Թրամփի հակաիրանական հայտարարություններն իր ամենամյա ելությում
ԱՄՆ-ի հակասական նախագահը հայտնի է իր հակաիրանական դիրքորոշումամբ և մշտապես ընդգծել է Իրանի դեմ առավելագույն ճնշման և տնտեսական ահաբեկչության քաղաքկանություն վարելու անհրաժեշտությունը
Փետրվարի 4-ին Կոնգրեսում ունեցած հերթական ամենամյա ելույթում, Թրամփը կրկնեց իր հակաիրանական հայտարարւթյունները և վիրավորելով Իրանի համակարգին ու ժողովրդին, ասաց. «Իրանի կառավարությունը պետք է վերջ տա միջուկային զենք ձեռք բերելու, ահաբեկչություն տարածելու, սպանելու և ոչնչացնելու ջանքերին: Իրանի տնտեսությունն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հայտնվել է բարդ վիճակում, սակայն Վաշինգտոնը կարող է օգնել Թեհրանին՝ կարճ ժամանակում բարելավել իր տնտեսությունը: Նրանք չափից դուրս շատ են վստահում իրենց ուժերին»:
Թրամփի սպառնալիքներն ու հակաիրանական հայտարարությունները վկայում են, որ նա նպատակ ունի իր պաշտոնավարման շրջանի վերջին տարվա ընթացքում ևս շարունակել ճնշումներն Իրանի նկատմամբ: Ինչպես նախընտրական քարոզաշրշավի շրջանում, այնպես էլ 2017թ Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, Թրամփը մշտապես հանդես է եկել հակաիրանական դիրքորոշմամբ: Հայտարարելով ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին, Թրամփը, առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով, տնտեսական պատերազմ սկսեց Իրանի դեմ: Իսկ վերջին ամիսներին, հայտարարելով, որ Իրանը սպառնալիք է համարվում Պարսից ծոցում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերի համար, մուտք գործեց Իրանի դեմ սպառնալիքների հնչեցման փուլ:
Թրամփը հանդես եկավ ի պաշտպանություն այն անձնաց, ովքեր անկարգություններ հրահրեցին 2019թ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ը կանգնած է նրանց կողքին՝ իրենց ձայնն աշխարհին լսելի դարձնելու գործում: Թրամփը հանդես է գալիս իրանցիներին աջակցելու վերաբերյալ հայտարարություններով, այն դեպքում երբ նրա ղեկավարած կառավարությունը Իրանի նատմամբ կիրառում է առավելագույն ճնշման քաղաքականություն և ժամանակ առ ժամանակ խստացնում հակաիրանական պատժամիջոցները: Սակայն քանի որ Թրամփին չհաջողվեց աննախադեպ պատժամիջոցների ու ճնշումների արդյունքում Իրանին ստիպել ընդունել իր հակաօրիանական պայմանները, Թրամփը ավելի խստացրեց իր հակամարդկային պատժամիջոցները: Դրանց թվում է արտասահմանից դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբեման հարցում խոչընդոտների ստեղծումը:: ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն անդրադառնբալով Թրամփի կողմից «տնտեսական պատերազմ» արտահայտության կիրառմանը, հայտարարել է, որ դա տնտեսական ահաբեկչություն է, քանի որ այդ քաղաքականությունն ուղղված է սովորոկան իրանցիների դեմ:
Թրամփը փաստել է, որ հարգանք չունի մարդու իրավունքների և միջազգային օրենքերի նկատմամբ: Որպես օրինակ, անտեսելով ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցներն այն մասին, որ Իրանը հավատարիմ է իր միջւուկային պարտավորություններին և այդ երկրի միջուկային ծրագրիր խաղաղ բնույթ է կրում, Թրամփը հայտարարում է, որ Իրանը նպատակ ունի ատոմային զենք ստեղծել