Քոչարյանը արձագանքել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ Փաշինյանի հայտարարություններին
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անհիմն է համարել Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջերս կատարած հայտարարությունը:
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է.«Փաշինյանի կարգախոսն այն մասին, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլորին, փոչ ու դատարկ կարգախոս է և ցույց է տալիս Երևանը այս կապակցությամբ ոչ մի գործնական ծրագիր չունի»:
Անդրադառնալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարաների միջև վերջերս կայացած բանակցություններին Քոչարյանն ասել է.«Բանակցությունների այս փուլի արդյունքները ցույց են տալիս, որ երկխոսությունների ռազմավարությունը լիովին պարտված է»:
Քոչարյանի հայտարարտությունները խոսում են այն մասին, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման կողմերը չպետք է երկարատևում խնդրի խաղաղ կարգավորման ակնկլաիք ունենան:
Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքով, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները ապարդյուն են լիելու:
Հատկանշական է, որ վերջերս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակենրում «Fox LA» ալիքին տված հարցազրույցում ասել էր.«Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ցանկացած ելք պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովրդի համար»:
Ավելի վաղ, տարածաշրջանի քաղաքական շրջանակների մեծ մասը Հայաստանի վարչապետի այս ատրահայտությունները համարում էին Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Հայաստանի նոր քաղաքականությունը, սակայն Քոչարյանի վերջերս արած հայտարարությունները ցույց են տալիս, որ նա փորձում է Հայաստանի ու Ղարաբաղի բնակչության մոտ ձևավորել այն կարծիքը, որ Հայաստանի վարչապետի հայտարարություններն անհիմն են և հայ պաշտոնյաները փորձում են խաբել ժողովրդին:
Միևնույն ժամանակ, ըստ Քոչարյանի, քանի դեռ չնախատեսված և անսպասելի ինչ-որ բան չի պատահել, տարածաշրջանի ժողովուրդները չպետք է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ակնկալիք ունենան:
Ռուս ադրբեջանագետ Ստանիսլավ Թարասովն այս կապակցությամբ NEWS.am կայքին տված հարցազրույցում ասել է.«Հայաստանը պետք է հույս ունենա, որ հակառակ նախորդ սերնդի, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորների նոր սերունդը կկարողանան տաբեր կերպ գնահատել խնդիրները և Հայաստանի հետ հարաբերությունների հարցով առաջ քաշել հաշտության սցենարներ»:
Հայաստանն ակնկալում է Ադրբեջանից բոնուսներ ստանալով մոտենալ այս երկարատև խնդրի կարգավորմանը: Այդուհանդերձ ռուս փորձագետները պառլամենտական արտահերթ ընտրություններից հետո Ալիևի կառավարության դիրքորոշումների փոփոխության ակնկալիք ունեն:
Փաստորեն, չնայած որ ամենայն հավանականությամբ Ղարաբաղի խնդրի կարգավորումը երկար կտևի, սակայն Բաքվում քաղաքական փոփոխությունները կարսղ են որոշ չափով նվազեցնել ոկղմերի միջև առկա լարվածությունը: