Եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ
Իրանի արտգործնախարարը եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին անվերապահ ենթարկվելն անվանել է աղետ, ասելով, որ եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:
Շաբաթ օրը, գերմանական Շպիգել պարբերականին տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով եվրոպական եռյակի կողմից ՀԳՀԾ-ի վեճերի լուծման «ձգանի մեխանիզմի» ակտիվացմանn ասել է, որ եվրոպացիները ոչ մի իրավական պատճառ չունեն դիմելու նման մեխանիզմի: Զարիֆն ասել է, որ Ռուսաստանը և Չինաստանը այս հարցում համաձայնության են եկել Իրանի հետ: Նա հավելել է.«Եվրոպացիները պետք է պատրաստվեն մեծ ճակատամարտի համար»:
ՀԳՀԾ-ի շրջանակում vեճերի լուծման մեխանիզմի ակտիվանալու դեպքում, հնարավոր է վերականգնվեն ՄԱԿ-ի նախկին բանաձևերը, որոնք առկախվել էին թիվ 2231 բանաձևի հիմամբ:
Եվրոպական երկրներն այն պայմաններում են հայտարարում, որ ձգանի մեխանիզմն ակտիվացնելով, ձգտում են Թեհրանին պարտադրել կատարել իր հանձնառությունները, երբ ավելի քան մեկ տարի է, որ Թեհրանն սկսել է նվազեցնել իր պարտավորությունները, սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունները: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները: Այդ հարցը հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի և եվրոպական երկրների կողմից:
Իհարկե եվրոպացիները մտահոգված են իրենց այդ որոշման հետևանքների կապակցությամբ և այդ պատճառով հարցը փոխանցել են համատեղ հանձնաժողով, որը հետևում է կողմերի տարաձայնություններին:
Աշխարհաքաղաքականության ոլորտի դասախոս Աբդոլռեզա Ֆարաջի Ռադը համոզված է, որ ձգանի մեխնանիզմն ակտիվացնելը չի նշանակում, որ Իրանի գործը կփոխանցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և կվերականգնվեն շրջափակումները: Նրա կարծիքով, եվրոպացիները ցանկանում են Իրանի հետ բանակցություններ սկսել: Բանակցություններ՝ զուգակցված սպառնալիքի հետ :
BBC-ին տված հարցազրույցում, ՀԳՀԾ-ն Թրամփի համաձայնությամբ փոխարինելու մասին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը ևս այդ տեսակետն է արտացոլում:
Եվրոպացիները կանգնել են ՀԳՀԾ-ում մնալու կամ դրանից հրաժարվելու երկընտրանքի առջև, սակայն միաժամանակ խիստ մտահոգված են Իրանի փոխադարձ քայլերի հետևանքների կապակցությամբ: Չնայած Իրանը երբեք չի սպառնացել Եվրոպային, սակայն շարժվելու է իր օրինական իրավունքների շրջանակում:
Շպիգելին տված հարցազրույցում, պատասխանելով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու Իրանի սպառնալիքին վերաբերող հարցին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «NPT- ից Իրանի դուրս գալը չի նշանակում, որ Թեհրանը փորձում է ատոմային ռումբ ստեղծել, քանի որ բարոյական կամ կրոնական սկզբունքների համաձայն, Իսլամական հանրապետությունը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»:
Ամեն դեպքում, ՀԳՀԾ-ի հանդեպ եվրոպացիների քաղաքական որոշումը համաձայնությունը տանում է դեպի միակողմանիություն: Եվրոպացիները հայտարարում են, որ ՀԳՀԾ-ի պահպանման համար են նման որոշում կայացրել, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ եվրոպացիներն այդ քայլն անում են, քանի որ անկարող են չենթարկվել ԱՄՆ-ին: Այնպես որ Իրանի արտգործնախարարը եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին անվերապահ ենթարկվելն աղետ է անվանել: