Պենտագոնը նախատեսում է մեծացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բազմիցս քննադատել է այդ երկրի եվրոպական դաշնակիցներին՝ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության պահպանմանն ուղղված խոշոր ծախսերի համար:
Հետևաբար, Եվորպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու Պենտագոնի վերջին որոշումը, կասկածի տեղիք է տալիս:
Պենտագոնը հատարարել է, որ 20 հազար զորային է գործուղում Եվրոպա: Այսպիսով, Եվրոպա մայրցամաքում ամերիկյան զորուժի ներկայությունը կլինի ամենախոշորը վերջին 25 տարիների ընթացքում: Ամերիկացի ռազմական պաշտոնյաները հայտարարում են, որ ամերիկյան զորուժը մասնակցելու է եվրոպական երկրների հետ համատեղ զորավարժություններին: Այս հայտարարությունները հնչում են Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին: Եվրոպայում ԱՄՆ-ի զորուժի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քոուլին ասել է. «Հաջորդ տարի, ամերիկյան 20 հազար հոգանոց զորուժը կմիանա Եվրոպայում տեղակայված 9 հազար զորայիններին»: Նա հավելել է. «Այս որոշման նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ի ուժը և պատրաստակամությունը՝ ցանկացած ճգնաժամային վիճակում արագ արձագանքելու և ՆԱՏՕ-ին աջակցելու հարցում»: 2020թ մայիս-հունիս ամիսներին, ամերիկյան 37 հազար զորայիններ կմասնակցեն եվրոպական տասը երկրներում անցկացվելիք համատեղ զորավարժություններին: Ամերիկացի զորայինների գործուղմանը զուգահեռ, ԱՄՆ-ը Եվրոպա կուղարկի նաև զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հրետանի և զրահատեխնիկա:
Ռուսատսանի տեսակետը Եվրոպայի անվտանգության կապակցությամբ, արմատապես տարբերվում է Վաշինգտոնի տեսակետից: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ապակառուցողական գործողությունները, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի դրդմամբ, սպառնում են անվտանգությանը և Մոսկվայի ու Բրյուսելի միջև հարաբերությունների սրման պատճառ են հանդսանում: ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ն ամեն տարի ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանի արևմտյան սահմաններին ՝ իր զորուժն ու տեխնիկան տեղակայելով դաշինքի անդամ հանդիսացող և Ռուսաստանին հարևան պետությունների, մասնավորապես՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայիս ահմաններին: Մոսկվայի տեսանկյունից, սա լուրջ սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար: ՆԱՏՕ-ն որը գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, վերջին տարիներին, արևմտյան Եվրոպայում իր գործողություններն իրականացնում է Վաշինգտոնի շահերին համապատասխան: Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում աճող լարվածությունն արտացոլում է Արևելյան Եվրոպայում Մոսկվային դիմակայելու հարցում ՆԱՏՕ-ն որպես գործիք կիրառելու Վաշինգտոնի քաղաքականությունը: Արևելյան Եվրոպայում, Բալթիկ ծովում և Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունները և ռազմական ներկայության աճը, Մոսկվային ստիպեցին իր ռամական դոկտրինայում դաշինքը ներկայացնել որպես սպառնալիք՝ ուղղված ՌԴ ազգային անվտանգության դեմ: Ի պատասխան Ռուսատսանի քայլի, Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների նիստի ամփոփիչ հայտարրության մեջ նշվեց, որ Ռուսաստանը համարվում է սպառնալիք՝ ուղղված Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի անվտանգության դեմ: