Թուրքիայի արձագանքը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը ճանաչման բանաձևի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117066-Թուրքիայի_արձագանքը_Սիրիայի_խորհրդարանում_Հայոց_ցեղասպանությանը_ճանաչման_բանաձևի_վերաբերյալ
Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը հաստատող բանաձևի ընդունումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2020 14:27 Asia/Tehran
  • Թուրքիայի արձագանքը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը ճանաչման բանաձևի վերաբերյալ

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը հաստատող բանաձևի ընդունումը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Օքսուին, դատապարտելով բանաձևի ընդունումը, հայտարարել է, որ դա ցուցադրական քայլ էր: 

Հաշվի առնելով ՄԱԿ-ի անդամ երկրներում Օսմանյան կայսերության կողմից Հայոց ցեղասպանության լայն ճանաչումը, պետք է ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի արձագանքը Սիրիայի խորհրդարանի վերջին բանաձևին՝ միայն սահմանափակվում է  լրատվամիջոցներով և  դրանից այն կողմ չեն անցնի:

Մինչ այժմ ավելի քան 30 երկիր և մի շարք միջազգային կազմակերպություններ և հաստատություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը հետևողականորեն մերժել է առաջին աշխարհամարտի ընթացքում  հայերի «ցեղասպանություն» եզրույթը:

Անկասկած, Թուրքիայի ագրեսիան Սիրիայի տարածքների վրա և Անկարայի կառավարության պաշտոնյաների կողմից հարձակումները Դամասկոսի դեմ, արագացրել են Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:  Միջազգային կառավարության մակարդակով Թուրքիայի կառավարության և ժողովրդի հաշվին է, և դա ապագայում կբերի աղետալի հետևանքներ թուրք ժողովրդի համար: 

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Համուդ Սաբաղն անդրադառնալով թուրքական բանակի թշնամական գործողություններին Սիրիայի հյուսիսային շրջանում ասել է, որ  Սիրիայի դեմ իր թշնամական գործողություններում Թուրքիան հավատարիմ է օսմանյան մտածելակերպին:  Վերջին օրերին, ի պաշտպանություն ահաբեկիչների, թուրքական բանակը բազմիցս թիրախավորել է Սիրիայի բանակի դիրքերը  և ենթակառուցվածքները Իդլիբ և Հալեպ նահանգներում: Սա այն դեպքում երբ Իդլիբ և Հալեպ նահանգները Սիրիայի ահաբեկիչների վերջին բազաներն են: Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիսային շրջաններ արժանացել է  Սիրիայի օրինական կառավարության ուժեղ ընդդիմությանն, ինչպես նաև արժանացել է միջազգային դատապարտման:

Ռայ Ալ-Յոմ ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր և արաբական աշխարհի առաջատար փորձագետ Աբդուլ Բարի Աթվանը Անկարայի կառավարության իշխանություններին խորհուրդ է տվել, ձեռնպահ մնալ Դամասկոսի գրավելու, Ասադին տապալելու և Ումայադի մզկիթում աղոթքելու մասին սադրիչ հայտարարություններից, քանի որ  դրանք սուտ են և ոչ միայն չ են համոզում սիրիական զինված և անզեն ընդդիմության խմբավորումներին: Դա  հակառակ էֆեկտ է ունենալու: Այդպես եղա  նաև Լիբիայի պարագայում, բայց շուտով այն անհետացավ»:

Կասկած չկա, որ հարևան երկրների դեմ Էրդողանի կառավարության սպառնալից քաղաքականությունը ոչ միայն անօգուտ է, այլև անհրաժեշտ է արագ փոխել այդ քաղաքականությունը: Մասնավորապես, Անկարայի կառավարության  ընդդիմության ղեկավարները բազմիցս հորդորել են Թուրքիայի կառավարությանը ուղղակիորեն դուրս գալ Սիրիայի տարածքից, որպեսզի անմիջական բանակցություններ վարեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության հետ:

Այս քայլը Թուրքիայի կառավարության և ժողովրդի շահերից է բխում,  հակառակ դեպքում դա անկանխատեսելի հետևանքներ կունենա Թուրքիայի համար: