Վենեսուելան Հաագայի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է տապալել Նիկոլաս Մադուրոյի ղեկավարած Վենեսուելայի ձախակողմյան կառավարությունը և իծխանության բերել Վաշինգտոնին կապված ըննդիմության ղեկավար Խուան Գուայդոյին:
Այս նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ը օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները, հատկապես պատժամիջոցների կիրառումը: Կարակասը դատապարտել է Վաշինգտոնի քայլերը:
Վենեսուելան Հաագայի միջազգային դատարան հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և գործողությունների կապակցությամբ:
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան հայտարարել էր, որ Վենեսուելան Միացյալ Նահանգների դեմ մեղադրանք է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները նշանակում են մահապատժի դատապարտել տասնյակ հազարավոր վենեսուելացիների:
Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի նկատմամբ և վերականգնել է նավթային շրջափակումները: Բացի այդ, Թրամփի վարչակազմը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է այդ եկրի ինքնահռչակ նախագահ:
Հաագայի միջազգային դատարանը քննում է անհատների դեմ ուղղված գործերը, սակայն Կարակասի ներկայացրած փաստաթղթում չի նշվել որևե ամերիկացի պաշտոնիայի անուն:
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան հայտարարել է. «Մենք ապավինում ենք միջազգային օրենքներին»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները, որոնք խախտում են միջազգային օրենքները և ուղղված են ազգերի ինքիշխանության դեմ, նպատակ ունեն հակասահմանադրական ճանապարհներով փոխել տարբեր երկրների իշխանություններին:
Իհարկե, այն հայցի համաձայն, որը Վենեսուելայի կառավարությունը ներկայացրել է Վաշինգտոնի դեմ միջազգային քրեական դատարան, գործ չի կարող հարոցվել,ք անի որ Հաագայի դատարանը չի քննում պետությունների միջև եղած խնդիրրները: Կարակասի կողմից աներկայացված հայցում նշվել են վենեսուելացիների դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված ոճրագործությունները, որոնք իրականացվել են այդ երկրի կառավարությունը տապալելեւ նպատակով:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2020 թվականի հունվարի 20-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտաում կայացած տարածաշրջանային նիստի շրջանակում Խուան Գուայդոյի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ն կփորձի ավելի շատ աջակցել նրան:
Վենեսուելան վերջին երկու տարիներին ԱՄՆ-ի ճնշման պատճառով հայտնվել է քաղաքական և տնտեսական բարդ պայմաններում: Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի տեսանկյունից, Թրամփի վարչակազմի գործողությունները համարվում են անօրինական և միջամտոթյուն՝ Վենեսուելայի ներքին գործերին:
Վաշինգտոնը, Թրամփի միակողմանի քաղաքականությանը համահունչ, շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը և կանոնները: ԱՄՆ-ը նաև շարունակում է իր ապակառուցողական գործողություններն ուղղված Վենեսուելայի դեմ:
Եվ դա է պատճառը, որ Վենեսուելան Հաագայի միջազգային դատարան հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ: