Իրանի պաշտպնական կարողությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117174-Իրանի_պաշտպնական_կարողությունները
Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլօորտի մասնագետները, հիմնվելով ներքին ուժի վրա, կարողացել են արտադրել: պաշտպանական ոլորտում ամենաբարդ էլեկտրոնային ու միկրոէլեկտրոնային սարքավորումներ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 18, 2020 07:01 Asia/Tehran
  • Իրանի պաշտպնական կարողությունները

Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլօորտի մասնագետները, հիմնվելով ներքին ուժի վրա, կարողացել են արտադրել: պաշտպանական ոլորտում ամենաբարդ էլեկտրոնային ու միկրոէլեկտրոնային սարքավորումներ:

ԻԻՀ պաշտպանության նախարար Ամկր Հաթամին, երկուշաբթի օրը Թեհրանում կայացած «Իրանի էլեկտրոնային արդյունաբերության» ցուցահանդեսում, խոսելով այն մասին, որ երկրում նախագծվել ու արտադրվել է հրթռիային, օդային, ծովային ռադարային ու կապի համակարգերի համար նախատեսված 310 տեսակի պահեստամաս, հավելել է, որ արյդունաբերության ոլորտում սա հեղափոխական քայլ է:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պաշտպանաան արդյունաբերության ոլորտում գիտատեխնիկական աշխատանքները խիստ կարևոր են: Այս ոլորտը մշտապես առաջ է շարժվում նոր տեխնոլոգիաների և գիտական զարգացման հիման վրա: Այստեղ շատ երկրներ փորձում են իրենց պաշտպանական գիտական ներուժը տեղափոխել գիտական ու համալսարանական ոլորտներ:

Որպես օրինակ, Միացյալ Նահանգների ռազմական կենտրոնները խոշոր հետազոտական պայմանագրեր են կնքել համալսարանների հետ՝ տեխնոլոգիաների արդիականացման ուղղությամբ: Հետազոտությունները վկայում են, որ գիտատեխնիկական դրական ազդցեությունը պաշտպանական ոլորտում, ազդում է նաև այլ ոլորտների տնտեսական զարգացման վրա: Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության անդամ երկրներում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաները մեծապես ազդում են արդյունաբերական տնտեսության վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պաշտոնական ոլորտի զարգացումները դրական են ազդել 109 երկրների տնտեսական զարգացման վրա; Փորձագետ Մուհամմադ Մեհդի Նեժադ Նուռին, խոսելով նանոտեխնոլոգիաների մասին, նշում է, որ մեքենաների պահեստամասերի արտադրությունը տեղի է ունենում պաշտպանական ուժերի հետազոտությունների հիման վրա: Նա այս մասին ասում է. «ներկայումս էլեկտրական մեքենաների արտադրության տեխնոլոգիայի կարևոր մասը հենված է պաշտպանական ոլորտի ներուժի վրա, որը նույնպես կարող է օգնել արդյունաբերության զարգացմանը»:

Այս կապակցությամբ, կարելի է անդրադառնալ շարժիչներին, որ կիրառվում են նավթազտարաններում: Դրանց տեխնոլոգիան ձեռք է բերվել պաշտպանական ոլորտի օդային շարժիչների արտադրության տեխնոլոգիայի հիման վրա: Ներկայումս այդ տեխնոլոգիան կիրառվում է Իրանի արդյունաբերական մի շարք ընկերությունների կողմից: Արդյունաբերության ոլորտում նույնպես տարբեր տեսակի կատալիզատորներն ու տեխնոլոգիաներն առաջին անգամ կիրառվել են Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ:

Այս ներուժը ցույց է տալիս, որ արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման մեջ պետք է խիստ կարևորել գիտկան հետազոտությունները և արդիական տեխնոլոգիաները: Դա խիստ կարևոր է ազգային հզորության համար: Իրանի պաշտպանության նախարարի խոսքերը հենց դա են ընդգծում: Այսինքն՝ կարևորել պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներուժը, որը կարող  է դառնալ գիտատեխնիկական համագործակցություն, օրինակ՝ մեքենաշինության արդյունաբերության մեջ: Դա կարող է նպաստել արտադրության զարգացմանը և անհրաժեշտ պահեստամասերի արտադրությանը, ինչն ի վերջո նպաստելու է պատժամիջոցների վնասների չեզոքացմանը: