Մամուլի տեսություն 19-12-2019
Թեհրանի բորսայի ինդեքսն առաջին անգամ հասել է 350 հազար միավորի:
«Ջավան» օրաթրեթ
Թեհրանի անվտանգության գագաթնաժողովը չեզոքացրեց Իրանի մեկուսացման մասին պնդումները
Երեկ Թեհրանում կայացավ տարածաշրջանային անվտանգության երկխոսության երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Չինաստանի, Տաջիկստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները:
Թեհրանում կայացած մամլո ասուլիսում, Իրանի ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասաց.«ԱՄՆ-ի տեսակետից Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը համարվում են սպառնալիք ԱՄՆ-ի անվտանգության համար, հետևաբար այսուհետ պետք է քայլել ԱՄՆ-ի թշնամական գործողությունների դեմ համագործակցության կոալիցիայի ստեղծման ուղղությամբ»:
«Մարդոմսլարի» օրաթերթ
Բորսայի շահութաբերությունը
Թեհրանի բորսայի ինդեքսն առաջին անգամ հասել է 350 հազար միավորի: Այս տարվա փողի ուժով ֆոնդային բորսան գերազանցել է մրցակցային բոլոր շուկաները: Ֆոնդային բորսայի եկամուտները տարեսկզբից ի վեր կազմել են 96 տոկոս:
«Քեյհան» օրաթերթ
Ցույցեր Ֆրանսիայում՝ Մակրոնի քաղաքականության դեմ
Մակրոնի կառավարության կենսաթոշակային համակարգը բարեփոխելու ծրագրի դեմ ժողովրդական ցույցերը շարունակվում են 14-րդ օրը: Աշխատավորական արհմիությունները, ընդդիմդիր կուսակցությունները, դեղին բաճկոնավորները և ուսանողները համընդհանուրակ գործադուլ են հայտարարել, որպեսզի կառավարությանը ստիպեն չեղարկել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:
Մակրոնը շարունակում է պնդել, որ ծրագիրը գործադրվի և հայտարարել է, որ չի նահանջելու իր որոշումից: Արհմիությունները հայտարարել են, որ չեն նահանջելու և քանի դեռ կառավարությունը չի ընդունում նրանց պահանջները, շարունակելու են ընդհանուր գործադուլը նույիսկ՝ ամանորյա տոներին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Գերմանիայի կանցլեր. Մենք դեմ ենք ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին
Բունդեսթագում ունեցած ելությում, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դեմ է Իրանի և Գերմանիայի հետ Ռուսաստանի գազի նախագծի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցներին:
Անգելա Մերկելն ասել է, որ Բեռլինը դեմ է ցանկացած արտասահմանյան պատժամիջոցների, որոնք ուղղված են Իրանի կամ «North Stream-2» գազային նախագծի դեմ:
«Ջավան» օրաթերթ
Թրամփը, Նենսի Փելոսիին ուղղված նամակում, դեմոկրատական կուսակցությունը մեղադրել է հեղաշրջման փորձ կատարելու մեջ՝ նպատակ ունենալով հարված հասցնել ԱՄՆ-ի ժողովրդավարությանը: Ներկայացուցիչների պալատի ղեկավարը նամակի տեքստը ծիծաղելի և նողկալի է որակել: Թրամփը նաև գրառումէ արել Թվիթերում, իր համախոհներին կոչ անելով աղոթել իր համար:
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:
Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Թրամփը պատրաստ է հաջորդ քայլերին եւ վստահ է, որ Սենատում իրեն արդարացնելու են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում հաջորդ քայլերին եւ վստահ է, որ Սենատում ամբողջությամբ արդարացվելու է, նշված է հինգշաբթի տարածված Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը վստահ է, որ Սենատը կվերականգնի անհրաժեշտ կարգը, արդարությունը եւ պատշաճ դատավարությունը, որոնք բոլորը Ներկայացուցիչների պալատում անտեսվել են: Նա պատրաստ է հաջորդ քայլերին եւ վստահ է, որ ամբողջությամբ արդարացվելու է»,- նշված է փաստաթղթում:
Ստորին պալատում քվեարկությունը, որտեղ դեմոկրատները, մեծամասնություն ունենալով, աջակցել են երկու մեղադրանքով իմփիչմենթին, Սպիտակ տանն անվանել են «երկրի պատմության մեջ ամենախայտառակ դրվագներից մեկը»:
tert.am
Վրաստանի կառավարությունը տարիներ շարունակ թաքցրել է, որ ֆինանսավորում է բյուջետային ավիափոխադրողներին. արդյոք նույն ճանապարհով է գնում Հայաստանը
Հայաստանում ավիատոմսերի գնի բարձր լինելու, օդանավակայանում սպասարկման վճարների թանկ լինելու մասին տարիներ շարունակ մամուլը գրել է, համեմատականներ են տարվել հարևան երկրների օդանավակայանների հետ, և «Զվարթնոցը» ամենաթանկ սպասարկող օդանավակայանների թվում է: Ինչ վերաբերում է տոմսի արժեքին, ապա լրացուցիչ 10,000 դրամը միայն բավական էր հարևան երկրներից օդանավի ավելի թանկ տոմս ձեռք բերելու համար:Հարկերի տեսանկյունից օդանավակայանի կողմից սահմանված հարկերն ուղևորների համար միջին արժեք ունեն, սակայն ուղևորների համար սահմանված հարկերը բավական բարձր են:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության 2017 թվականի տվյալներով՝ ոչ միայն Վրաստանի, այլև եվրոպական երկրների համեմատ Հայաստանում ավիաընկերություններից գանձվող վարձավճարները շուրջ 20 տոկոսով բարձր են:
Հրապարակած տվյալներից ելնելով, եթե 130 ուղևոր փոխադրող բեռնվածությամբ, 75 տոննա առավելագույն թռիչքային քաշով «Զվարթնոցում» թռիչք-վայրէջքի գինը կազմում է 1112 դոլար, Թբիլիսիում՝ 663 դոլար, Բաքվում՝ 878 դոլար:
Ինչ վերաբերում է 10,000 դրամ պետտուրքին, ապա այդ սակագինը մոտ 45 տոկոսով ավելացնում է ավիաընկերության ծախսերը: Եթե առանց պետտուրքի ներառման ավիաընկերությունը 1 չվերթի համար վճարում է 6000 դոլար, ապա պետտուրք ներառյալ ընդհանուր գումարը հասնում է ավելի քան 8500 դոլարի:Սակայն այժմ Հայաստանի ավիացիոն շուկա է մուտք գործում երկու բյուջետային ընկերություն՝ Wizz Air-ը և Ryanair-ը:
Wizz Air-ի համար, Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում է՝ Կառավարությունը որևէ աջակցություն չի տալիս: «Զվարթնոցից» երկու ուղղությամբ չվերթներ են լինելու՝ Վիեննա և Վիլնյուս ուղղությամբ՝ սկսած 2020-ի մարտից: