Հունվար 13, 2020 17:50 Asia/Tehran
  • Վաշինգտոնի պաշտոնյաների հակասական դիրքորոշումները՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը արդարացնելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է արդարացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին սպանելու Վաշինգտոնի հանցավոր գործողությունը և պնդել է, որ գեներալը նպատակ ուներ հարձակվել տարբեր երկրներում ԱՄՆ-ի չորս դեսպանատների վրա:

Fox News- ին տված հարցազրույցում, Թրամփն ասել է.«Իրանը ծրագրում էր զանգվածային հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դեմ: Ըստ մեր տեղեկությունների, Իրանը նպատակ ուներ հարձակվել ԱՄՆ-ի չորս դեսպանատների, այդ թվում՝  Բաղդադում գտնվող մեր դեսպանատա վրա»: Սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաները հերքել են Թրամփի պնդումը: 

Հունվարի 12-ին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հերքելով Թրամփի պնդումն ասել է, «Գոյություն չունի հստակ ապացույց այն մասին, որ Իրանը ծրագրել է հարձակում իրականացնել ԱՄՆ-ի չորս դեսպանատների վրա»:

Թրամփն այս անգամ նույնպես  դիմել է ստելու միջոցին՝ գեներալ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունը պատվիրելու իր հանցավոր արարքն արդարացնելու  համար: Չնայած  ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարը հերքել է նախագահ Թրամփի պնդումը, սակայն հարց է ծագում, թե արդյո՞ք Թրամփը ապացույցներ է ներկայացրել իր պնդումը հիմնավորելու համար: Թե դա պարզապես հոգեբանական պատերազմի անհիմն մեղադրանք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Փաստորեն, Թրամփի վարչակազմը շուրջ մեկուկես տարի փորձում էր սպանել Սոլեյմանիին և դրա համար առիթ էր փնտրում: 

Հաշվի առնելով գեներալ Սուլեյմանիի այցն Իրաք, որտեղ նա պետք է հանդիպեր Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ և պատասխաներ Սաուդյան Արաբիայի՝  երկու երկրի միջև լարվածությունը մեղմացնելու վերաբերյալ նամակին, ԱՄՆ-ի  անվտանգության կազմակերպության պաշտոնյաները  հարմար առիթ գտնելով,  սպանեցին նրան: Ազգային պաշտպանության համալսարանի ղեկավար գեներալ Ահմադ Վահիդին ասել է, որ ԱՄՆ նախագահը երկու տարի առաջ էր նախատեսում սպանել Ղասեմ Սոլեյմանիին:

Թրամփի ռազմական և անվտանգության հարցերով խորհրդականների տեսակետից՝ գեներալ Սուլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի ներկայությունը Բաղդադում, առիթ էր այդ գործողությունն իրականացնելու համար: Ամերիկացիները մեծ ոճրագործություն են գործել գեներալ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների նկատմամբ:

Կարևորն այն է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնատարները, ներառյալ ԱՄՆ պաշտպանության նախարարը, միշտ խոսել են առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին: Բայց դրանց բանակցությունները նշանակում են Իրանին ներկայացնել իրենց պահանջների ցուցակը և ստանալ դրական արձագանք:

 

 

Պիտակ