Իրաքի նոր վարչապետը և նրա առջև ծառացած մարտահրավերները
Փետրվարի մեկին, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը վարչապետի պաշտոնում նշանակեց Մուհամմադ Թոֆիղ Ալավիին:
2019թ, սկսած, Իրաքում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր: Ցուցարարները բողոքում են տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի դեմ: Սակայն արտաքին աջակցություն ստացող խռովավարների միջամտության հետևանքով, ցույցերը վերածվեցին անկարգությունների:
Արդյունքում, Ադել Աբդուլ Մահդին նոյեմբերի 30-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից, իսկ դետեմբերի 1-ին, խորհրդարանը հաստատեց նրա հրաժարականը: Աբդուլ Մահդին շարունակեց պաշտոնավարել ևս երկու ամիս:
Այդ ընթացքում, վարչապետի պաշտոնի համար առաջադրվեցին մեծ թվով քաղաքական գործիչների թեկնածությունները: Սակայն ցուցարարների ընդդիմության պատճառով, Բարհամ Սալեհը չառաջարկեց վարչապետի որևէ թեկնածուի:
Ու չնայած քաղաքական խմբերը դեռևս չեն արձագանքել նոր վարչապետի նշանակմանը, սակայն նրա նշանակումն ինքնստինքյան վերջ կտա երկրում տիրող քաղաքական ճգնաժամին:
Առաջիկայում, նոր վարչապետը ժամանակավորապես կկանգնի մի շարք խնդիրների առջև: Նոր կառավարության ձևավորումը դրանցից մեկն է: Չնայած Ալավին հայտարարել է, որ կառավարությունը ձևավորելու է առանց քաղաքական խմբավորումների մասնակցության, սակայն պետք է ասել, որ Իրաքի իշխանական կառույցն այնպիսին է, որ նրա գաղափարը հնարավոր չի լինի իրականացնել:
Մուհամմադ Թոֆիղ Ալավիի առջև ծառացած մյուս մարտահրավերը երկրում ընթացող բողոքի ցույցերն են և անապահովությունը: Իրաքի տարբեր քաղաքների բնակիչները, դեմ են արտահայտվել նոր վարչապետի նշանակմանը, նշելով, որ Ալավին իրենց նախընտրած վարչապետը չէ, քանի որ նախկինում աշխատել է ուժային կառույցներում և երկար ժամանակ բնակվել երկրից դուրս:
Հաշվի առնելով ժողովրդական բողոքները, նշանակումից հետո իր առաջին ելույթում, Ալավին հայտարարել է, որ իր գերակայությունը լինելու է ժողովրդական պահանջների բավարարումը:
Ալավին կլինի Իրաքի ժամանակավոր վարչապետը, քանի որ մոտ ապագայում այդ երկրում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու նոր կառավարության ձևավորում: Հաշվի առնելով Իրաքում տիրող քաղաքական և անվտանգության իրավիճակը, արտահերթ ընտրություններին նախապատրաստվելը դժվար խնդիր է լինելու:
Վերջում պետք է նշել, որ Ալավիիի առջև ծառացած ներքին մարտահրավերներին պետք է ավելացնել նաև արտաքին միջամտությունների հետ կապված մարտահրավերները, որոնցից ամենակարևորն ԱՄՆ-ի կառավարության անթաքույց միջամտությունն է Իարքի ներքին գործերին: