ԱՄՆ ԿՀՎ-ն բացահայտորեն արդարացրել է ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց խոշտանգումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116078-ԱՄՆ_ԿՀՎ_ն_բացահայտորեն_արդարացրել_է_ահաբեկչության_մեջ_մեղադրվող_անձանց_խոշտանգումները
ԱՄՆ-ն մշտապես պնդում է,որ պաշտպանում է մարդու իրավունքները, սակայն Կենտրոնական հետախուզական վարչությունը ոչ միայն հակամարդկային բազմաթիվ քայլեր է կատարում, այլև ակնհայտորեն պաշտպանում է նման քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2020 15:11 Asia/Tehran
  • ԱՄՆ ԿՀՎ-ն բացահայտորեն  արդարացրել է ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց  խոշտանգումները

ԱՄՆ-ն մշտապես պնդում է,որ պաշտպանում է մարդու իրավունքները, սակայն Կենտրոնական հետախուզական վարչությունը ոչ միայն հակամարդկային բազմաթիվ քայլեր է կատարում, այլև ակնհայտորեն պաշտպանում է նման քայլերը:

ԿՀՎ-ի հոգեբան Ջեյմս Միշելը, որ նախագծել է  հարցաքննության արդիական մեթոդները, այդ թվում արհեստական խեղդումը, Գուանտանամոյի բանտի ռազմական դատարանում, խոշտանգումը համարել է անհրաժեշտություն:

Երեքշաբթի օրը, 11 սեպտեմբերյան հարձակումների գործով հինգ մեղադրյալների դատական նիստերի ընթացքում,  Ջեյմս Միշելն ասել է.«Եթե այսօր անհրաժեշտ լինի, ես կրկին կկիրառեմ խոշտանգման մեթոդը»:

Նա 11-սեպտեմբերյան դեպքերի նման ցանկացած նոր հարձակում կանխելու համար խոշտանգումը համարել է բարոյական պարտք: 

ԿՀՎ-ն հաստատել է, որ առնվազն 39 բանտարկյալներ հարցաքննության ժամանակ խոշտանգման են ենթարկվել արդիական մեթոդներով: Արդիական մեթոդների թվում են բանտարկյալների գլուխը պատին հարվածելը, նրանց 53*76 սանտիմետր չափսերով փոքր տուփերի մեջ բանտարկելը, արհեստական խեղդումը և այլն:

ԱՄՆ-ն  2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ստեղծեց մի համակարգ ,որով կարողանա ողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալել ու հարցաքննել ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող անձանց, հատկապես Ալ-Ղաիդայի հավանական անդամներին: 

Այս շրջանակում, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձանց առևանգում և առանց դատավարության բանտարկում էին ԱՄՆ-ի դուրս գտնվող գաղտնի վայրերում և դաժանաբար  խոշտանգում ու հարցաքննում: 

Ջորջ Բուշ-կրտսերի օրոք կասկածյալներից խոստովանություն ստանալու համար, տարածված էր արհեստական խեղդելու մեթոդը և ԿՀՎ-ն անխնա կիրառում էր այդ մեթոդը: ԿՀՎ-ի կողմից մեղադրյալների խոշտանգումների  բացահայտումը համաշխարհային մասշտաբով սուր քննադատությունների արժանացավ, հատկապես որ ԱՄՆ-ն մշտապես հայտարարել էր, որ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանման հարցում առաջատար է: Մարդու իրավունքների կառույցները, ինչպես ՄԱԿ-ի խոշտանգմանն ընդդիամցող կոմիտեն և Մարդու իրավունքների կազմակերպությունները, այդ թվում Human Rights Watch  և Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հետևում են  ԱՄՆ-ի կողմից բանտարկյալների խոշտանգման հարցին և ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել այդ գործընթացը կանխելու համար: 

ԿՀՎ-ի պաշտոնյաները խոշտանգումները, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերն իրականացրել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով: ԱՄՆ կառավարությունը ևս խոշտանգումն արդարացնում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:

ԱՄՆ գործող պետքարտուղար և ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն,  ԿՀՎ-ի կողմից խոշտանգումների կիրառումը պաշտպանելու համար. գրել է.«Վատ մարդիկ մեր հետախուզության  մարտիկները չեն, վատ մարդիկ ահաբեկիչներն են: Ես իմ նախկին գործընկերներին և ԿՀՎ-ում աշխատող բոլոր հայրենակիցներին, որոնք մեզ պաշտպանել են 11-սեպտեմբերյան  դեպքերից ասում եմ.«ԱՄՆ-ն կաջակցի ձեզ, կհովանավորի ձեզ և Ձեր թիկունքում կանգնած է»:

Մեծ թվով փորձագետները համոզված են, որ խոշտանգման կիրառումը  ոչ միայն հակասում է մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքին, այլև հանգեցնում է բռնությունների առաջացմանն ու տարածմանը ներքին ու համաշխարհային մասշտաբով: