Բոլթոն.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողել է»
Ջոն Բոլթոնը, որ համարվում է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության հեղինակը, 2019 թ. սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվեց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Նա այժմ խոստովանել է, որ Իրանի նկատմամբ որդեգրված այդ քաղաքականությունը ձախողել է:
Ջոն Բոլթոնը երկուշաբթի օրը Թրամփի իմպիչմենտի գործընթացից հետո լրատվամիջոցներին տված առաջին հարցազրույցի ընթացքում ասել է.«Իրանի նկատմամբ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը ձախողել է: Քանզի Վաշինգտոնը չի իրագործել Թեհրանի դեմ իր առավելագույն ճնշման քաղաքականության կարգախոսը»: Բոլթոնն ասել է.«Սպիտակ տանն իմ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ եղանակներով կարողանում էինք ավելացնել Իրանի դեմ ճնշումները»:
Բոլթոնը, որ հայտնի է, որպես միլիտարիստ դիվանագետ, բազմիցս ցույց է տվել Իրանի իսլամական հանրապետության համակարգը տապալելու իր չար մտադրությունը: Նա բազմիցս պահանջել է ռազմական տարբերակ կիրառել ԱՄՆ-ի ընդդիմադիր երկրների, այդ թվում Իրանի դեմ և նույնիսկ ռմբակոծել այս երկրները: Բոլթոնը համոզված է, որ ԱՄՆ-ին ընդդիմացող ցանկացած երկիր, պետք է հալածվի ռազմական հարձակման միջոցով:
Բոլթոնն այն դեպքում է ընդգծում, որ Իրանի նկատմամբ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողել է, երբ ԱՄՆ-ի սկանդալային նախագահն Իրանին դիմակայելու և թուլացնելու համար, օգտագործել է իր բոլոր միջոցներն ու հնարավորությունները:
Թրամփի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ պատմության ընթացքում ամենաննախադեպ պատժամիջոցները կիրառել է, որպեսզի Իրանին ստիպի ընկրկել Վաշինգտոնի անօրինական պահանջների առաջ:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Իրանի դեմ ճնշում գործադրելու այս երկրի գլխավոր նպատակն է Թեհրանին բերել բանակցային սեղանի շուրջ:
Վաշինգտոնը ենթադրում է, որ կկարողանա բանակցության սեղանի շուրջ Թեհրանին ստիպել ընդունել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոի 12 պահանջները:
Այնուամենայնիվ Թեհրանի դիրքորոշումը փոխելու նպատակով պատժամիջոցների ճնշումների անազդեցիկ լինելու վերաբերյալ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումները և Իրանի ժողովրդի դիմադրությունը ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմի այդ կողմնորոշումն քաղաքկանությունն անօգուտ է եղել:
Ի դեպ, Թրամփը տմարդորեն սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին ու նրա զինակիցներին և այնուհետև Իրանի 52 օբյեկտներ թիրախավորելու սպառնալիք հնչեցնելով, և երկու երկրին մինչև պատերազմի շեմը հասցնելով, ցույց տվեց ,որ Իրանի նկատմամբ ճնշում կիրառելու հարցում,չ մի սահման չի ճանաչում:
Այժմ Բոլթոնը պնդում է, որ Թրամփը բավարար չափով ճնշում չի գործադրել Իրանի նկատմամբ և առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման պատճառն էլ հենց դա է համարում, մինչդեռ հակառակ նրա համոզման, Թրամփի վարչակազմն այլևս Թեհրանի դեմ կիրառելու այլ միջոց չունի և Իրանի ժողովրդին դիմակայելու հարցում էլ հայտնվել է ճարահատյալ վիճակում:
Չնայած Վաշինգտոնի թշնամական քայլերին, Իրանը բազմիցս ընդգծել է, որ չի ընկրկելու ԱՄՆ-ի պատժամիջոցների և ճնշումների առջև: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամն իրենց վերջին զեկույցներում հայտարարել են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միջակողմանի պատժամիջոցներն այլևս ոչ մի ազդեցություն չունեն և 2020 թվականին կվերականգնվի Իրանի տնտեսության բնականոն գործընթացը: