Մամուլի տեսություն 09.09.2019
Որոշ առաջնորդներ, ինչպես Հիտլերը, Քադաֆին և Աբրահամ Լինքոլնը, տառապում էին հոգեկան խանգարումներով, իսկ ոմանք էլ ինչպես Ռեյգանը, Ջորջ Վաշինգտոնը, Պուտինը, Քենեդին և Ռուզվելտը տառապում էին ֆիզիկական խնդիրներով։
«Համշահրի» օրաթերթ
ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությունը՝ Ֆերուցեի Իրան կատարած այցի մասին
ՄԱԳԱՏԷ-ն անդրադառնալով Իրանի պաշտոնատարների հետ կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեի հանդիպումներին, նշել է․-«Ֆերուցեն հայտարարել է, որ գործակալության երաշխիքների հետ կապված աշխատանքներն իրականացվում են անկողմնակալ, ինքնուրույն և օբյեկտիվորեն ՝ երաշխիքներին համապատասխան»։
ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեն Իրանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երաշխիքների հետ կապված պայմանավորվածությունների և լրացուցիչ արձանագրության իրագործման վերաբերյալ Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։
«Էըթեմադ» օրաթերթ
Աշխարհի 10 առաջնորդների թաքնված հիվանդությունները՝ սկսած Ռեյգանի լսողական խնդիրներից մինչև Պուտինի Ասպերգերի համախտանիշը
Աշխարհի շատ առաջնորդներ փորձում են գաղտնի պահել իրենց հիվանդությունը, որպեսզի մարդիկ խուճապի չմատնվեն և չմտահոգվեն երկրի ապագայի համար։ Որոշ առաջնորդներ, ինչպես Հիտլերը, Քադաֆին և Աբրահամ Լինքոլնը, տառապում էին հոգեկան խանգարումներով, իսկ ոմանք էլ ինչպես Ռեյգանը, Ջորջ Վաշինգտոնը, Պուտինը, Քենեդին և Ռուզվելտը տառապում էին ֆիզիկական խնդիրներով։
ԱՄՆ-ի շատ նախագահները ֆիզիկական լուրջ խնդիրներ են ունեցել։ Այլ երկրների առաջնորդները ևս թաքնված հիվանդություններ են ունեցել, բայց մարդիկ տեղյակ են եղել դրանց մասին, թե ոչ, դա արդեն այլ հարց է:
«Իրան» օրաթերթ
Գերմանիան վերսկսում է ռազմական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ
Գերմանիան որոշել է նորից ռազմական հրամանատարներ գործուղելով Սաուդյան Արաբիա, վերսկսել այդ երկրի սահմանային ոստիկանության ուսուցման ծրագիրը։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից ավելի քիչ քան մեկ տարի անց, Գերմանիայի իշխանությունները նման որոշում են կայացրել։
Նշվում է, որ Գերմանիայի Ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները և այդ երկրի կանցլերի գրասենյակը համաձայնել են վերսկսել գերմանացի ռազմական մարզիչների գործուղումը Սաուդյան Արաբիա, ինչը մոտ մեկ տարի առաջ դադարեցվել էր Գերմանիայի դաշնային ոստիկանության կողմից։
«Էըթեմադ» օրաթերթ
ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է անցկացնում Թրամփի ֆինանսական կոռուպցիայի հավանականության վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի մի կոմիտե հետաքննում է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնի և նրա բիզնեսի միջև շահերի բախման հանգամանքնեը։
Կոնգրեսի կոմիտեն նպատակ ունի պարզել թե ինչո՞ւ է Թրամփին պատկանող գոլֆի խաղադաշտի հարևանությամբ Շոտլանդիայի արևմտյան ափին գտնվող մի օդանավակայան իր վառելիքն ապահովելու համար 11 միլիոն դոլար գումար ստացել ԱՄՆ-ի բանակից։
Armenpress.am
Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 1,6 հազար փախստական
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,6 հազար փախստական Է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի հսկման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում 1612 փախստական Է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 407 մարդ (122 կին, 207 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1205 մարդ (362 կին, 615 երեխա)»,-ասված Է տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
News.am
«Մեր ժողովրդի արածն արժանի է աշխարհին ներկայացվելու»․ Աննա Հակոբյանը՝ «Մենակ չեմ/I Am Not Alone» ֆիլմի պրեմիերային
Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում լեփ-լեցուն դահլիճում կայացել է Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։
Տորոնտոյի «Scotiabank» թատրոնում ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, գործադիր պրոդյուսեր, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը, Կանադայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կինոսիրողներ, կինոաշխարհի, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
«Ձեզ համար այս ֆիլմը գուցե ներկայանա որպես քաղաքական թրիլլեր կամ կրթական մեծ արժեք ունեցող դրամա, սակայն ինձ համար սա իրապատում հեքիաթ է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ Դիմելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ նա նշել է. «Մենք շնորհակալ ենք Ձեզ եւ Ձեր ընտանիքին այն հեքիաթի համար, որ պարգեւեցիք մեզ։ Ես ուզում եմ Դուք գնաք եւ լուրը տանեք Հայաստան, որ հեղափոխությունը լավ ձեռքերում է, որ մենք այն շարունակելու ենք, որ մենք այն ներկայացնելու ենք աշխարհին»։
Tert,am
«Թուրքիան որևէ երկրի պահակը չէ, նրանց փախստականների պահեստը չէ». Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիան որևէ երկրի պահակը չէ, նրանց փախստականների պահեստը չէ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ մեկնաբանելով Սիրիայից դեպի Թուրքիա փախստականների հնարավոր նոր հոսքի վտանգը:
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «ով որ ճգնաժամը ստեղծում է, ինքն էլ պետք է դրա «հաշիվը փակի»»:
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փախստականների առաջ «կբացենք Եվրոպայի դռները» հայտարարությունը, նա նշել է. «Սա ո՛չ սպառնալիք է, ո՛չ էլ բլեֆ: Սա իրականություն է»:
Ինչպես փոխանցում է cumhuriyet.com.tr-ն, Ֆուաթ Օքթայը նշել է նաև, որ «այն հանգստությունը, որ եթե Սիրիայից փախստականների նոր ալիք լինի, Թուրքիան իր կուրծքը դեմ կտա, բացարձակապես սխալ հանգստություն և մոտեցում է»: