Էրդողանը Սիրիային սպառնացել է ռազմական հարձկակմամբ
Թուրքիայի նախագահը Սիրիային սպառնացել է ռազմական հարձակմամբ:
Ուրբաթ օրը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան ցանկանում է Սիրիայում կայունություն և այդ ուղղությամբ կդիմի ցանկացած քայլի, չխուսափելով նույնիսկ ռազմական ուժի կիրառումից»:
Նշելով, որ Անկարան չի կարող անտարբեր լինել Իդլիբի և այդ երկրի այլ շրջանների իրավիճակի նկատմամբ, Էրդողանը հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել ՝ Իդլիբի վրա հարձակումը կանխելու և Սիրիայում կայունություն հաստատելու և քաղաքական ճգնաժամին լուծում տալու վերաբերյալ: Նրա խոսքերով, Դամասկոսը և Մոսկվան սակայն, խախտել են այն:
Հատկանշական է, որ Սիրիայի բանակը ռազմական գործողություն է սկսել ի պատասխան Իդլիբ նահանգում հրադադարի ռեժիմը բազմիցս խախտող ահաբեկիչների դեմ և մինչ այժմ կարողացել է ահաբեկիչների գրավումից ազատել նահանգի որոշ հատվածները:
Իդլիբ նահանգը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների վերջին հենակետն է, որի ազատագրմամբ և Արևմտյան Հալեպի արևմտյան Լաթաքիայի արևելյան հատվածները կմաքրվեն ահաբեկչական խմբերի ներկայությունից:
Թուրքիայի հայտարարությունները, Սիրիայի խնդրի լուծմանն աջակցելու փոխարեն, ավելի շատ նշանակում են պատասխանատվությույց խուսափել: Սիրիայի ներքին ճգնաժամն սկսելուց հետո, Թուրքիան սկսեց աջակցել և մարզել ահաբեկչական խմբավորումներին, որոնց նպատակը Սիրիան ապակայունացնելն էր: Այս խմբերը, որոնց կապերն ահաբեկչական Ալ-Քաիդա խմբավորման հետ ակնհայտ էին, չէին հրաժարվում իրենց կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ թաքցնելուց:
Թուրքիայի կողմից իրականացված այս գործողությամբ, Սիրիան մտավ երկարաժամկետ ճգնաժամի մեջ: Այս ճգնաժամի ընթացքում Թուրքիան միշտ ֆինանսական աջակցություն և զենք է տրամադրում ահաբեկչական խմբավորումներին: Սա միջազգային իրավունքի և Սիրիայի ինքիշխանության կոպիտ խախտում է: Թուրքիան այն պայմաններում է պնդում, որ անհանգստացած է Սիրիայի հյուսիսում կայունության համար,երբ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով գրավել է Սիրիայի հյուսիսային տարածքները: Անկարան ցանկանում է գործադրել Մոսկվայի հետ ստորագրած համաձայնագիրը, բայց այս պայմանագրիրը հակասում է միջազգային օրենքներին են և չունի գործադրական երաշխիքներ: Քանի որ ընդունելով այդ խմբերի ներկայությունը Սիրիայի հողում և երկրի ոչ պաշտոնական բաժանումը հարցականի տակ է դնում Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Տարածաշրջանի ներկա ճգնաժամային պայմաններում, անհրաժեշտ է, որ Թուրքիայի կառավարությունը կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային համագործակցության վրա, նվազեցնի լարվածությունը հարևանների հետ և փորձի կայունությունը վերադարձնել Սիրիա այդ երկրի կառավարության հետ համագործակցության միջոցով: Տարածաշրջանային փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը երբեք չի կարողացել օգնել լուծել առկա ճգնաժամերը: