Թրամփի վարչակազմի նոր քայլը՝ ի պաշտպանություն Սիոնիստական ռեժիմի անօրինական գործողությունների
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113646-Թրամփի_վարչակազմի_նոր_քայլը_ի_պաշտպանություն_Սիոնիստական_ռեժիմի_անօրինական_գործողությունների
Նոյեմբերի 18-ին վերահաստատելով իր աջակցությունը Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինյան տարածքների օկուպացման նկատմամբ, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է,որ Վաշինգտոնն այլևս չի համարում, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի գոյությունը հակասում է միջազգային իրավունքին:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Նոյեմբեր 19, 2019 15:13 Asia/Tehran
  • Թրամփի վարչակազմի նոր քայլը՝ ի պաշտպանություն  Սիոնիստական ռեժիմի անօրինական  գործողությունների

Նոյեմբերի 18-ին վերահաստատելով իր աջակցությունը Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինյան տարածքների օկուպացման նկատմամբ, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է,որ Վաշինգտոնն այլևս չի համարում, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի գոյությունը հակասում է միջազգային իրավունքին:

Նշելով,որ Վարշինգտոնը փոխել է իր քաղաքականությունը Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման  վերաբերյալ,   Պոմպեոն հայտարարել է,որ այդ ավանների կառուցումը միջազգային իրավունքի խախտում չի համարվում:

Պոմպեոն պատրաստվում է չեղարկել 1978 թվականին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից ընդունված իրավական փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը միջազգային իրավունքին դեմ է համարում Պաղեստինի գրավյալ տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը:

Թրամփի վարչակազմի այս նորագույն քայլն արվել է Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերին աջակցելու համատեքստում: Ինչը ցույց է տալիս,որ Վաշինգտոնը փորձում է թուլացնել, որպես անկախ երկիր ճանաչելուն ուղղված Պաղեստինի ջանքերը: 

Պաղստինցիները միասնաբար դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի վարչապետ Մոհամմադ Աշտիեն պախարակելով Մայք Պոմպեոյի արտահայտություններն ասել է.«Նրա արտահայտությունները փաստորեն զավեշտի են վերածել միջազգային օրենքներն ու ՄԱԿ-ի բանաձևերը,որոնք քաղաքատիպ ավանների կառուցումը հանցագործություն են համարում»:

ԱՄՆ-ի այդ քայլին դեմ է արտահայտվել Եվրամիությունը, հայտարարելով,որ օկուպացված տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը անօրինական է:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագություն,որում հայտարարել է.«Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Քաղաքավանների կառուցման բոլոր աշխատանքները միջազգային իրավունքի համաձայն անօրինական են»:

Եվրամիության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, Մոգերինին ընդգծել է.«Եվրամիությունը Իսրայելից, պահանջում է ելնելով իր միջազգային պարտավորություններից ,  վերջ դնի քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքներին»:

Սիոնիստական ռեժիմը մշտապես ուշադրություն չի դարձրել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին, հատկապես թիվ 242 բանաձևին  և չնայած միջազգային հանրության պահանջին, այդ ռեժիմը Հորդանան գետի արևմտյան ափին շարունակում է քաղաքատիպ  ավաններ կառուցել , դրանք սիոնիստներով բնակեցնելու համար:Այդ գործում ԱՄՆ-ն աջակցում է նրան: ՄԱԿ-ի ԱԽ-ը 2016 թ. դեկտեմբերի 23-ին ընդունեց թիվ 2334 բանաձևը,որով Իսրայելին կոչ արեց Պաղեստինյան օկուպացված տարածքներում  անհապաղ դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը: Սիոնիստական ռեժիմն այդ ավանները կառուցելով մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական և ժողովրդագրական կառուցվածքը, որպեսզի ի վերջո կարողանա դրանք լիովին կցել  գրավյալ Պաղեստինի տարածքներին:

ՄԱԿ-ը և աշխարհի շատ երկրներ անօրինական են համարում Սիոնիստական ռեժիմի կառուցած ավանները ,քանզի այդ ռեժիմը 1967 թվականի հունիսին տեղի ունեցած պատերազմում բռնագրավեց պաղեստինյան տարածքները: Ժնևյան կոնվենցիայի հիմամբ բռնագրավված տարածքներում օկուպանտ ռեժիմի կողմից ցանկացած շինարարական աշխատանք արգելված է: Այնուամենայնիվ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի կողմից հովանավորվելու  պատճառով ոչ միայն չի դադարեցրել սիոնիստաբնակ ավանների կառուցման աշխատանքը, այլև  նոր ավաններ կառուցելու նախագծեր ունի: Համենայն դեպս սիոնիստների այդ քայլի նկատմամբ միջազգային հանրության ընդդիմությունը հանգեցրել է նրան,որ Իսրայելն օրըստօրե մեկուսանում է և  շատ երկրներ դատապարտում են  նրա անմարդկային ու անօրինական քայլերը: