Լիբանանի նոր վարչապետը և առաջնահերթություններն ու մարտահրավերները
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի բարձրագույն կրթության նախկին նախարար, սուննի մտավորական Հեսսան Դիաբին նշանակել է Լիբանանի վարչապես և հանձնարարել կառավարություն կազմել:
Լիբանանում հոկտեմբերի 17-ին մեկնարկած բողոքի ցույցերի արդյունքում, վարչապետ Սաիդ Հարիրին հրաժարական ներկայացրեց: Ցուցարարները բողոքում են տնտեսական վիճակի և կոռուպցիայի դեմ:
Սաադ ալ-Հարիրիի հետ Լիբանանի քաղաքական խմբավորումների տարաձայնությունները տեխնոկրատ կառավարություն ձևավորելու և տեխնո-քաղաքական կառավարությանը ընդդիմանալու նրա պնդումները, ինչպես նաև արտասահմանից Հարիրիի չափազանց կախվածությունը, ի վերջո նրան ստիպեցին հրաժարական տալ:
Լիբանանի վարչապետի թեկնածուն պետք է կարողանա շահել ձայների 50% գումարած մեկ խորհրդարանական քվե (65 ձայն): Անցած օրը կայացած նիստում, Հեսան Դիաբը, շահելով խորհրդարանի 128 ձայներից 69-ը, վարչապետ է ընտրվել: Նա հովանավորվում է Դիմադրության կոալիցիայի կողմից: Հեսան Դիաբի վարչապետ ընտրվելով, Սաադ Հարիրին հարկադրված, բայց պաշտոնապես հեռանում է Լիբանանի իշխանությունից: Սաադ Հարիրիի սխալն այն էր, որ նա անտեսում էր երկրի քաղաքական խմբավորումներին և կախված էր օտար ուժերից, հատկապես Սաուդյան Արաբիայից:
Հեսան Դիաբը բազում մարտահրավերների առջև է կանգնած:
Առաջին մարտահրավերը կապված է Սաադ Հարիրիի գլխավորած Ալ-Մուստաղբալ շարժման և Մարտի 14-ի շարժման հետ:
Խորհրդարանի անցած օրվա նիստում, քվեարկությանը չեն մասնակցել 44 պատգամավորներ, այդ թվում՝ Ալ-Մուստաղբալ շարժմանը հարող 18 պատգամավորներ և Սամիր Ջաջաի գլխավորած «Ղավաթ Ալ-Բանանիյե» քրիստոնեական շարժման 15 պատգամավորներ: Դա վկայում է այն մասին, որ նրանք ոչ միայն չեն մասնակցելու կառավարության ձևավորման գործընթացին, այլև հնարավոր է նաև, որ արգելքներ հարուցեն:
Երկրորդ կարևոր մարտահրավերը արտաքին հավանական միջամտություններն ու ճնշումներն են: Քանի որ Դիաբը վարչապետ է ընտրվել Դիմադրության կոալիցիայի հովանավորությամբ, նրան ընդդիմանալու է ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա-Էմիրություններ առանցքը
Իսկ երրորդ կարևոր մարտահրավերն այն է, որ նա կանգնած է Սաադ Հարիրիի կառավարության գործունեության հետևանքով առաջացած տնտեսական բազում խնդիրների և ժողովրդական դժգոհությունների առջև:
Նշենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Լիբանանում տեղի ունեցած խռովություններին վերջ տալը և բնակչությանը բավարարելը և դժգոհությունը մեղմելը ժամանակ և իշխանության այլ մարմինների հովանավորությունն է պահանջում: