Դարի գործարք նախագիծը և Արևմտյան Ասիայի անվտանգության համակարգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116334-Դարի_գործարք_նախագիծը_և_Արևմտյան_Ասիայի_անվտանգության_համակարգը
Երեշքաբթի օրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը ներկայացրեց «դարի գործարք» հակապաղեստինյան նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 14:14 Asia/Tehran
  • Դարի գործարք նախագիծը  և Արևմտյան Ասիայի անվտանգության համակարգը

Երեշքաբթի օրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը ներկայացրեց «դարի գործարք» հակապաղեստինյան նախագիծը:

Կարևորն այն է, թե ինչ ազդեցություն կունենա այս նախագիծը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության համակարգի վրա: Այս նախագծի ամենակարևոր հետևանքը կլինի անապահովության, անկայունության և բռնության տարածումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Այսօրվա միջազգային հարաբերություններն այնպիսին են, որ մի երկիրը չի կարող է որոշում կայացնել  այլ տարածաշրջանում գտնվող մեկ այլ երկրի համար  համար, իսկ մյուսներին պարտադրել ենթարկվել դրան: Այսօր մարդկային զարթոնքի դար է և այդ արթնացումը հատկապես ակնհայտ է վերջին տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Ամերիկայի դերակատարության բացահայտումը ահաբեկչական խմբավորումների, ինչպես ԻԼԻՊ-ի ստեղծման գործում և  դիմադրության խմբերի պատերազմը այդ ահաբեկչական խմբերի դեմ, վկայում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ժողովրդների զարթոնքի մասին:

Չնայած «դարի գործարք» ռասիստական  նախագծում ընդգծվել է պաղեստինյան դիմադրությանը զինաթափելու հարցը, սակայն պաղիստինյան խմբավորումները չեն գործադրելու  այս նախագիծը: Այնուամենայնիվ ծրագիրը միավորել է պաղեստինյան խմբավորումներին՝ դրան հակադրվելու հարցում:

Չնայած Թրամփի խորհրդական և փեսա Քուշները պնդում է, որ Թրամփի պլանը կապահահովի Իսրայելի անվտանգությունը տարածաշրջանում սակայն այն Իսրայելին կդարձնի ավելի անապահով: Այս կապակցությամբ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հայտարարեց, որ դարի գործարքն ավելի է սրելու օկուպացված  տարածքներում տիրող իրավիճակը:

«Դարի գործարք» նախագծի մյուս հետևանքն այն է, որ  ապացուցվեց, որ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրական չարիքի առանցքն են: 

Երրորդ հետևանքը կայանում է նրանում, որ արաբական որոշ  երկրների ներկայացուցիչների մասնակցությունը «դարի գործարք» նենգ նախագծի շնորհանդեսին, ինչպես նաև որոշ արաբական երկրների, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիայի աջակցությանը այն կազմելու հարցում,  ապացուցեցին, որ Ալե Սաուդի գլխավորած հաշտեցման առանցքը ոչ միայն մտահոգված չի պաղեստինցիներին աջակցելու հարցով, այլև ակնհայտորեն  քայլում է  Սիոնիստական ռեժիմի շահերի ուղղությամբ:

Միացյալ Նահանգների նախագահը, «դարի գործարքի»  շնորհանդեսից առաջ և հետո, պնդել է, որ մտահոգված է Պաղեստինի ժողովրդի ծանր վիճակի և նրանց տառապանքների համար, սակայն նախագծում Գազայի պաշարման ավարտի մասին որևէ բան ասված չէ:

Գազայի հատվածը  2006 թվականից ի վեր  գտնվում է Սիոնիստական ռեժիմի պաշարման տակ է: Այն համարվում է աշխարհի ամենամեծ բանտը՝ բաց երկնքի տակ: Պաշարումը Գազայն կանգնեցրել է հումանիտար աղետի առջև, սակայն Թրամփը նույնիսկ չանդրադարձավ այդ հարցի, պնդելով, որ պաղեստինցիները պետք է ապրեն խաղաղության և անվտանգության մեջ: