Թշնամիների ռազմավարությունները՝ Իսլամական հեղափոխությանը հարվածելու համար Իրանի առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116582-Թշնամիների_ռազմավարությունները_Իսլամական_հեղափոխությանը_հարվածելու_համար_Իրանի_առաջնորդի_տեսանկյունից
Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի առավոտյան Իրանի հոգևոր կենտրոնների գերագույն խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ թշնամին ծրագրում է բացահայտել հեղափոխության արդյունավետ կետերը և հարվածել համակարգի հիմնական սկզբունքներին: Նա հավելել է. «Հոգևոր կենտրոնները թշնամու թիրախների թվում են»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 04, 2020 09:00 Asia/Tehran
  • Թշնամիների ռազմավարությունները՝ Իսլամական հեղափոխությանը հարվածելու համար Իրանի առաջնորդի տեսանկյունից

Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի առավոտյան Իրանի հոգևոր կենտրոնների գերագույն խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ թշնամին ծրագրում է բացահայտել հեղափոխության արդյունավետ կետերը և հարվածել համակարգի հիմնական սկզբունքներին: Նա հավելել է. «Հոգևոր կենտրոնները թշնամու թիրախների թվում են»:

Իսլամական հեղափոխության հաղթանակի չորս տասնամյակների ընթացքում, Իրանի ժողովուրդը միշտ թշնամիների դավադրությունների ականատես է եղել և այդ գործընթացը երբեք չի դադարել: Հետևաբար հեղափոխության մեծարգո առաջնորդը թշնամուն ճանաչելը միշտ կարևորել է սպառնալիքների վերացման առումով:

Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ իսլամական հանրապետության համակարգի թշնամիները բազում ծրագրեր են մշակել Իրանի կործանման համար:

Իրանի ժողովրդի թշնամիները իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր միշտ ձգտել են հարվածել հեղափոխության հիմքերին և բազում դավեր են նյութել համակարգի փլուզման համար:

Այդ ուղղությամբ ձգտել են Իրանին հեռացնել իր մշակույթից ու իսլամական համոզումներց և երկրում տարածել արևմտյան մշակույթն ու ապրելակերպը:

Թշնամիներն այն համոզման են, որ Իրանի հասարակությունը կթուլանա կամ կկործանվի, եթե թուլանան հեղափոխական ուժի նրա աղբյուրները, ինչպիսիք են հոգևորականությունը, զինված ուժերը, հեղափոխական պահապանների կորպուսը,  հավաքազորային ուժերը և հեղափոխական կառույցներն ու արժեքները, հատկապես դիմադրության մշակույթը:

Այդ հիմամբ օրակարգում դրեցին էլիտայի և հոգևորականության տարանջատումը իրարից և համակարգից, ինչպես նաև երկրի իշխանությունների տարանջատումը:

Թշնամիները մտադիր են այդպիսով հասարակությունը հեռացնել հոգևոր ու հեղափոխական համոզումներից, որը իմպերիալիզմին դիմակայելու գլխավոր գործոնն է:

Նրանք փորձում են հասարակությունը պասիվ և ոչ-առաջադեմ պահել:

Թշնամիները թե ծանր և թե փափուկ միջոցների դեմ ԻԻՀ դեմ: Սակայն իսլամական հեղափոխությունը չի թուլացել այդ շարժումների դիմաց և միշտ առաջ ընթանալով, իրավատենչության տիպար է դարձել քաղաքական ու հասարակական կյանքում:

Հաշվի առնելով այս կարևոր ու ռազմավարական ցուցանիշը, թշնամիներն Իրանին հարվածելու համար նոր թիրախներ են որոնում, որոնցից մեկը հոգևոր կենտրոններն են:

Փորձը ցույց է տալիս, որ եթե մի ժողովուրդ չկարողանա ճանաչել իր թշնամիներին, թշնամիները կներթափանցեն հասարակության բոլոր շերտերը: Հետևաբար թշնամուն ճանաչելը պետք է առաջին առաջնահերթությունը լինի: