Անվտանգության խորհրդի նիստը և Ռուսաստանի լիակատար աջակցությունը Իդլիբում Սիրիայի գործողություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116710-Անվտանգության_խորհրդի_նիստը_և_Ռուսաստանի_լիակատար_աջակցությունը_Իդլիբում_Սիրիայի_գործողություններին
Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների կողմից Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ հաջորդական հաղթանակները, մտահոգությունների տեղիք են տվել արևմտյան երկրների շրջանում, որոնք ահաբեկիչների կողմնակից են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2020 14:03 Asia/Tehran
  • Անվտանգության խորհրդի նիստը և Ռուսաստանի լիակատար աջակցությունը Իդլիբում Սիրիայի գործողություններին

Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների կողմից Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ հաջորդական հաղթանակները, մտահոգությունների տեղիք են տվել արևմտյան երկրների շրջանում, որոնք ահաբեկիչների կողմնակից են:

Այս շրջանակում, ՄԱԿ-ի ԱԽ-ն, փետրվարի 6-ին անցկացրել է արտահերթ նիստ՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խնդրանքով՝ ուսումնասիրելու Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակը:  Արևմտյան երեք երկրներր դատապարտել են  Իդլիբում սիրիական բանակի հաղթանակները ահաբեկիչների նկատմամբ: Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ի Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաֆարին ասել է. «Իդլիբ նահանգը Սիրիայի մի մասն է, և մենք այնտեղ չենք ընդունում ոչ մի անօրինական արտաքին ներկայություն»:

Ռուսաստանը բազմիցս շեշտել է Դամասկոսի ինքնիշխանությունը  և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ  Վասիլիյ Նեբենզիան հայտարարել է. «Ամեն անգամ, երբ ահաբեկիչները հայտնվում են դժվար կացության մեջ, ԱԽ-ում անց է կացվում Սիրիայի հարցով արտահերթ նիստ: Դամասկոսն իրավունք ունի վերահսկողություն իրականացնել իրեն պատկանող տարածքներում»:

Արևմտյան երկրները հանդես են եկել ահաբեկիչների օգտին և դատապարտել սիրիական բանակի պայքարը նրանց դեմ, նշելով, որ դա համարվում է մարդու իրավունքների խախտում: Թուրքիան նույնպես, հետևելով իր նապատակներին, կոչ է արել դադարեցնել սիրիական բանակի և իր դաշնակիցների ռազմական գործողությունները Իդլիբում , և նույնիսկ ուղղակի աջակցություն է առաջարկել ահաբեկիչներին, հրետակոծելով սիրիական դիրքերը: Թուրքիայի այս գործողություններն իրականացվել են արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի աջակցությամբ: Հինգշաբթի օրը, զարմանք հայտնելով Սիրիայի հարցով ԱԽ արտահերթ նիստի անցկացման կապակցությամբ, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաֆարին հարց է բարձրացրել, թե ինչու խորհրդի անդամ արևմտյան երկրները չեն դատապարտում Սիրիայում Թուրքիայի անօրինական գործողությունները: Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ-ը 2014 թվականից ապօրինի կերպով տեղակայվել է Սիրիայում և մինչ օրս շարունակում է զորքեր տեղակայել այդ երկրի նավթով հարուստ տարածքներում, հատկապես Դեյր էզ-Զորի նահանգում: Ալ Ջաֆարին ասել է. «Ինչո՞ւ է Անվտանգության խորհուրդը հրաժարվում դատապարտել Սիրիայի տարածքների մի մասի գրավումն ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև Իսրայելի կողմից Սիրիայի դեմ շարունակվող գրոհները»: Ռուսատսանը նույնպես միացել է Սիրիայի այս դիրքորոշոմանը: Մոսկվան Վաշինգտոնին կոչ է արել Սիրիայի նավթային հանքերի վերահսկողությունը հանձնել այդ երկրի կառավարությանը և զերծ մնալ սիրիական նավթի գողությունից:

Սիրիայի կառավարությունը և բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս քննադատել են Արևմուտքի բացասական դերը Սիրիայի ճգնաժամում, ինչպես նաև այդ երկրում լարվածությունը շարունակելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Փաստորեն, ԱՄՆ-ը Սիրիայի ահաբեկչական խմբավորումների հիմնական կողմնակիցն է: Արևմուտքն իր երկակի քաղաքկանությամբ, հոգեբանական պատերազմի ու քարոզչության միջոցով, մգացնելով ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի իրկանացրած գործողության գույները, հայտարարում է, որ դրանց հետևանքով գրանցվել են մեծ թվով քաղաքացիական զոհեր, մյուս կողմից լռելով Սիրիայում ահաբեկիչների իրականացրած գործողությունների ու դրանց զոհերի թվի մասին: