Հասան Ռոհանի. Ոչ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, Այո՝ ընտրություններին ժողովրդի մասնակցությանը
Ներքին և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ կայացած 14-րդ մամուլի ասուլիսում, Իրանի նահագահն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ գեներալ Սուլեյմանիի սպանությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին, Խրանի խորհրդարանական ընտրություններին:
Մամուլի ասուլիսի ընթացքում, Ռոհանին անդրադարձել է երեք առանցքային հարցերի:
Դրանցից առաջինն ԱՄՆ-ի ամբարտավանությունն էր և ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ այդ երկրի տարած ջանքերի իրական նպատակը:
ԱՄՆ-ը նպատակ ուներ չեղարկելով միջուկային համաձայնությունը, առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և Թեհրանին ստիպել նստել բանակցությունների սեղանին ու ընդունել Վաշինգտոնի պահանջները:
Հասան Ռոհանին այս կապակցությամբ ասել է. «Ամերիկացիները մտածում էին, թե առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով, կկարողանան Թեհրանին ստիպել նստել բանակցության սեղանի շուրջ»:
Նա հավելել է. «Մենք մեր ուժով ու արժանապատվությամբ կանգնել ենք աշխարհի առաջ և երբեք բանակցության սեղանի շուրջ չենք նստի ճնշման պայմաններում»:
Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել է Ռոհանին կայանում է տարածաշրջանում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության վտանգների ու սպառնալիքների մեջ: Իրանի նախագահն այս կապակցությամբ անդրադարձել է մի շարք կարևոր կետերի, այդ թվում՝ Իրանի առաջարկած «Հորմուզի խաղաղության նբախաձեռնությանը», որի նպատակն է անվտանգություն հաստատել տարածաշրջանում:
Տարածաշրջանի վերջին տարիների իրադարձությունների քննարկումը ցույց է տալիս, որ տարածաշրջանի անապահովության ու ճգնաժամերի առաջացման հարցում դերակատարություն են ունեցել ոչ միայն ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմն այլ նաև այնպիսի երկրներ, ինչպես՝ Սաուդյան Արաբիան: Այս երկիրն արդեն 5 տարի պատերազմում է Եմենի հետ: Այս բոլոր տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիայի միակ քաղաքկանությունը եղել է ագրեսիայի շարունակումը: Սակայն այդ քաղաքականությունը սխալ էր ու ծախսատար: Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիան որևէ հաղթանակ չարձանագրեց:
Ներկայումս Ռիադը գտնվում է պարտության եզրին և չի կարողանում իր անվտանգության ծախսերը պարտադրել այլ երկրներին:
Իրանի նախագահը հայտարարել է. «Մենք մշտապես ձգտել ենք տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման: Եվ նահատակ գեներալ Սուլեյմանին նույնպես գնում էր այդ ուղղությամբ, պայքարելով Պարսից ծոցում և Արևմտյան Ասիայում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Ռոհանու ասուլիսի երրորդ առանցքային կետն Իրրանի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք տեղի են ունենալու հաջորդ շաբաթ:
Ի պատասխան Բրայան Հուքի այն հայտարարությանը, թե Իրանում ընտրությունները ձևական բնույթ են կրում, և արդյունքները նախապես պարզ են, Ռոհանին ասել է. «Իրանում ժողովրդավարությունն ավելի իրական է, քան արևմտյան շատ երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում»:
Վերջին 41 տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների անցկացումը մշտապես եղել է Իրանի օգտին և ի վնաս թշնամու: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ը մշտապես ցանկացել է, որ Իրանի ընտրություններին մասնակցիի հնարավորինս քիչ մարդ: Հաշվի առնելով այս փաստերը և Իրանի նախագահի մամուլի ասուլիսում արած հայտարարությունները, պարզ է դառնում, թե որքան կարևոր է ընտրությունների անցկացումը և դրանց ազդեցությունը ժողովրդի համախմբման ու երկրի հեղինակության վրա: