Բոլթոնի բացահայտումը՝ նոր հարված Թրամփի իմպիչմենտի ֆոնին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116255-Բոլթոնի_բացահայտումը_նոր_հարված_Թրամփի_իմպիչմենտի_ֆոնին
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնից հեռացվեց 2019 թվականի սեպտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր լուրեր են տարածվել, որ Բոլթոնը մտադիր է բացահայտումներ անել Թրամփի վարչակազմի վերաբերյալ: Այժմ դա տեղի է ունենում Սենատում Թրամփի իմպիչմենտի ֆոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2020 14:35 Asia/Tehran
  • Բոլթոնի բացահայտումը՝  նոր հարված Թրամփի իմպիչմենտի ֆոնին

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնից հեռացվեց 2019 թվականի սեպտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր լուրեր են տարածվել, որ Բոլթոնը մտադիր է բացահայտումներ անել Թրամփի վարչակազմի վերաբերյալ: Այժմ դա տեղի է ունենում Սենատում Թրամփի իմպիչմենտի ֆոնին:

New York Times- ի հաղորդման համաձայն, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը իր նոր գրքում, որը դեռևս չի հրապարակվել, բացահայտումներ է արել ԱՄՆ նախագահի դեմ և գրել, որ Դոնալդ Թրամփը 2019-ի օգոստոսին իրենցի պահանջել է դադարեցնել Ուկրաինային 391 միլիոն դոլարի օգնության տրամադրումը: Գրքում Բոլթոնը գրել է որ Թրամփի նպատակն էր այդպիսով ուկրաինացի պաշտոնյաներին ստիպել հետաքննություն սկսել դեմոկրատների, այդ թվում՝ 2020  նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենի դեմ:

Բոլթոնի կողմից այդ խնդրի ընդունումը փաստորեն նշանակում է հաստատել Կոնգրեսի և Սենատի իմպիչմենտի լսումների ժամանակ դեմ Թրամփի ուղղված դեմոկրատների մեղադրանքները :

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը Ուկրաինայի գործով Թրամփի դեմ երկու մեղադրանք է առաջադրել՝ լիազորությունները չարաշահելը և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը: Կոնգերսում բանաձևի հաստատումցի հետո, ներկայումս իմպիչմենտի հարցով լսումները մեկնարկել են Սենատում: Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները մեղադրանքներ են առաջադրել Թրամփի դեմ և  փաստաբանները պաշտպանում են նրան:  ԱՄՆ Սենատը քվեարկելու է Թրամփին հեռացնելու կամ պահպանելու օգտին: Հաշվի առնելով, որ Թրամփի իմպիչմենտը տեղի է ունենում Ուկրաինայի հարցի  շուրջ, Բոլթոնի բացահայտումը կարող է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ի նախագահին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Թվերում գրել է.«Հիմա մենք գիտենք, թե ինչու նախագահը չկատարեց մեր պահանջը՝ Բոլթոնի ցուցմունքներըի վերաբերյալ: Բոլթոնը ուղղակիորեն մերժում է նախագահի պաշտպանության սկզբունքը: Եթե դատավարությունն արդար է, սենատորները պետք է պնդեն, որ Բոլթոնը որպես վկա կանչվի Սենատ և և ներկայացնի իր գրառումները և այլ փաստաթղթերը»:

Չնայած դեմոկրատները, ցանկանում են, որ Բոլթոնը ցուցմունք տա Սենատում, սակայն Թրամփը, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ Բոլթոնը չպետք է ցուցմունք տա, քանի որ նրա հայտարարությունները կարող են դեմ լինել ԱՄՆ ազգային անվտանգությանը: Չնայած հանրապետականները ամեն կերպ փորձում են խոչընդոտել սենատում Թրամփի դատավարությունը, սակայն հիմա դա նրանց համար դժվարացել է, և նրանք պետք է շարժվեն միայն կուսակցական շահերի շրջանակում, մեղմացնել բացահայտումները: Դեմոկրատները կփորձեն օգտվել հնարավորությունցի և հանրապետական պաշտոնյաներին ստիպել  ցուցմունք տալ Ուկրաինագեյթ հարցի շուրջ:

Իսկ Սենատի հանրապետական սենատորները ճնշման տակ կհայտնվեն՝ հասարակության կարծիքի կողմից Թրամփի կոպիտ չարաշահումներն անտեսելու համար: