Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու նախագծի վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կանխվել է Երևանի կառավարության դեմ ուղղված հեղաշրջման փորձը:
Մամլո ասուլիսում, չհրապարակելով որևէ հատուկ խմբի կամ անձի անուն, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հեղաշրջման նախագծման գործընթացին մասնակցել են նաև ՀՀ կառավարության և դատական մարմինների պաշտոնյաներ:
Նա հավելել է. «Սադրիչները փորձել են վարկաբեկել ինձ և իմ ընտանիքին ՝ ծախսելով տասնյակ հազարավոր դոլարներ և օգտվելով լրատվամիջոցներից ու համացանցից»:
Ըստ որոշ տեսակետների, ՀՀ վարչապետի այս ասուլսն ավելի շատ քաղաքական քարոզչություն է, քան սովորական մամուլի ասուլիսը: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը փորձում է ձեռք բերել իշխանությունը, Փաշինյանի հայտարարություններում առկա են իշխանության համար պայքարի ելևէջներ:
Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսը կայացել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան և երկրում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից ֆոնին: Նշենք, որ հունվարի 17-ին, ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է նրան պատկանող բնակարանում՝ սրունքի հրազենային վիրավորումով:
Ըստ երևույթին, վարչապետի վերջին հայտարարությունները կապ ունեն այս իրադարձության և վերջերս հայկական որոշ լրատվամիջոցների կողմից տարվող հակակառավարական քարոզչության հետ: Իշխանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գեորգի Կուտոյանի սպանությունը կապված է ՀՀ նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանի դատական գործով վկաների ոչնչացման հետ: Բացի յուրացումից և կաշառակերությունից, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած բողոքի ցուցյերի մասնակիցների վրա կրակելու հրաման արձակելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներին որակում էր ոպես կոռումպացված ու հանցագործ անինք, այսօր փորձում է նրանց միավորել Հայաստանի հետ:
2019թ մայիս ամսին, ՀՀ վարչապետն արձագանքելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ԼՂ ինքնահսռչակ հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդությանը, շատ կոշտ հայտարարություն էր արել Ղարաբաղի հայերի հետ դաշինքի դեմ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն անկախ երկիր է և թույլ չի տա, որպեսզի կոռումպացված և օտար պաշտոնյաները խառնվեն իր ներքին գործերին:
Այսպիսով, ներկա դրությամբ, Հաաստանում շարունակվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև կրկին ընթանում է իշխանության պայքար: Իրականում, այս պայքարն սկսվեց Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների միջև:1988-2018թթ Հայաստանը ղեկավարում էին ղարաբաղյան քաղաքական գործիչները: Եվ այս պայմաններում, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ղարաբաղյան քաղաական գործիչների ղեկավարության շրջանը Հայաստանում ավարտվեց: Դա որոշակի խնդիրներ առաջացրեց Հայաստանի ու Ղարաբաղի հայերի հարաբերություններում:
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, պետք է ասել. «Ընթացիկ տարում, Երևանում կսրվի ներքին լարվածությունը և չի բացառվում որ այդ երկրի Ազգային ժողովում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական դեպքը կրկնվի»: