նշված է հայտարարությունում:
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
armenpress.am
Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարարի հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին։
ankakh.com
«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան Տորոնտոյում
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում տեղի է ունենալու Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» (I am not alone)› ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։ Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Պրեմիերային ներկա է գտնվելու ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile («Ժպիտների քաղաք››) բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ http://ankakh.com