Ադրբեջանի արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը
Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակի մասին:
Ավելի վաղ տարածաշրջանի մեծ թվով անկախ քաղաքական շրջանակներ, կանխատեսել էին ընտրությունների արդյունքը: Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխող կուսակցությունը, որը հինգերորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում շահեց 75 աթոռ, ընտրական վեցերորդ շրջանում, բավարարվել է 64 տեղերով:
2015 թվականի նոյեմբերին անցկացված նախորդ ընտրություններում, ժողովրդի 55 տոկոսը մասնակցեց ընտրություններին, բայց փետրվարի 9-ին կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 47 տոկոսը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին 50 տոկոսից քիչդի մասնակցությունը ցույց է տալիս ժողովրդի աճող դժգոհությունը իշխող կառավարությունից և նրա ներքին և արտաքին քաղաքականությունից:
Ադրբեջանի ընտրական օրենքի համաձայն՝ խորհրդարանի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրական համակարգի հիման վրա: Երկրում 125 ընտրատարածք, որտեղ առավելագույն ձայները, շահող թեկնածուն կարող է գրավել խորհրդարանի միայն մեկ աթոռ:
Չնայած Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ, սակայն այս անգամ, նախագահը որոշում կայացրեց ընտրությունները անցկացնել ութ ամիս շուտ: Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես այն կուսակցությունները, որոնք բոյկոտել են ընտրությունները, ընդգծել են, որ փետրվարի 9-ի խորհրդարանի ընտրություններն իշխող կուսակցությանը և նախագահ Իլհամ Ալիևին դարձնում են ավելի հզոր:
2019 թ.-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահը լուծարեց իր կուսակցության հսկողության տակ գտնվող խորհրդարանը: Ընդդիմությունն ասում է, որ Իլհամ Ալիևը, ով Ադրբեջանում առաջացրել է ֆինանսական խնդիրներ և խոչընդոտել է տնտեսական աճը, իրեն արդարացնելու համար որոշել է վաղաժամ ընտրություններ անցկացնելով՝ իշխող կուսակցության հին գործիչներին, այդ թվում վարչապետին, փոխարինել երիտասարդ տեխնոկրատներով:
Ադրբեջանցի քաղաքական փորձագետ Անար Մամլին Ֆրանս Պրեսին ասել է.«Ադրբեջանի ժողովրդի զայրույթն աճում է և Իլհամ Ալիևը վախենում է բողոքի աճից, ուստի որոշել է ընտրությունները 8 ամիս շուտ անցկացրել: Կառավարության բոլոր փոփոխությունները և խորհրդարանի վաղաժամ ընտրությունները մեկ նպատակ են հետապնդում այն է՝ երկարաձգել Ալիևների ընտանիքի իշխանությունը»:
Ադրբեջանի իշխող կուսակցության հաղթանակը խորհրդարանի ընտրություններում կարող է ժամանակավորապես ամրացնել կուսակցության քաղաքական ուժի հիմքերը, սակայն փետրվարի 9-ի խորհրդարանի ընտրություններն ժողովրդի 47 տոկոս մասնակցույունն անկասկած վկայում է Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականության հանդեպ ժողովրդի աջակցության զգալի անկման մասին: