Սպիտակ Տան պաշտոնյաներին մտահոգում են Բոլթոնի բացահայտումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116378-Սպիտակ_Տան_պաշտոնյաներին_մտահոգում_են_Բոլթոնի_բացահայտումները
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնից հեռացվեց 2019 թվականի սեպտեմբերին, նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած խոր տարաձայնությունների պատճառով: Եվ հիմա, երբ ընթանում է Թրամփի իմփիչմենտի դատավարությունը, Բոլթոնը պատրաստվում է իր դեռ չհրատարակված գրքում, բացահայտումներ անել Թրամփի ու նրա վարչակազմի վերաբերյալ, ինչը մտահոգել է Սպիտակ Տան պաշտոնյաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2020 14:50 Asia/Tehran
  • Սպիտակ Տան պաշտոնյաներին մտահոգում են  Բոլթոնի բացահայտումները

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնից հեռացվեց 2019 թվականի սեպտեմբերին, նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած խոր տարաձայնությունների պատճառով: Եվ հիմա, երբ ընթանում է Թրամփի իմփիչմենտի դատավարությունը, Բոլթոնը պատրաստվում է իր դեռ չհրատարակված գրքում, բացահայտումներ անել Թրամփի ու նրա վարչակազմի վերաբերյալ, ինչը մտահոգել է Սպիտակ Տան պաշտոնյաներին:

Այս կապակցությամբ, Սպիտակ տունը պաշտոնական նախազգուշացում է տվել  ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, նրանից  պահանջելով հրաժարվել Թրամփին քննադատող իր նոր գրքի հրապարակումից: Սպիտակ Տունը հունվարի 29-ին նամակ է գրել Ջոն Բոլթոնի փաստաբանին, որտեղ նշված Է.«Նախկին խորհրդականի չհրատարակված գրքում կա «զգալի քանակությամբ գաղտնի տեղեկատվություն, որի հրապարակումը կարող Է վնասել երկրի անվտանգությանը: Դաշնության օրենքի համաձայն, Բոլթոնն առանց այդ  արգելված հատվածները հանելու, իր գիրքը հրատարակելու թույլտվություն չի ստանա»:

Այդ նախազգուշացումը ցույց է տալիս Սպիտակ Տան պաշտոնյաների մտահոգությունը կապված Բոլթոնի գրքի հրատարակման հետ: Բոլթոնի գրքում արված բացահայտումները կարող են վնասել Թրամփի դիրքին: 

Թրամփը խստաոճ հայտարարություն է արել Բոլթոնի հասցեին, ասելով, որ վերջինս այդ քայլին է գնացել Սպիտակ Տանից իրեն վտարելու համար: 

Կասկած չկա, որ Բոլթոնը միլիտարիստական դիրքորոշում ուներ Իրանի ու Հյուսիսային Կորեայի նման երկրների նկատմամբ: Այնուամենայնիվ Թրամփի այն հայտարարությունը, թե Բոլթոնին այդ պատճառով է հեռացրել պաշտոնից, կասկածելի է թվում: Եթե նույնիսկ այդ պնդումները հավաստի լինեն, ամեն դեպքում, այդ հարցը ոչ մի առնչություն չունի Ուկրաինգեյթի գործով Բոլթոնի բացահայտումների հետ:

Իր չհրատարակված գրքում Բոլթոնը գրել  է, որ ինքն անձամբ Թրամփից լսել է, որ այն դեպքում թույլ կտա օգնություն տրամադրել Կիևին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնի Ուկրաինական «Burisma» նավթագազային հոլդինգի ղեկավար կազմի անդամ Հանթեր Բայդենի դեմ հետաքննություն սկսել:

Բոլթոնի կողմից այդ խնդրի մասին խոստովանությունը  փաստորեն նշանակում է հաստատել Կոնգրեսի և Սենատի իմփիչմենտի լսումների ժամանակ Թրամփի դեմ ուղղված դեմոկրատների մեղադրանքները:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը 2019 թվականի վերջերին Ուկրաինայի գործով Թրամփի դեմ երկու մեղադրանք է առաջադրել՝ լիազորությունները չարաշահելը և Կոնգրեսի կողմից հետաքննության իրականացմանը խոչընդոտելու հարցով:

Թրամփի իմփիչմենտի օրինագիծը Ներկայացուցիչների պալատից տեղափոխվել է Սենատ: Այժմ Սենատում ընթանում են ԱՄՆ նախագահի իմփիչմենտի դատական լսումները:

Հաշվի առնելով, որ Թրամփի իմփիչմենտի դատավարությունն Ուկրաինգեյթի շուրջ է ընթանում, Սենատում Բոլթոնի ցուցմունքը կարող է դժվար կացության մեջ դնել ոչ միայն Թրամփին, այլև նրան հովանավորող բոլոր հանրապետկան սենատորներին:

Թեև ի վերջո ԱՄՆ-ի Սենատն է քվեարկելու Թրամփի նախագահի պաշտոնից հեռանալու կամ այդ պաշտոնում մնալու օգտին, բայց հաշվի առնելով հանրապետականների մեծամասնությունը, շատ քիչ է Թրամփին պաշտոնազրկելու օգտին քվեարկելու շանսը: Սակայն Թրամփի ամենամոտ պաշտոնատարներից եղած Ջոն Բոլթոնի բացահայտումները կարող են ծանր հարված հասցնել Թրամփի դիրքին, հատկապես, հաշվի առնելով,որ առջևում են 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունները: