Դարի գործարքը՝ դավադրություն, որ նետվելու է պատմության աղբարկղը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116471-Դարի_գործարքը_դավադրություն_որ_նետվելու_է_պատմության_աղբարկղը
Անցած շաբաթ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց «դարի գործարք» նախագիծը՝ Պաղեստին-Իսրայել հակամարտությանը վերջ դնելու համար: Նախագիծ, որը փորձագետներից շատերի կարծիքով, մի շարք պատճառներով, դատապարտված է ձախողման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 08:50 Asia/Tehran
  • Դարի գործարքը՝ դավադրություն, որ նետվելու է պատմության աղբարկղը

Անցած շաբաթ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց «դարի գործարք» նախագիծը՝ Պաղեստին-Իսրայել հակամարտությանը վերջ դնելու համար: Նախագիծ, որը փորձագետներից շատերի կարծիքով, մի շարք պատճառներով, դատապարտված է ձախողման:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի հաղորդագրություն տարածելով,  խստորեն դատապարտել է «դարի գործարք» ամերիկա-սիոնիստական նախագիծը, նշելով, որ այն դատապարտված է ձախողման և  պետք է նետվի պատմության աղբարկղը: 

«Դարի գործարք» նախագիծը քաղաքական, տնտեսական և անգամ պատմական կողմեր ունի, և նախագծվել է Պաղեստինի ժողովրդի պատմական ու օրինական իրավունքները և ազգային ու տարածքային ինքնությունը մոռացության մատնելու համար: 

Պատմությունը ցույց է տալիս, որ Պաղեստինի ժողովրդի կամքն անտեսող ոչ մի նախագիծ արժեք չունի: Այս նախագծի ձախողման հարցում երկու կարևոր կետ պետք է հաշվի առնել: Առաջին կետն այն է, որ նախագիծն անտեսում է այդ հարցի գլխավոր կողմը հանդիսացող Պաղեստինի ժողովրդի իրավունքները:

Դարի գործարքի նախագծողները իրենց հաշվարկներում մեծ սխալ են թույլ տվել: Նրանք անտեսել են Պաղեստինի ժողովրդի Դիմադրության շարժումը, որն արգելք է հանդիսանում իրենց նկրտումների իրագործման ճանապարհին:

Երկրորդ կետն այն է, որ նախագծի կետերը հակասում են ՄԱԿ-ի բանաձևերին : 

Վերադարձի իրավունքը և ճակատագրի տնօրինման իրավունքը Պաղեստինի ժողովրդի գլխավոր իրավունքներն են համարվում: Հետևաբար, այն, ինչը չեն ընդունում Պաղեստինի իրական տերերը, ոչ ոք չի կարող օրինական համարել:

Տարածաշրջանի պատմությունն անհերքելի իրողություններ է ներկայացնում այս գործընթացի մասին: Այդ թվում են այնպիսի նախագծեր, ինչպես՝ Ռոջերսի Խաղաղության Նախաձեռնությունը, «Սադաթ 1970-1972» նախաձեռնությունը, Մադրիդյան համաժողովը, Օսլոյի դաշինքը, Քեմփ դեյվիդյան բանակցությունները, «խաղաղության ուղեքարտեզը», «Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովը», «Անապոլիսի համագումարը և նման այլ այսպես կոչված խաղաղասիրական ծրագրեր ուղղված Պաղեստինի հարցի լուծմանը, ներառյալ Պաղեստինի մասին արխիվացված նախագծերը: Այս բոլոր նախագծերը ձախողվել  են պաղեստինցիների իրավունքներն անտեսելու պատճառով: Դարի գործարք նախագիծը ևս բացառություն չէ, քանի որ պաշտոնապես չի ճանաչում պաղեստինցիների իրավունքները: Անշուշտ այս նախագիծը չի նպաստելու Պաղեստինի խաղաղության գործընթացին:

Այս իրողությունների մասին ավելի վաղ խոսել էր իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին: 

Հաջջի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, նա ասել է.«Ամերիկացիները, Պաղեստինի մասին իրենց սատանայական քաղաքականությունը «դարի գործարք» են անվանել, սակայն թող իմանան, որ Աստծո կամոք, այդ գործարքը երբեք չի իրագործվելու, Պաղեստինի հարցը  մոռացության չի մատնվելու և Երուսաղեմը շարունակելու է մնալ Պաղեստինի մայրաքաղաքը»: