ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նոր վարչապետի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նոր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր ռուս գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան: Նա ասել է.«Երկու երկրների հարաբերությունները միշտ դրական են եղել և ընդլայնվում են»:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն, անդրադառնալով տարբեր ոլորտներում ռուս-հայկական համագործակցությանն ասել է.«Մոսկվան ցանկություն ունի բանակցություններ վարել Երևանի հետ ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ»: Ալմաթիում տեղի ունեցած Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը , հատկապես երկկողմ հարաբերությունների Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակման վերաբերյալ տարածված շշուկներից հետո կարևոր է գնահատվում:
Ավելի վաղ Երևանի որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաներ փորձում են Հայաստանում փակել ռոսական ռազմաբազան:
Հայկական Փաստ օրաթերթը գրել էր, որ Հայաստանի որոշ քաղաքական և անվտանգության շրջանակներ ցանկանում են փակել ռազմաբազան, սակայն Երևանի պաշտոնյաները անհանգստացած են այդ փաստից:
Հայաստանը, մի կողմից, ունի կոնվերգենցիոն մոտեցում Ռուսաստանի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները և արևմտյան որոշ կառավարություններ ակնկալում են խորացնել հարաբերութունները Հայաստանի հետ: Չնայած տարածաշրջանային անկախ կառավարությունների մտահոգություններին` Միացյալ Նահանգների հետ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների որոշ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ գերիշխող այս երկիրը վերջին մի քանի տարիներին փորձում է սպառնալ տարածաշրջանի բոլոր կառավարություններին և ժողովուրդներին:
Անցած երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է լայնածավալ երկկողմ համագործակցություն և կարելի է ասել, որ Երևան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական են: Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանում օտարերկրյա ներդրողների շարքում և զգալի տնտեսական ներկայություն ունի Հայաստանում: 2019 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 2 միլիարդ դոլար: Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 26 տոկոս և Ռուսաստանը հուսալի տնտեսական գործընկեր է Հայաստանի համար: Այդ իսկ պատճառով, ակնկալվում է, որ 2020 թվականին երկու երկրները կշարունակեն իրենց աճող տնտեսական հարաբերությունները: Մյուս կողմից Հայաստանում ռուսական զորքերի առկայությամբ, երկրի արևմտյան սահմանները գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ:
Այս կապակցությամբ Վաշինգտոնի «Գոլֆ նյուզ» կենտրոնի փորձագետ Թեոդոր Կարսիկն ասում է.«Ռուսաստանի համար կարևոր է, որ ներկա բարդ իրավիճակում, Հայաստանը մնա իր ազդեցության ոլորտում»:
Այս զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվայի և Երևանի միջև կա ռազմավարական հարաբերություն: Գործնականում այս հարաբերությունները Ռուսաստանին լավ հնարավորություն են տալիս ավելի անվտանգ ներկայություն ունենալ Հարավային Կովկասում: