Ամերիկացիները չեն հասկացել Իրանի ժողովրդի վեհությունը՝ անցած 41 տարիների ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116919-Ամերիկացիները_չեն_հասկացել_Իրանի_ժողովրդի_վեհությունը_անցած_41_տարիների_ընթացքում
Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ, Իրանի հազարավոր քաղաքների միլիոնավոր բնակիչներ, փետրվարի 11-ին մասնակցեցին քայլերթի, մեկ անգամ ևս ապացուցելով, որ չեն նահանջելու ԱՄՆ-ի սադրանքների դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2020 07:33 Asia/Tehran
  • Ամերիկացիները չեն հասկացել Իրանի ժողովրդի վեհությունը՝ անցած 41 տարիների ընթացքում

Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ, Իրանի հազարավոր քաղաքների միլիոնավոր բնակիչներ, փետրվարի 11-ին մասնակցեցին քայլերթի, մեկ անգամ ևս ապացուցելով, որ չեն նահանջելու ԱՄՆ-ի սադրանքների դիմաց:

17979թ փետրվարի 11-ին, Իրանի ժողովուրդն ինքնաբուխ կերպով և առանց որևէ գերտերության աջակցության, հաղթեց շահի ռեժիմին:

Հետհեղափոխական 41 տարիների ընթացքում, Իրանը մշտապես բախվել է թշնամիների սադրանքերին: Սակայն ո՞րն է եղել այդ թշնամության պատճառը:

Նախ՝ այն, որ իսլամական հեղափոխության ազդեցությունը տարածվեց նաև Իրանի սահմաններից դուրս: Իրանի իսլամական հեղափոխությունն իր հաղթանակի առաջին իսկ օրից օրինակ դարձավ աշխարհի ազատատենչ ժողովուրդների համար: Իրանի ժողորդի մեծ հաղթանակի արդյունքում, ԱՄՆ-ը ստիպված եղավ դուրս գալ այդ երկրից և այդպես էլ չհաշտվեց այդ հանգամանքի հետ: Այդ պատճառով, այս 41 տարիների ընթացքում Վաշինգտոնը չխնայեց ոչ մի ջանք՝ Իրանում շահի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ: Սակայն դա ԱՄՆ-ին չհաջողվեց:

Իսկ ո՞րն էր այդ ձախողման պատճառը: Երեկ տեղի ունեցած քայլերթի ընթացքում, ԻԻՀ նախագահի ելույթն այս հարցի պաասխանն էր: Նա հատարարեց. «Մենք բռնել ենք զարգացման ուղին: Դուք տեսնում եք, որ հակառակ անցած 41 տարիների ընթացքում ձեր թշնամանքին, հեղափոխությունը շարունակում է ընթանալ իր ճանապարհով»:

Նա հավելել է. «Հեղափոխությունն ամրապնդվել է մարդկանց ներկայության ու ձայնի շնորհիվ»:

ԱՄՆ-ի իշխանությունները, Իրանի հեղափոխությոան հաղթանակի առաջին իսկ օրից իրենց քաղաքականությունը վարեցին սխալ հաշվարկների վրա հիմնվելով: Նրանք չէին հաշվարկել Իրանի ժողովրդի հավատալիքների ու բարոյական արժեքների կշիռը: Բացի այդ, նրանք չկարողացան ճիշտ ճանաչել Իրանի ժողովրդին: Այս  տարիների ըթնացքում, ամերիկացիներն այդպես էլ չհասկացան Իրանի ժողորդի դերը պատմության մեջ:

Իսկ Դոնալդ Թրամփն իր հիմար քայլերով փաստեց, որ որևէ գաղափար չունի Իրանի ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությունից:

Այն ժամանակ, երբ Օբաման ԱՄՆ-ի երկաթե բռունցքը թավշե ձեռնոցում թաքցրած խոսում էր փոփոխությունների մասին, Իրանի ժողովուրդը չոգևորվեց: Եվ այսօր էլ նույն ժողովուրդը չի սարսափում ԱՄՆ-ի սպառնալիքներից:

Թեհրանում հավատարմագրված տարբեր երկրների դեպսաններևի հետ երեկ կայացած հանդիպխման ժամանակ, Իրանի նախագահն ասել է. «Նրանք, ովքեր ծանոթ են Իրանի պատմությանն ու քաղաքակրթությանը, գիտեն, որ Իրանի ժողովուրդը երբեք գլուխ չի խոնարհի բռնության, սխալ խոսքի և անհարկի ճնշումների դիմաց»: