Մամուլի տեսություն 12-9-2019
Հինգշաբթի օրվա թերթերի մեծ մասն անդրադարձել են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնազրկմանը: Բոլթոնը ԱՄՆ նպատակները առաջ տանելու համար ռազմական ուժի կիրառման կողմնակից էր: Նա ասում էր, որ ցանկացած երկիր, որը դեմ է ԱՄՆ-ին, պետք է ճնշվի միայն ռազմական հարձակմամբ:
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփը աշխատանքից ազատել է իր ռազմատենչ գորշընկերոջը՝ Բոլթոնին
Ջոն Բոլթոնի պաշտոնազրկումը վերջին մի քանի օրերի ամենակարևոր լուրն էր Միացյալ Նահանգներում, և գուցե նաև միջազգային քաղաքականության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: Նա ծայրահեղական քաղաքական գործիչ էր, որը պատերազմի կողմնակից էր և ցանկանում էր տապալել ԱՄՆ-ին դեմ արտահայտվող կառավարություններին:
Քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության խստացումը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան իր էջում գրել է.«Պատերազմի ծարավը ևս պետք է միլիտարիստների պարագլխի հետ միասին հեռանա»:
Բոլթոնը Հյուսիսային Կորեայի ռեժիմի փոփոխության և Իրաքում պատերազմի կողմնակիցն էր: Նա պնդում էր Սիրիայի և Լիբիայի իշխանությունները փոխելու վրա, իսկ նախքան Թրամփի նախագահ ընտրվելը, ցանկանում էր վերջ տալ ՀԳՀԾ-ին և ռմբակոծել Իրանը:
Բոլթոնը Մոնաֆեղին կազմակերպության աջակիցն է:
«Ջամե Ջամ»
Իրանի արձագանքը՝ Կահիրեում կայացած արաբական կոմիտեի նիստի հայտարարությանը
Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Կահիրեի Արաբական կոմիտեի հայտարարության մեջ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները:
ԻՍեյեդ Աբբաս Մուսավին, հերքելով Կահիրեի Արաբական կոմիտեի կայացած 12-րդ նիստում Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հավելել է, որ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու արաբական որոշ երկրների ապարդյուն ջանքերը վկայում են անցյալի սխալ քաղաքականության շարունակման մասին:
Նա հավելել է, որ արաբական որոշ ձախողած կառավարությունների կողմից Պարսից ծոցում գտնվող իր երեք կղզիների ինքնիշխանության դեմ ուղղված մեղադրանքները տարածաշրջանի և աշխարհի իրողությունները հասկանալու նրանց անկարողության պատճառով է:
«Համշահրի» օարթերթ
Իրարանցում՝ տիրում Դոնալդ Թրամփի քաղաքականության մեջ
New York Times- ն այսօր գրել է, որ Թրամփի քաղաքականությունում քաոսային վիճակ է տիրում:
New York Times- ի «Ի՞նչ է ասում Բոլթոնի հեռացումը Թրամփի քաղաքականության մասին» խորագրով խմբագրականում ասվում է.«Անկախ նրանից, թե ով է խորհուրդ տալիս Միացյալ Նահանգների Նախագահին, պետք է ասել, որ ԱՄՆ կառավարությունում քաոսը կշարունակվի»:
Անկախ նրանից, թե արտաքին քաղաքականության ոլորտում ովքեր են խորհուրդ տալիս Միացյալ Նահանգների նախագահին՝ գեներալները, կապիտալիստները, էլիտար և փորձառու ընկերությունների ղեկավարները, փորձագետները, թե նորեկները, ընդհանուր առմամբ, այս ապացուցնել է, որ դրանք գործնականում թույլ և անարդյունավետ են, նախագահի խառնաշփոթ քաղաքականության պատճառով:
«Էըթեմադ» օրաթերթ
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կստորագրեն տասնյակ համաձայնագրեր
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան առաջիկայում ստորագրելու են մի շարք փաստաթղթեր:
Ավելի վաղ նա ասել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է նավթաքիմիական նախագծերում, գազի արտադրության և գիտական ու հետազոտական կենտրոնների ստեղծման ոլորտներում, ներդրումներ կատարել Ռուսաստանում:
Թրամփը կարող է Պոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայք Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Վերջինիս տվյալներով՝ այդ պաշտոնում նշանակման դեպքում Պոմպեոն կհամատեղի երկու պաշտոնները: Ներկա դրությամբ վերջնական որոշում չկա, Թրամփն այդ հնարավորությունը քննարկում է վարչակազմի այլ աշխատակիցների հետ: Նշվում է, որ Պոմպեոն շատ ուրախ է Բոլթոնի հրաժարականի համար, ում հետ ինքը կոնֆլիկտային հարաբերություններ ուներ:
ԱՄՆ պատմության մեջ միակ պաշտոնյան, ով միաժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնները, եղել է Հենրի Քիսինջերը 1973-1975 թվականներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը Բելառուսի արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթությունն է:
«Ձեր երկիրը (Ռուսաստանը) Բելառուսի հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ երկու եղբայրական ժողովուրդներին միմյանց հետ կապում է ընդհանուր պատմությունը, ընկերական ու բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բելառուսական արտաքին քաղաքականության անքննարկելի առաջնահերթությունն է հանդիսանում»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով ՌԴ դեսպան Դմիտրիյ Մեզենցևի դիվանագիտական հավատարմագրերը:
Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտեգրման զարգացման հետագա ռազմավարության հետ կապված հստակ որոշումներ կայացնել մինչև Միութենական պետության ստեղծման համաձայնագրի 20-ամյակի հիշարժան ամսաթիվը, «ինչն արդեն իրականացված է»:
2018 թվականի վերջին Մինսկն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել խնդրահարույց հարցերի և ինտեգրման զարգացման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ: Լուկաշենկոն և Պուտինն ընթացիկ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքում հանձնարարել են մինչև տվյալ համաձայնագրի 20-ամյակի ամսաթիվը ինտեգրման խորացման ծրագիր մշակել և դրա իրականացման «ճանապարհային քարտեզը» պատրաստել:
Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ խոսակցություններին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:
«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցը քննարկումը: Հասկանում եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:
Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխանցում է «Վեստի Կավկազա»-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Էրդողանը սպառնացել էր բացել Եվրոպայի դռները փախստականների առաջ՝ չխոչընդոտելով տարանցիկ ճանապարհներով նրանց գաղթը, եթե Եվրոպան ֆինանսական և քաղաքական աջակցություն չտրամադրի Թուրքիային:
Որպես քաղաքական աջակցություն՝ նա վերջին օրերի իր տարբեր ելույթներում դա ներկայացրել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և «ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակում Սիրիայում գործող քրդական ուժերի դեմ պայքարի համատեքստում: