ՀԳՀԾ. Եվրոպայի անկարողությունը՝ ԱՄՆ-ից կախվածության ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111903-ՀԳՀԾ._Եվրոպայի_անկարողությունը_ԱՄՆ_ից_կախվածության_ներքո
ԻԻՀ նախագահն ասել է.«Եվրոպացիները չեն կատարել ՀԳՀԾ-ի շրջանակում տված իրենց խոստումները և ապացուցել են, որ կարողություն կամ ցանկություն չունեն վճարել ՀԳՀԾ-ի պահպանման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 09:26 Asia/Tehran
  • ՀԳՀԾ.  Եվրոպայի անկարողությունը՝ ԱՄՆ-ից կախվածության ներքո

ԻԻՀ նախագահն ասել է.«Եվրոպացիները չեն կատարել ՀԳՀԾ-ի շրջանակում տված իրենց խոստումները և ապացուցել են, որ կարողություն կամ ցանկություն չունեն վճարել ՀԳՀԾ-ի պահպանման համար»:

Տեղական ժամանակով Հինգշաբթի երեկոյան Միացյալ Նահանգներից  մեկնելուց առաջ  Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշելով, որ անհնար է, որպեսզի եվրոպացիները ցանկանան մնալ ՀԳՀԾ-ում, սակայն դրա համար վճարի միայն Իրանը, հստակեցրել է.«Իրանը շարունակում է բանակցություններ վարել ՀԳՀԾ-ի անդամ  երկրների հետ: Սակայն եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, Իրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները»:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները չկարողացան պաշտպանել այն համաձայնագիրը, որը նրանց խոսքով կարևոր դեր ունի Եվրոպայի անվտանգության համար և այդ հարցը պատճառ է դարձել, որ Իրանը որդեգրի «հանձնառություն՝ հանձնառության դիմաց» քաղաքականությունը: Բոլոր կողմերը պետք է ՀԳՀԾ-ում հստակեցված պարտավորություններին համապատասխան կատարեն իրենց պարտականությունը: Սակայն եվրոպացիները ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պատրաստ չեղան հատուցել դրա վնասը և վճարել ՀԳՀԾ-ի պահպանման համար: Իսկ Իրանը մեկ տարի համբերելուց հետո, ի վերջո որոշեց ՀԳՀԾ-ում ճշտված մեխանիզմի համաձայն կրճատել իր պարտավորությունները:

Իրանը, ՀԳՀԾ-ի շրջանակում, բազմակողմ համաձայնագրի 26-րդ և 36-րդ կետերի համաձայն՝ իր օրակարգում ներառեց ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը և մինչ այսօր երեք քայլ է կատարել այս ոլորտում: Իրանի երրորդ քայլը լայն արձագանք գտավ:

Իրանի երրորդ քայլը կատարվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին և այս շրջանակում կրճատվել են միջուկային հետազոտության ու զարգացմանն ուղղված բոլոր սահմանափակությունները: Այս կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ն հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Իրանն ուրանի հարստացման նպատակով, սկսել է ավելի արդիական ցենտրիֆուգների տեղադրումը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին, նշելով, որ Թեհրանն իր ազգային շահերի շրջանակում է որոշում կայացնում, ասել է. «Եթե Եվրոպան  չկատարի իր պարտավորությունենրը, Իրանը  թափ կհաղորդի իր քայլերին»:

Ինչպես որ ԻԻՀ նախագահն է Նյու Յորք կատարած այցի ավարտին հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ մի շարք բանակցություններ չեն արդյունավորվել, սակայն երկխոսության դռները բաց են և   Իրանը ջանքեր է գործադրում ՀԳՀԾ-ն փրկելու համար: 

Այժմ ՀԳՀԾ-ի գոյատևումը պայմանավորված է եվրոպացիների ազնիվ ջանքերով ու ԱՄՆ-ից  անկախ գործունեությամբ: Սա համաշխարհային դիվանագիտության արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որը պետք է գոյատևի:

Չնայած վերջին հինգ ամիսների ընթացքում եվրոպացիները ջանքեր են գործադրել համաձայնագրի պահպանման ուղղությամբ, սակայն նրանց խոստումները չեն իրականացել և կարելի է ասել, որ եվրոպացիները ինչ-որ տեղ համաքայլ են դարձել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին: 

Այս շրջանակում, հինգշաբթի օրը, Իրանի Բանիմացների խորհրդում ժողովրդի ընտրյալների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպացիների գործունեությանը, ԻԻՀ մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Եվրոպացիները չնայած իրենց տված խոստումներին, փաստորեն հավատարիմ  են մնացել  ԱՄՆ-ի պատժամիջոցներին և ոչ մի քայլ  չեն արել Իրանի շահերի  պահպանման ուղղությամբ: Այսուհետ էլ չի թվում որ նրանք ինչ-որ քայլ կանեն Իսլամական հանրապետության համար, ուրեմն պետք է  ամբողջովին հույսը կտրել եվրոպացիներից»: