Իմպիչմենտի գործընթացն ավարտվեց, Միացյալ Նահանգներում շարունակվում են քաղաքական բանավեճերը
Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով ամիսներ տևած քաշքշուկներից հետո, հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատն արդարացրեց նախագահին:
2020 թվականի փետրվարի 5-ին Սենատում անցկացված քվեարկության արդյունքում, 52 սենատոր դեմ արտահայտվեց լիազորությունները չարաշահելու մեղադրանքին, իսկ 53-ը՝ Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու մեղադրանքին: Փաստորեն Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին 48-ը, իսկ 52-ը պնդեցին, որ նախագահն անմեղ է: Թրամփին քվերակած միակ հանրապետական սենատորը Միթ Ռոմնին էր: Նա պնդում է, որ Թրամփը չարաշահում է իր լիազորությունները: Այսպիսով, Ուկրաինայի նախագահի հետ Դոնալդ Թրամփի սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկությունների բացահայտումից հետո մեկնարկած գործընթացն ավարտվեց Թրամփի արդարացմամբ: Մեծամասնություն կազմող հանրապետականները պնդեցին, որ Դոնալդ Թրամփն անմեղ է:
Այնուամենայնիվ չի թվում, որ Սենատում դատական գործընթացի ավարտն Ուկրաինգեյթի ավարտը լինի, հատկապես որ հանրապետական սենատորները հակառակ իրենց նախկին ընթացակարգերի, թույլ չտվեցին, որպեսզի վկաներ ներգրավվեն դատական նիստերին: Պատճառն այն էր, որ Սպիտակ Տան Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվենիի նման անձինք Ուկրաինայի նկատմամբ Թրամփի գործադրած ճնշման մասին ճշգրիտ տեղեկություններ ունեին իրենց տրամադրության տակ, և նրանց ցուցմունքների հրապարակումը կարող էր փոխել դատարանի գործընթացը: Բայց քանի որ սենատորների մեծամասնությունը, որպես ղեկավար կազմ նախքան դատական նիստերի կայացումը երդվել էր ամեն դեպքում աջակցել մեղադրյալին, դատարանը քվեարկեց ԱՄՆ նախագահի օգտին :
Սոցհարցումները վկայում են, որ հակառակ հանրապետական սենատորների, հանրային կարծիքի համար համոզիչ չէ Ուկրաինգեյթի գործով Թրամփին արդարացնելու որոշումը: Վերջին ամիսների ընթացքում անցկացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների մոտավորապես կեսը Թրամփին ներկայացրել է օրինազանց, ում պետք է հեռացնել նախագահի պաշտոնից:
Դեմոկրատները հուսով են, որ իմփիչմենտի գործընթացում կատարված բացահայտումներով ժողովուրդն առավել քան երբևէ ծանոթացած կլինի Թրամփի օրինախախտումներին և ընտրությունների օրը նրա դեմ կքվեարկի: Իսկ հանրապետականները հուսով են, որ Թրամփի իմպիչմենտի հարցում դեմոկրատների կրած պարտությունը և Թրամփին անմեղ ճանաչելու որոշումը կհանգեցնեն նրա ընտրողների թվի ավելացմանը և 2016 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ, 2020 թվականին Թրամփի օգտին կքվերակեն ավելի շատ ամերիկացիներ:
Այնուամենայնիվ դեռ պարզ չէ, թե ընտրությունների օրն ինչ կպատահի: Սակայն մի բան պարզ է, որ Ուկրաինգեյթի գործը Սենատի քվեարկությամբ չի ավարտվում և այդ խայտառակությունը, դեռ երկար տարիներ, որպես թարախային վերք, կշարունակի մնալ ԱՄՆ-ի քաղաքական վեճերում:
Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումները, քննադատելով դատարանի գործընթացն, ասել է.«Սա ժողովրդավարությանը վերջ դնելու սկիզբն է»: Եվ իհարկե, ԱՄՆ-ում քաղաքական ու իրավական վեճերի սրման սկիզբը: