Իսլամի մագարեն՝ արևելագետների տեսանկյունից (10)
Քսաներորդ դարում Արևմուտքում Ղուրանը ուսումնասիրվում էր, որպես կարևոր կրոնական տեքստ, իսկ իսլամի մարգարեն՝ որպես աստվածային անձնավորություն:
Այն պայմաններում, երբ աշխարհը տառապում էր խավարամտության, տգիտության և մտավոր անկման պատճառով, մի մեծ մարդ հայտնվեց և նոր կրոն բերեց մարդկության համար: Մուհամմեդ մարգարեի ուսմունքը հիմնված է իմաստնության վրա, որը պայքարում էր տգիտության և սնահավատության դեմ: Մուհամմեդ մարգարեն նաև խոսքի, վարքի և բնավորության առումով անզուգական մարդ էր: Բոլոր նրանք, ովքեր լսում էին նրա խոսքերը, հակվում էին նրան: Մուհամմեդը բացարձակ մթության մեջ հայտնվեց պայծառ արևի նման: Ղուրանում նրա մասին ասված է.«Աստված անկիրթ մարդկանց մեջ ընտրեց մի առաքյալի, ում ներկայացրեց Ղուրանի այաները, որպեսզի մաքրի և իմաստնությամբ լուսավորի նրանց, չնայած մինչ այդ, նրանք ակնհայտորեն տգիտության մեջ էին գտնվում»:
Իսլամի և նրա մեծ ճարտարապետ Մուհամմեդ մարգարեի հանդեպ թշնամությունն ու չարությունը , ծայրահեղության ու տգիտության արդյունքն էր, որը միշտ ստվեր է նետել եվրոպական քաղաքակրթության վրա և շարունակվել է մեծ թափով: Երկարատև քարոզչության սարսափելի ստվերը գիտնականներին հնարավորություն չի տվել անկողմնակալ և անաչառ կերպով ուսումնասիրել իսլամի հարուստ մշակույթը և մուսուլմանների ապրելակերպը:
Ամեն դարաշրջանում ատելությունն ու թշնամությունը յուրահատուկ ձև են ստացել և դա ցույց է տվել իր հիմնական բնույթը՝ իսլամատյացության տեսքով:
20-րդ դարում կեղծ նյութերի տարածումը և որոշ գրքերի հրատարակումը ինչպես օրինակ «Սատանայական համարներ» գիրքը, ագրեսիայի ալիքը տարածեցին իսլամի և մարգարեի դեմ: Մյուս կողմից Մուհամմեդ մարգարեի կյանքն ու անհատականության պատկերն արժանացել է գիտնականների բարձր գնահատանքին:
20-րդ դարում երբ իսլամի մասին ուսումնասիրության համար ստեղծվեցին գիտական հարմար և իրատեսական պայմաններ , նկարտվեց ,որ մարգարեի մասին արևելագետների ուսումնասիրությունները և Ղուրանի վերաբերյալ հետազոտությունները զգալիորեն տարբերվում են անցյալից: Արևմտյան ժամանակակից հետազոտություններում Ղուրանը ուսումնասիրվում էր, որպես կարևոր կրոնական տեքստ, իսկ Մարգարեն՝ որպես աստվածային անձնավորություն:
Ժամանակակից ռուս գրող և բանաստեղծ Իվան Ալեքսեևիչ Բունինը 1923 թ.-ին Ռուսաստանից առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: Նա այն գիտնականներից է, ով առավելագույն ուշադրությունն է դարձրել իսլամական արևելքին:
Իսլամ կրոնը և Իսլամական մշակույթն ուսումնասիրելու նպատակով Բունինը ճանապարհորդեց դեպի իսլամական աշխարհ և այցելեց այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Պաղեստինը, Հորդանանը, Սիրիան, Լիբանանը և Ալժիրը: Ղուրանին, իսլամական մշակույթին ու պատմությանը նրա ծանոթությունը, և իսլամական երկրներ կատարած ճամփորդության ազդեցությունը նրան մղեցին գրել բանաստեղծություններ, որոնք մինչ այժմ հարուստ և հավերժական գանձ են համարվում Ռուսաստանի և համաշխարհային գրականության համար: Նա գրել է բանաստեղծություններ, որոնք ներշնչված են Ղուրանի այաներից և արևելյան հասկացություններից և նրա բանաստեղծությունների թեմաները ցույց են տալիս նրա առանձնահատուկ հարգանքը իսլամի, մարգարեի և իսլամական ումմայի նկատմամբ: Բունինի աշխատանքում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպիսիք են իսլամի մարգարեի կյանքը, կրոնական ծեսերը, ուխտագնացությունները և սուրբ վայրերը: Այս բանաստեղծություններում Բունինը իսլամական ումմային կոչ է անում պայքարել թշնամիների դեմ, պահպանել մարդկային արժեքները և չհանձնվել իրենց նկատմամբ ոչ մի առավելություն չունեցող օտարներին:
Ռուս արևելագետը բանաստեղծությունների տեսքով պատմում է Աբրահամի և մյուս աստվածային մարգարեների կյանքը: Նա ցույց է տալիս, որ Աբրահամ մարգարեն երկրպագության արժանի չի համարում այն ամենը, ինչ հայտնվում կամ անհետանում է, ինչպես լուսինը, աստղերն ու արևը, և չի հավատում կեղծ աստվածներին:
1903 թ-ին գրած «Մուհամմեդը հետապնդվում է» բանաստեղծության մեջ նա նկարագրում է մարգարեի արտագաղթը Մեքքայից դեպի Մադինա: Բունինը ցույց է տալիս իսլամ կրոնն ընդունելու համար մարդկանց հրավիրելու առաքելության ճանապարհին Մուհամմեդ մարգարեի կրած տառապանքները ։ Նա վկայակոչելով Ղուրանի 40 և 41-րդ այաները ասում է, որ այս ճանապարհին մարգարեին օգնում են հրեշտակները:
Բունինի բանաստեղծության մեջ ասված է․
Նա
ոտաբոբիկ ու մերկ կրծքով
նստած էր խճավազի վրա
ու տխուր ձայնով
խոսում էր նա․
Եկել եմ անապատ
առանձնացել բոլորից,
առանձնացել նրանցից ում սիրում եմ ես։
Եվ հոգիներն ասացին․
Մարգարեին վայել չէ
լինի թույլ ու հոգնած։
Եվ մարգարեն
թախծոտ ու խաղաղ պատասպանեց․
Ես բողոքս կհայտնեմ քարին։
****
Բունինի տեսակետից բնությունը միայն կարող է երջանիկ դարձնել մարդկային կյանքը: Նրա բանաստեղծություններում բնության հիասքանչ տեսարանները նկարագրված են խիստ գեղարվեստական վարպետությամբ:
«Հոմայի ստվեր» պատմվածքում, նա օգտագործելով Ղուրանի այաներն իր գաղափարներն ու մտքերն է արտահայտել աշխարհի մասին: Ոգեշնչվելով Իրանի մեծ բանաստեղծ Սաադիի պոեզիայից, նա մարդկանց հորդորում է մտածել արարչագործության առեղծվածի մասին:
Բունինը կարողացավ բացահայտել նոր գաղափարներ, որոնք նախքան այդ ոչ ոք չէր կարողացել դա անել: Ռուս բանաստեղծներից ոչ մեկը այնքան չի գրել արևելա-իսլամական պոեզիա, որքան Իվան Բոնինը: Ղուրանը կարդալը անհրաժեշտություն էր նրա համար: Նա բոլոր ուղևորությունների ընթացքում իր հետ կրում էր Ա. Նիկալաևի Ղուրանի թարգմանությունը: Բունիի կինը իր օրագրում իսլամի նկատմամբ ամուսնու հետաքրքրության մասին գրում է. «Իսլամը խորապես ներթափանցել էր նրա հոգու խորքերը»:
Բունինի հայտնի գրքերից մեկը կոչվում է «Մարգարեի մահվան պատմությունը»: Դա իմաստուն, փիլիսոփայական և առեղծվածային պատմություն է: Այս գրքում Բունինը փորձում է ընթերցողին խրախուսել խորանալ աստվածաբանության մեջ և գտնել կյանքի ճշմարտությունը: Բունինը ասելով, որ Աստծուց խուսափելը և Աստծու էությունը չզգալը մարդկանց մեղքն է հավելել է. «Մենք Աստծուն չենք տեսել , բայց արևը մեղավոր չէ, եթե չղջիկի աչքերը չեն տեսնում»:
Բունինը իր բոլոր գործերում օգտագործում է «Հանուն ողորմած և բարեգութ Աստծո» ամբողջ բառակապակցությունը, Աստծո գթության ու ողորմության հատկանիշների հետ միասին:
Հատկանշական է նաև Բունինի տեղեկացվածությունը մուսուլմանների սրբության և ավանդույթների մասին: Իր բանաստեղծություններում նա անդրադառնում է մուսուլմանների մոտ կանաչ գույնի սրբությանը:
«Մարգարեի Ումման» պոեմում նա նկարագրում է մուսուլման ումմային, որոնց կարծիքով, կանաչ գույնն մարգարեի և նրա երեխաների խորհրդանիշն է: Նա ասում է .«Ողջունիր, բայց հիշիր, որ դու կանաչ հագուստով ես»: «Կանաչ դրոշ» բանաստեղծության մեջ նա նաև անդրադառնում է կանաչ դրոշին, որը խորհրդանշում է Մուհամմեդի կրոնը:
Մուսուլմանների նամազն իրականացվում է ըստ այն շարժումների ու դիրքերի, որ արել է Մուհամմեդ մարգարեն և որոնք փոխանցվել են սերնդե սերունդ:
Նամազը (աղոթքը) նաև այն թեմաներից մեկն է, որը գրավել է Բունինի ուշադրությունը և զարմանքով է խոսել աղոթարարների պարզության մասին:
Իվան Բոնինն իր գործերում միշտ ցույց է տվել, որ մտահոգված է մարդու ճակատագրով և հավատալիքներով, ուստի նա տարբեր կրոնների հետևորդներին կոչ է արել միավորվել և պահպանել կրոնական և բարոյական սկզբունքները:
Չնայած տնից հեռու լինելուն ու արտագաղթի հետևանքով կենցաղային ծանր պայմաններին նա չհրաժարվեց կրոնից և մարդկային արժեքներից և մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ մնաց դրանց: