Իրան-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը. նիստ ռազմավարական համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ
Երկուշաբթի օրը, Թեհրանում կայացել է Իրան-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության երկրորդ հանձնաժողովը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի մասնակցությամբ:
Իրան-Ռուսաստան հարաբերությունները մեծ ոլորտ են ընդգրկում և ռազմավարական նշանակություն ունեն: Նկատի առնելով այդ հանգամանքը Իրանի ու Ռուսաստանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ կայացած նիստը կարևոր է երեք տեսանկյունից:
Առաջինը խորհրդարանական համատեղ հանձնաժողովի որոշումների ազդեցիկ լինելն է երկու երկրի ռազմավարական հարաբերությունների ամրապնդման վրա:
Նիստի երկրորդ կարևոր կողմը երկու երկրի խորհրդարանների հատուկ ուշադրությունն է համատեղ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ:
Այդ կապակցությամբ, անդրադառնալով տարբեր հարցերի շուրջ Իրան-Ռուսաստան սերտ բանակցություններին, Լարիջանին ասել է.«Երկու երկրները համատեղ պայքար են մղում ահաբեկչության դեմ և համագործակցում ռազմական ու անվտանգության ոլորտներում, ինչի վառ օրինակը վերջերս անցկացված Ռուսաստան, Իրան, Չիանաստան եռակողմ զորավարժությունն էր»:
Համաժողովի երրորդ կարևոր կողմը երկկողմ համաձայնությունների գործադրման ընթացքին հետևելը և երկու երկրի համագործակցություններին թափ հաղորդելն է:
Վերջին տարիների ընթացքում, տարածաշրջանային զարգացումները ցույց են տվել, որ Իրանն ու Ռուսաստանը դիմակայում են արտատարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների ու մարտահրավերների:
ՌԴ Պետդուման և Իրանի իսլամական խորհրդարանը երկու անկախ կառույցներ են մեծ լիազորություններով, որոնց համագործակցությունը կարող է կարևոր լինել սպառնալիքների վերացման, տնտեսական հարաբերությունների զարգացման և ռազմավարական համագործակցությունների ակտիվացման ուղղությամբ: Այդ պատճառով, խորհրդարանական համագործակցությունների շարունակվելը մեծ նշանակություն ունի երկու երկրի հարաբերություններում:
Իրանն ու Ռուսաստանը, ՀԳՀԾ-ից բացի, բանակցություններ են վարում նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անվտանգության ու ռազմական առումով, Իրանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ զորավարժության անցկացումը, տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում համագործակցությունը և Սիրիայի բանակցությունների գործընթացին հետևելն Իրան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների մաս են կազմել:
Այդ ուղղությամբ, հունվարի սկզբին կայացավ Թեհրանի երկխոսության ֆորումը, «Հորմուզի խաղաղության» նախագծի առանցքայնությամբ, որին մասնակցում էին տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի մտավորականներ ու քաղաքական գործիչներ:
Այս համագործակցությունները ռազմավարական նշանակություն ունեն այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը փորձում է կանխել Իրանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունների ընդլայնումը: Այդ ուղղությամբ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը չափազանց կարևոր է գնահատել այս պայմաններում Իրան-Ռուսաստան համագործակցությունը: Հետևաբար կարևոր է բոլոր հնարավորությունների օգտագործումը, այդ թվում երկու երկրի խորհրդարանների դերը համատեղ շահերի պահպանման ուղղությամբ: Իրանն ու Ռուսաստանը մինչ օրս ապացուցել են, որ ընդհանուր ըմբռնում ունեն տարածաշրջանային ու միջազգային շահերի ու անվտանգության ապահովման նկատմամբ: Եվ Իրան-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության երկրորդ հանձնաժողովն այդ շրջանակում է կայացել: