Հունվար 07, 2020 18:38 Asia/Tehran
  • Համաշխարհային  կոշտ  արձագանք՝  Իրանի մշակութային կենտրոնների վրա հարձակվելու Թրամփի սպառնալիքին

ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը Բաղդադում լեգենդար գեներալ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի ու նրանց զինակիցների տմարդի սպանությունից հետո, հանդիպելով այդ սպանության համար վրեժխնդիր լինելու Իրանի սպառնալիքին , Թեհրանին սպառնացել է, որ հարձակման թիրախ կդարձանի Իրանի 52 օբյեկտները, այդ թվում մշակութային վայրերը, ինչին կոշտ են արձագանքել համաշխարհային կառույցները:

Որպես ՄԱԿ-ի մշակութային գլխավոր կառույց՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն  ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի պարտականություններից է պահպանել երկրների մշակութային ժառանգությունը, խստորեն դատապարտել է Թրամփի այդ դիրքորոշումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 6-ին հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է. «Միացյալ Նահանգները, որպես մարդկության մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային կոնվենցիայի անդամ, պետք է խուսափի մշակութային ու պատմական կոթողներին վնաս հասցնելուց»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն այդ կազմակերպությունում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ե՛վ Թեհրանը և՛ Վաշինգտոնը ստորագրել են 1972 թ. դաշինքը, որը երկու երկրին արգելում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնասել միմյանց մշակութային ժառանգությունը և բնական ռեսուրսները»: Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեին հղած նամակում, վերջինիս կոչ է արել դատապարտել Թրամփի այդ դիրքորոշումը և հանրային կարծիքին իրազեկել նման քայլերի վտանգների մասին:

ՅՈՒՆՍԵԿՕ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «1954 և 1972 թթ.-ի կոնվենցիաների հիման վրա, որոնք վավերացրել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսը, անդամ երկրները չպետք է դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարեն, որոնց արդյունքում կվնասվի անդամ այլ երկրների մշակութային ու բնական ժառանգությունը»:

Իրականում Թրամփն իր նոր սպառնալիքով,  բացեիբաց ի ցույց դրեց ԱՄՆ-ի իմպերիալիստական բնույթը: Նա այդ քայլով ապացուցեց, որ այդ երկիրն ուշադրություն չի դարձնում մշակութային կոթողների վրա հարձակումն խստորեն արգելող միջազգային օրենքներին: Մինչդեռ որոշ ամերիկացի պաշտոնատարներ փորձել են մի կերպ մեղմացնել ԱՄՆ նախագահի արտահայտությունները:

Նշենք, որ Թրամփը հունվարի 5-ին հերթական անգամ լրագրողների  ներկայությամբ ամենայն հանդգնությամբ կրկնել է իր խոսքերն, ասելով. «Իրանը վնասում է մեզ ու մեր ժողովրդին: Արդյոք մենք իրավունք չունե՞նք թիրախավորել նրանց մշակութային վայրերը»:

Մարդու իրավունքների կազմակերպությունները ևս արձագանքել են Թրամփի անօրինական  ու հակամշակութային դիրքորոշմանը: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացել է, որ Իրանի մշակութային վայրերի դեմ ուղղված Թրամփի հայտարարությունը փաստորեն ռազմական հանցագործություն իրականացնելու սպառնալիք է: Իսկ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որում արձագանքելով Թրամփի սպառնալիքներին, հստակեցրել է, որ մշակութային ու պատմական կենտրոնների վրա միտումնավոր հարձակումը ռազմական հանցագոծություն է: Amnesty International-ն այդ հաղորդագրության մեջ Թրամփին կոչ է արել վերջ դնել Իրանի դեմ սպառնալիքներ հնչեցնելուն և հարգել միջազգային օրենքները:

Չնայած այդ քննադատություններին ու զգուշացումներին, Թրամփի անցյալը ցույց է տալիս, որ նա երբեք ուշադրություն չի դարձրել միջազգային օրենքներին և հիմնվելով «Նպատակն արդարացնում է ցանկացած միջոց» սկզբունքի վրա, ամեն կարգի հանցագործության է դիմում հանուն իր նպատակների իրականացման: 

 

Պիտակ