Եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116192-Եվրոպացիները_չեն_կարող_կանգնել_ԱՄՆ_ի_նախագահ_Դոնալդ_Թրամփի_դեմ
Իրանի արտգործնախարարը եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին անվերապահ ենթարկվելն անվանել է աղետ, ասելով, որ եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2020 08:48 Asia/Tehran
  • Եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ

Իրանի արտգործնախարարը եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին անվերապահ ենթարկվելն անվանել է աղետ, ասելով, որ եվրոպացիները չեն կարող կանգնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Շաբաթ օրը, գերմանական Շպիգել պարբերականին տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով եվրոպական եռյակի կողմից ՀԳՀԾ-ի վեճերի լուծման «ձգանի մեխանիզմի» ակտիվացմանn  ասել է, որ եվրոպացիները ոչ մի իրավական պատճառ չունեն դիմելու նման մեխանիզմի: Զարիֆն ասել է, որ Ռուսաստանը և Չինաստանը այս հարցում համաձայնության են եկել Իրանի հետ: Նա հավելել է.«Եվրոպացիները պետք է պատրաստվեն մեծ ճակատամարտի համար»: 

ՀԳՀԾ-ի շրջանակում vեճերի լուծման մեխանիզմի ակտիվանալու դեպքում, հնարավոր է վերականգնվեն ՄԱԿ-ի նախկին բանաձևերը, որոնք առկախվել էին թիվ 2231 բանաձևի հիմամբ:

Եվրոպական երկրներն այն պայմաններում են հայտարարում, որ ձգանի մեխանիզմն ակտիվացնելով, ձգտում են Թեհրանին պարտադրել կատարել իր հանձնառությունները, երբ ավելի քան մեկ տարի է, որ  Թեհրանն սկսել է նվազեցնել իր պարտավորությունները, սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունները:  Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները: Այդ հարցը հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի և եվրոպական երկրների կողմից:

Իհարկե եվրոպացիները մտահոգված են իրենց այդ որոշման հետևանքների կապակցությամբ և այդ պատճառով հարցը փոխանցել են համատեղ հանձնաժողով, որը հետևում է կողմերի տարաձայնություններին: 

Աշխարհաքաղաքականության ոլորտի դասախոս Աբդոլռեզա Ֆարաջի Ռադը համոզված է, որ ձգանի մեխնանիզմն ակտիվացնելը չի նշանակում, որ Իրանի գործը կփոխանցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ  և կվերականգնվեն շրջափակումները:  Նրա կարծիքով, եվրոպացիները ցանկանում են Իրանի հետ բանակցություններ սկսել: Բանակցություններ՝ զուգակցված սպառնալիքի հետ :

BBC-ին տված հարցազրույցում, ՀԳՀԾ-ն Թրամփի համաձայնությամբ փոխարինելու մասին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը ևս այդ տեսակետն է արտացոլում:

Եվրոպացիները կանգնել են ՀԳՀԾ-ում մնալու կամ դրանից հրաժարվելու երկընտրանքի առջև, սակայն միաժամանակ խիստ մտահոգված են Իրանի փոխադարձ քայլերի հետևանքների կապակցությամբ: Չնայած Իրանը երբեք չի սպառնացել Եվրոպային, սակայն շարժվելու է իր օրինական իրավունքների շրջանակում: 

Շպիգելին տված հարցազրույցում, պատասխանելով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու Իրանի սպառնալիքին վերաբերող հարցին,  ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «NPT- ից Իրանի դուրս գալը  չի նշանակում, որ Թեհրանը փորձում է ատոմային ռումբ ստեղծել, քանի որ բարոյական կամ կրոնական սկզբունքների համաձայն,  Իսլամական հանրապետությունը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»:

Ամեն դեպքում, ՀԳՀԾ-ի հանդեպ եվրոպացիների քաղաքական որոշումը համաձայնությունը տանում է դեպի միակողմանիություն: Եվրոպացիները հայտարարում են, որ ՀԳՀԾ-ի պահպանման համար են նման որոշում կայացրել, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ եվրոպացիներն այդ քայլն  անում են, քանի որ անկարող են չենթարկվել ԱՄՆ-ին: Այնպես որ Իրանի արտգործնախարարը եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին անվերապահ ենթարկվելն աղետ է անվանել: