Իրանի դեմ դեղագործական էմբարգոն հակասում է ԱՄԴ-ի վճռին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116662-Իրանի_դեմ_դեղագործական_էմբարգոն_հակասում_է_ԱՄԴ_ի_վճռին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը փակել է դեղագործական ու սննդի ոլորտում Իրանի փոխանցումների բոլոր ճանապարհները»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Փետրվար 06, 2020 08:00 Asia/Tehran
  • Իրանի դեմ դեղագործական էմբարգոն հակասում է ԱՄԴ-ի վճռին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը փակել է դեղագործական ու սննդի ոլորտում Իրանի փոխանցումների բոլոր ճանապարհները»:

Չորեշաբթի օրը Աբբաս Մուսավին իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից սննդի ու դեղագործական ոլորտում պատժամիջոցների չկիրառման մասին  դատարկ հայտարարություններին: Մուսավին հստակեցրել է.«Ամերիկացիները գործարկելով դեղորայքի ապահովման համար  մարդասիրական մեխանիզմը, հաստատեցին, որ դեղագործական ու սննդի ոլորտում պատժամիջոցների ճգոյության մասին հայտարարությունները անհիմն են և հակասում են ԱՄԴ-ի վճռին»:

2018թ. հոկտեմբերի 3-ին, հայտարարելով որ ԱՄՆ-ի կողմից 1955թ. Իրանի հետ կնքված բարեկամության, տնտեսական հարաբերությունների ու հյուպատոսային հարաբերությունների վերաբերյալ կնքված պայմանագրի խախտման պատճառով ԱՄԴ-ն վճիռ է կայացրել չեղարկել դեղագործական, սննդային, մարդասիրական և ավիացիոն ոլորտներում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Չնայած ԱՄԴ-ի կայացրած վճռին, դեղորայքի, սննդամթերքի ու բժշկական սարքավորումների ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները դեռևս շարունակվում են: Դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, Իրանում անբուժելի հիվանդություններով ու քաղցկեղով հիվանդները դժվարությունների են ենթարկվում: Ամերիկացիներն այս քայլով խախտում են Իրանի ժողովրդի իրավունքները և ԱՄԴ-ի կայացրած վճիռը:

Չորեքշաբթի երեկոյան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ԻԻՀ-ի Տարվա գիրք համաշխարհային մրցանակի 17-րդ արարողությանը ունեցած ելույթում, նշելով որ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները անօրինական են ու դեմ են միջազգային օրենքներին, ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները ահաբեկչական քայլ են»:

Այս պայմաններում, Շվեյցարիայի կողմից դեղորայք Իրան ներմուծելու համար  մարդասիրական մեխանիզմի ձևավորումը քարոզչական բնույթ է կրում, քանի որ մարդու իրավունքների տեսակետից դա անընդունելի է: Սնունդն ու դեղամիջոցները առհասարակ չպետք է ներառվեն պատժամիջոցների ցուցակում:

2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները այդ թվում նաև դեղագործական ու սննդամթերքի ոլորտների պատժամիջոցները: Ընդունելով Իրանի ժողովրդին աջակցելու ժեստ, Թրամփը մի քանի թվիթներում խոսել է Իրանի ժողովրդին քաղցած պահելու մասին ու նունիսկ առավել թշնամական քայլով հարուստ մշակույթ ու վաղեմի անցյալ ունեցող Իրանի ժողովրդին  ահաբեկիչ  է անվանել:

ԱՄՆ-ի պետայրերի կողմից Իրանի ժողովրդին քաղացած պահելու արտահայտության կիրառումը աշխարհին հայտնի է դարձրել Իրանի դիմադրության դեմ նրանց խոր թշնամությունը: Այն ժողովրդի, որ բոլոր դժվարություններով հանդերձ չի հանձնվել ԱՄՆ-ի կամքին և այս օրերում տոնելու է իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը:

Իրանի ժողովրդի կողմի ԱՄՆ-ին չհանձնվելը «Մենք կարող ենք» հեղափոխական կարգախոսի մեկնաբանություն է և այսօր այս սկզբուքային ու ջիհադական կարգախոսը գործում է բոլոր այդ թվում սննդի ու դեղագործական արդյունաաբերության ոլորտներում:

Չնայած ԱՄՆ-ի անօրինական ու դաժան պատժամիջոցներին, Իրանի դեղագործական ու բժշկական սարքավորումների կարիքները ապահովելու համար հենվում է ներքին կարողություններին: Իրանցի հետազոտողների ջանքերի ու գիտական աշխատանքի շնորհիվ այժմ գիտելիքահենք ընկերությունները ապահովում են Իրանի դեղագործական կարիքների 97 տոկոսը: