Բազմամիլիոնանոց ցույցեր Իրաքում. Ո՛չ ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115762-Բազմամիլիոնանոց_ցույցեր_Իրաքում._Ո_չ_ԱՄՆ_ին
ԱՄՆ-ի դեմ բազմամիլիոնանոց ցույցեր անցկացնելու Իրաքի Սադր շարժման առաջնորդ Մուղթադա Սադրի կոչն ընդունվել է այդ երկրի ժողովրդի և Դիմադրության խմբերի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2020 15:08 Asia/Tehran
  • Բազմամիլիոնանոց ցույցեր Իրաքում. Ո՛չ ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի դեմ բազմամիլիոնանոց ցույցեր անցկացնելու Իրաքի Սադր շարժման առաջնորդ Մուղթադա Սադրի կոչն ընդունվել է այդ երկրի ժողովրդի և Դիմադրության խմբերի կողմից:

Մուղթադա Սադրը հունվարի 14-ին ժողովրդին կոչ է արել ուրբաթ օրը միասնաբար մասնակցել այդ երկրում  ամերիկյան զորքերի ներկայությունը և նրանց ոտնձգությունները դատապարտող ցույցերին: Իրաքի Դիմադրության խմբերն արագ արձագանքելով կոչին, ողջունել են այն: 

Մուղթադա Սադրի կոչը և Դիմադրության խմբերի դրական  արձագանքը մի քանի կարևոր ուղերձներ են պարունակում:

Առաջին ուղերձն այն է, որ Դիմադրության  խմբերը  համակարծիք են Իրաքից ամերիկյան զորուժի դուրսբերման հարցում: Ավելի վաղ ԱՄՆ-ը մեծ ջանքեր գործադրեց իրաքյան հատկապես շիա խմբերի միջև տարաձայնություն սերմանելու ուղղությամբ, սակայն Բաղդադի մերձակայքում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի , Հաշդ ալ-Շաաբիի հրամանատարի տեղակալ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի և նրանց 8 զինակիցների  սպանությունը միավորեց  այդ խմբերին և  և կոնսենսուս  ստեղծել նրանց  միջև: 

Այդ կոնսենսուսի առանցքն Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումն է:

Իրաքյան խմբերի միջև ստեղծված կոնսենսուսի երկրորդ ուղերձն այն է, որ Դիմադրության գեներալներին սպանելու և Հաշդ ալ-Շաաբիի դեմ գործողություններ ձեռնարկելու Թրամփի ռազմավարությունը  սխալ հաշվարկների արդյունք է, որի հետևանքներից կտուժի հենց Միացյալ Նահանգները: 

Թալեբ ալ-Հասանին Raialyoum  էլեկտրոնային թերթին ներկայացրած վերլուծական հոդվածում գրել է.«Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումը պահանջող բազմամիլիոնանոց ցույցերը Վաշինգտոնին կկանգնեցնի փակուղու առաջ, և ապարդյուն կանցնեն իշխող քաղաքական խմբերինն օգտագործելու Թրամփի վարչակազմի ջանքերը, հատկապես որ ամերիկյան զորքերի Իրաքում մնալու կողմնակիցները մեծ թիվ չեն կազմում »:

«Ո՛չ Միացյալ Նահանգներին» կոչով ցույցեր անցկացնելու կոչի երրորդ ուղերձն այն է, որ իրաքյան հատկապես շիա խմբերը մերժում են Իրաքում ԱՄՆ-ի ցանկացած ներկայություն և կարևորում են այդ երկրի անկախությունն ու ինքնաիշխանությունը:   Մուղթադա Սադրը հայտարարել է.«Համոզված եմ, որ Իրաքի ժողովուրդը բոլորին կապացուցի, որ երբեք չի ընկրկելու համաշխարհային իմպերիալիզմի առաջ և  միայն Աստծո առջև է գլուխ խոնարհելու»:

Կարելի է ասել, որ իրաքյան  հատկապես Դիմադրության խմբերը, որ  միլիոնավոր հովանավորներ ունեն այդ երկրում, մտադիր են այդ ցույցերը օգտագործել հետսադդամյան  Իրաքում իրենց դիրքն ամրանդելու ուղղությամբ: 

Ցույցեր անցկացնելու կոչի չորրորդ ուղերձն այն է, որ շիական ազդեցիկ խմբերը արտաքին թշնամու դեմ պայքարը գերադասեցին իրենց քաղաքական շահերից և մի կողմ դրեցին իրենց քաղաքական տարաձայնությունները:

Այս համատեքստում, նախքան Մուղթադա Սադրի կոչը, հանդիպում էր տեղի ունեցել Սադր  շարժման առաջնորդի և Դիմադրության խմբերի ղեկավարների, այդ թվում Ալ Ֆաթհ կոալիցիայի առաջնորդ, Հադի Ալ-Ամերի միջև: Ակնկալվում է, որ իրաքյան խմբերը շուտով համաձյանության կգան այդ երկրում քաղաքական ճգնաժամին վերջ դնելու շուրջ և առաջնային տեղ կհատկացնեն ԱՄՆ-ի դեմ լուրջ պայքարին:

Ամերիկացիներն իրաքյան խմբերի միասնությանը դիմակայելու համար հերթական անգամ Իրաք ներթափանցած իրենց գործակալներին են դիմել նոր ցույցեր կազմակերելու և անկարգություններ հրահրելու նպատակով: