Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպային ուղղված Իրանի զգուշացումը
Ռուսաստանը որպես 4+1 խմբի անդամ, միշտ կարևորել է ՀԳՀԾ-ի համաձայնության պահպանումը և եվրոպական կողմից պահանջել է լուրջ ու ազդեցիկ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
ԻԻՀ կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման երրորդ քայլի իրագործումը սկսվելով, Մոսկվան հակադարձել է այդ քայլին: Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ նոր ցենտրիֆուգների օգտագործման վերաբերյալ Իրանի որոշումը չպետք է ողբերգություն համարել: Այդ քայլը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ է իրականացվում և Իրանի քայլը ՀԳՀԾ-ում հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտության մասին է հուշում:
Ուլյանովը թուիթերում գրել է.«Ավելի շատ ցենտրիֆուգներ օգտագործելու Թեհրանի որոշումը չպետք է ողբերգություն համարել: Իհարկե պետք է ընդունել, որ այդ քայլը կատարվել է ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակներից դուրս, սակայն դեռ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ է գտնվում և ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Թեհրանի պաշտոնատարներն այս քայլով հստակ ազդանշան են ցույց տվել, որ միջուկային համաձայնության շրջանակում անհրժեշտ է պահպանել հավասարակշռությունը»:
Արևմուտքցիները, այդ թվում եվրոպացիները և անգամ ՀԳՀԾ-ից դուրս եկած ԱՄՆ-ը, կարևորում են Իրանի կողմից հանձնառությունների իրագործումը, սակայն չեն ցանկանում կամ չեն կարող իրագործել ՀԳՀԾ-ի շրջանակում իրենց ստանձնած հանձնառությունները:
Շաբաթ օրը, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին հայտարարել է, որ Իրանը շահագործման է հանձնել ցենտրիֆուգների նոր սերունդ: Նա նշել է, որ միջուկային համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունների նվազեցման երրորդ քայլն առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև այսուհետ ոչ մի սահմանափակում չկա միջուկային էներգիայի ոլորտում հետազոտական աշխատանքների իրագործման համար:
Ներկայումս Վաշինգտոնը փորձում է Եվրոպային խրախուսել իր հետ քայլ պահելու հարցում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմեպոն, իր թուիթերյան էջում գրել էր. «Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան վճռական քայլեր կձեռնարկեն՝ Իրանի կողմից միջուկային հարցում կորզումը կանխելու համար»:
Եվրոպացիները սակայն գիտեն, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Թեհրանը միշտ կատարել է իր հանձնառությունները և այժմ եվրոպացիների հերթն է ազդեցիկ քայլեր ձեռնակելու՝ իրենց պարտավորությունների իրագործման հարցում: Այժմ եվրոպացիների հերթն է ազդեցիկ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների իրագործման համար: Սին խոստումներ տալու և խոսելու փոխարեն, Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Թրամփի կառավարության հակաիրանական շրջափակումների ազդեցությունը թուլացնելու համար: