Նախքան Իսրայելի պառլամենտի ընտրությունները Նեթանյահուն կրկին այցելել է Մոսկվա
Օկուպացված տարծքներում անցկացվելիք պառլամենտական ընտրություններից միք անի օր առաջ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Սոչի և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վերջին տարիների ընթացքում ՌԴ-ի ու Իսրայելի հարաբերությունները եղել են վայրիվերումներով լի, այն էլ այն դեպքում, երբ Նեթանյահուն մեծ ջանքեր է գործադրել ՌԴ-ի հետ ամուր հարաբերություններ ստեղծելու համար: Մոսկվա-Թել Ավիվ հարաբերությունները մթագնեցին 2018թ. սեպտեմբերին՝ Իսրայելի բանակի կողմից ռուսական կործանիչի խոցվելու և կործանիչի 15 զորայինների զոհվելու պատճառով:
Ռուսական կործանիչը խոցվելուց հետո, ՌԴ-ն քննադատել էր Սիրիայում Իսրայելի կողմից իրականացվող օդային գործողությունները և դրանք համարել ռուսական կործանիչի կործանման պատճառը: Ռուսական կործանիչի կործանումից հետո Նեթանյահուն մեծ ջանքեր էր գործադրել Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն ՌԴ-ի նախագահի հետ նրա հանդիպումը տեղի ունեցավ կործանիչի խոցվելուց հինգ ամիս անց՝ 2019թ. փետրվարի վերջին:
Ընդհանուր առմամբ Նեթանյահուն ներկա պայմաններում ՌԴ-ի հետ հարաբերություններում երկու կարևոր նպատակ է հետապնդում՝ Սիրիայում Իրանի ներկայության սահմանափակումը և ընտրական հարցերում ՌԴ-ի օգնությունը ստանալը:
ՌԴ-ի հետ հարաբերությունները ամրապնդելու հարցում Նեթանյահուն հիմնականում թիրախ է դարձրել Մոսկվա-Թեհրան հարաբերությունները: Սիրիաի ճգնաժամի հարցում ամենակարևոր խաղացողը ԻԻՀ-ն է, որը շեշտը դնում է առանց արտաքին միջամտության այդ երկրի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: 2011թ. ի վեր, Իսրայելն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու արաբական որոշ պետությունների հետ միասին, մեծ ջանքեր է գործադրել Սիրիայի համակարգի կործանման համար, որոնք ապարդյուն են անցել:
Այս ուղղությամբ, 2019թ. փետրվարին Նեթանյահույի Մոսկվա կատարած այցից և Պուտինի հետ հանդիպումից հետո, Associated Press ամերիկյան գործակալությունը գրել էր.«Չնայած Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն պնդում է ՌԴ-ին Իսրայելի ուղեկիցը դարձնելու հարցը, սակայն Մոսկվան մշատպես ընդգծում է Սիրիայում Իրանի դրական դերակատարությունը և պաշտպանում է Միջին Արևելքի հետ կապված Իրանի մոտեցումները»: Երեկ, Պուտինի հետ Բենիամին Նեթանյահույի հանդիպման ժամանակ, կրկին արծարծվել է Իրանի խնդիրը, սակայն առանց հաշվի առնելու Նեթանյահույի հակաիրանական արտահայտությունները, ՌԴ-ի նախագահը լոկ կարևորել է անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համագործակցությունների շարունակման անհրաժշետությունը:
ՌԴ կատարած այցով Նեթանյահուն նաև հետապնդում է առաջիկա պառլամենտական ընտրությունների հետ կապված իր նպատակները: Նախքան ապրիլ ամսին անցկացված ընտությունները, Նեթանյահուն նույնպես այցելել էր Մոսկվա: Այժմ, երբ միայն 4 օր է մնացել վերջին վեց ամսվա ընթացքում Իսրայելի պառլամենտական երկրորդ ընտրություններին Նեթանյահուն այցելել է Մոսկվա և հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Իրականում Նեթանյահուն ջանքեր է գործադրում Մոսկվա կատարած իր այցը շահարկել իր ընտրական նպատակների համար:
Այս այցը կատարվել է այն պայմաններում, երբ Նեթանյահուն ծավալուն քննադատությունների ու ճնշումների է ենթարկվել՝ անցած ապրիլին անցկացված արտահերթ ընտրություններից հետո 42-օրյա ժամկետում կառավարության անձնակազմի ձևավորման մեջ անկարողության, կոռուպցիայի չորս դատական գործերի մեջ միջամտության, դիմդրության խմբերի հատկապես Հեզբոլլահի կողմից կտրուկ հակադարձված աննպատակ պատերազմների ու նույնպես Պաղեստինի դիմադրության խմբերի հրթիռային հարձակման ազդանշանը լսելուց հետո ապաստարանում պատսպարվելու պատճառով: