Դարի գործարք նախագիծը և Արևմտյան Ասիայի անվտանգության համակարգը
Երեշքաբթի օրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը ներկայացրեց «դարի գործարք» հակապաղեստինյան նախագիծը:
Կարևորն այն է, թե ինչ ազդեցություն կունենա այս նախագիծը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության համակարգի վրա: Այս նախագծի ամենակարևոր հետևանքը կլինի անապահովության, անկայունության և բռնության տարածումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:
Այսօրվա միջազգային հարաբերություններն այնպիսին են, որ մի երկիրը չի կարող է որոշում կայացնել այլ տարածաշրջանում գտնվող մեկ այլ երկրի համար համար, իսկ մյուսներին պարտադրել ենթարկվել դրան: Այսօր մարդկային զարթոնքի դար է և այդ արթնացումը հատկապես ակնհայտ է վերջին տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:
Ամերիկայի դերակատարության բացահայտումը ահաբեկչական խմբավորումների, ինչպես ԻԼԻՊ-ի ստեղծման գործում և դիմադրության խմբերի պատերազմը այդ ահաբեկչական խմբերի դեմ, վկայում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ժողովրդների զարթոնքի մասին:
Չնայած «դարի գործարք» ռասիստական նախագծում ընդգծվել է պաղեստինյան դիմադրությանը զինաթափելու հարցը, սակայն պաղիստինյան խմբավորումները չեն գործադրելու այս նախագիծը: Այնուամենայնիվ ծրագիրը միավորել է պաղեստինյան խմբավորումներին՝ դրան հակադրվելու հարցում:
Չնայած Թրամփի խորհրդական և փեսա Քուշները պնդում է, որ Թրամփի պլանը կապահահովի Իսրայելի անվտանգությունը տարածաշրջանում սակայն այն Իսրայելին կդարձնի ավելի անապահով: Այս կապակցությամբ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հայտարարեց, որ դարի գործարքն ավելի է սրելու օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը:
«Դարի գործարք» նախագծի մյուս հետևանքն այն է, որ ապացուցվեց, որ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրական չարիքի առանցքն են:
Երրորդ հետևանքը կայանում է նրանում, որ արաբական որոշ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը «դարի գործարք» նենգ նախագծի շնորհանդեսին, ինչպես նաև որոշ արաբական երկրների, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիայի աջակցությանը այն կազմելու հարցում, ապացուցեցին, որ Ալե Սաուդի գլխավորած հաշտեցման առանցքը ոչ միայն մտահոգված չի պաղեստինցիներին աջակցելու հարցով, այլև ակնհայտորեն քայլում է Սիոնիստական ռեժիմի շահերի ուղղությամբ:
Միացյալ Նահանգների նախագահը, «դարի գործարքի» շնորհանդեսից առաջ և հետո, պնդել է, որ մտահոգված է Պաղեստինի ժողովրդի ծանր վիճակի և նրանց տառապանքների համար, սակայն նախագծում Գազայի պաշարման ավարտի մասին որևէ բան ասված չէ:
Գազայի հատվածը 2006 թվականից ի վեր գտնվում է Սիոնիստական ռեժիմի պաշարման տակ է: Այն համարվում է աշխարհի ամենամեծ բանտը՝ բաց երկնքի տակ: Պաշարումը Գազայն կանգնեցրել է հումանիտար աղետի առջև, սակայն Թրամփը նույնիսկ չանդրադարձավ այդ հարցի, պնդելով, որ պաղեստինցիները պետք է ապրեն խաղաղության և անվտանգության մեջ: