Ադրբեջանը հերքել է իր երկրում իսրայելական կործանիչների տեղակայման մասին լուրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ երկրում իսրայելական կործանիչների տեղակայման մասին շրջանառված լուրերը:
Դեկտեմբերի 20-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մի հաղորդագրություն տարածելով, արտասահմանյան լրատվամիջոցների տարածած ուրերն անհիմն է բնութագրել: Հաղորդագրության մեջ ոչ մի երկրի կամ անձի անուն չի նշվել:
Սակայն հիմնական հարցն այն է, թե ինչու են նման լուրերը մշտապես վերաբերվում Ադրբեջանի և ոչ թե տարածաշրջանի այլ երկրներին:
Իրողությունն այն է, որ այն պայմաններում, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարներն այդ երկրի մուսուլման ժողովրդից թագցնում են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների ընդլայնումը, իսրայելցի դիվանագետները խոսում են Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման մասին:
Իսրայելի «Մեր տուն» ծայրահեղական կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի խորհրդարանի բարեկամական խմբի նիստում մեկ անգամ ևս խոսել է Սիոնիստական ռեժիմի նկատմամբ իսլամական մի երկրի հովանավորության մասին:
Լիբերմանն ասել է.«Իսրայելի անմշակ նավթի կարիքի 65 տոկոսն ապահովում է Ադրբեջանը»:
Իսրայելի ռեժիմին Իլհամ Ալիևի կառավարության միակողմանի ծառայություններն իրականացվում են այն պայմաններում, երբ այդ ռեժիմը Բաքվի կառավարությանը սպառազինություն վաճառելով, արգելել է Հայաստանի դեմ այդ սպառազինության օգտագործումը:
Չնայած Սիոնիստական ռեժիմը բազմիցս դավաճանել է Իլհամ Ալիևի կառավարությանը և Ադրբեջանի մուսուլման ժողովրդին, որոշ ազերի պաշտոնատարներ կողմ են անօրինական այդ ռեժիմի հետ ռազմական ոլորտում համագործակցության շարունակմանը:
Իսրայելի ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերություններում հետաքրքիրն այն է, որ այդ ռեժիմը փորձում է վերահսկել Բաքվի կառավարությանը: Օրինակ Իսրայելի ռեժիմը 2015թ. մարտին Բաքվի կառավարությանը հարկադրեց քաղաքական մշտական խորհրդակցությունների համաձայնագիր ստորագրել:
Ակնհայտ է, որ խորհրդատվություն կատարող կողմը Իսրայելն է և Ադրբեջանը որոշումներ կայացնելիս հարկադրված է հարցնել իսրայելյան կողմի տեսակետը:
Այդ համաձայնագրի ստորագրումը վկայում է այն մասին, թե Իսրայելի ռեժիմն ինչ աստիճանի է ձգտում չարաշահել Իլհամ Ալիևի կառավարությանը:
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ Բաքվի կառավարությանը հարող կառույցները այդ քողազերծումները հերքելու փոխարեն, ավելի լավ է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրողություններին և օտարներին ծառայելու փոխարեն, համագործակցեն տարածաշրջանի երկրների հետ: