ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի օրեցօր զարգացող ուժն Իրանի առաջնորդի տեսակետից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117227-ԱՄՆ_ի_դեմ_Իրանի_ժողովրդի_օրեցօր_զարգացող_ուժն_Իրանի_առաջնորդի_տեսակետից
«Իսլամական հեղափոխության» գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Երեքշաբթի առավոտյան, հանդիպել է Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ, առաջնորդը կարևորել է խորհրդարանական ընտրություններին ժողովրդի մասնակցությունն այն բնութագրելով որպես կրոնական, ազգային, հեղափոխական և քաղաքացիական պարտք:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 19, 2020 08:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի օրեցօր զարգացող ուժն Իրանի առաջնորդի տեսակետից

«Իսլամական հեղափոխության» գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Երեքշաբթի առավոտյան, հանդիպել է Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ, առաջնորդը կարևորել է խորհրդարանական ընտրություններին ժողովրդի մասնակցությունն այն բնութագրելով որպես կրոնական, ազգային, հեղափոխական և քաղաքացիական պարտք:

Անդրադառնալով ընտրություններին լայնածավալ մասնակցություն ունենալու և ճիշտ ընտրություն կատարելու կարևորությանն Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ընտրությունները հանրային պայքար են և աստվածային բարիք ու փորձություն: Մարդկանց մասնակցությունն ընտրություններին, կամրապնդի իսլամական համակարգի հիմքերը և կնպաստի երկրի հզորացմանն ու անվտանգության ամրապնդմանը»:

Ուրբաթ օրը կանայալիք ընտրությունների շեմին գերագույն առաջնորդի ելույթում, կարևոր ու ռազմավարական կետեր են մատնանշվել, հատկապես ճակատագրական իրավիճակներում  ժողովրդի ներկայությունն ասպարեզում:

Առաջնորդն ասել է. «Ընտրությունները հանրային պայքար են և աստվածային բարիք ու փորձություն: Մարդկանց մասնակցությունն ընտրություններին, կամրապնդի իսլամական համակարգի հիմքերը և կնպաստի երկրի հզորացմանն ու անվտանգության ամրապնդմանը և մեծ իրադարձությունների սկիզբ է դառնալու»:

Իրանի ժողովուրդը մշտապես և ժամանակին ներկա լինելով երկրում անցկացվող կարևոր իրադարձություններին, այդ թվում՝ ընտրություններին, հեղափոխության հաղթանակին նվիրված քայլերթին, Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլերթերին, ստեղծել է թշնամու սադրանքները ձախողող հերոսապատումներ, ապացուցելով իր ներկայության կարևորությունը:

Իսլամական հեղափխության առաջնորդն ընդգծել է, որ վերջերս իրանցիների նկատմամբ ամերիկացիների պասիվության պատճառը գեներալ Սուլեյմանիի սպանության հետևանքներ էին:

Նա հավելել է. «ԱՄՆ-ի նախագահն ու նրա կողմնակիցները սպանությունից  հետո շփոթահար էին, որովհետև հասկացան որ իրենց քայլը հաշվարկված չէր, քանի որ այն  դատապարտվեց և երկրի ներսում և ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ը նպատակ ուներ գեներալ Սուլեյմանիին սպանելով, ամպարնդել իր դիրքերը տարածաշրջանում, սակայն տեղի ունեցավ հակառակը: Բաղդադում տեղի ունեցած լայնածավալ հակաամերիկյան բողոքի ցույցերը, Սիրիայի Հալեպի և տարածաշրջանի զարգացումները, ամեն ինչ շրջեցին հակառակ ուղղությամբ: Հետևաբար, նրանց վերջին դատարկ հայտարարությունները միայն շփոթությունը ծածկելու փորձեր էին»:

Ընտրություններին իրանցիների մշտական ներկայությունը վկայում է այն մասին, թե որքան են թշնամու սպառնալիքներն ու պատժամիջոցներն ազդել այս ժողովրդի վրա:

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը, հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներից մեկը բրիտանական պարսկալեզու ալիքին խոշոր գումար է տվել՝ ընտրությունների վերաբերյալ իրանցիների շրջանում հակաքարոզություն ծավավելու նպատակով: Նա հավելել է, որ այս փաստը վայում է այն մասին, թե որքան կարևոր են Իրանում կաանալիք ընտրություններն ու դրանց անցկացման որակը:

Անկասկած, այսօրվա ԱՄՆ-ի  լավագույն բնութագիրը հնչել է հեղափոխության առաջնորդի խոսքում, որտեղ նա այդ երկրին համեմատել է Տիտանիկի հետ: Առաջդնորդն ասել էր. «Ինչպես որ Տիտանիկի շքեղությունը չկանխեց դրա խորտակումը, այդպես էլ ԱՄՆ-ը չի կարող իրեն զարդարելով ու շքեղացնելով կանխել իր  խորտակումը, քանի որ դա անխուսափելի է»: