Ընտրություններ՝ Իրանի քաղաքական ընկերակցության ու ժողովրդական ուժի ցուցադրությունը
Փետրվարի 21-ին անցկացվելու են Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունները: Կրոնական ժողովրդավարության համակարգում ընտրությունները մեծ նշանակություն ունեն:
Իր ճակատագրի տնօրինման հարցում ժողովրդի ուղղակի դերակատարությունն ու քաղաքական շրջանակների հետ համագործակցությունը, ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխության կյանքի 41 տարիների ընթացքում, երկրում տիրել է ժողովրդավարություն:
Ընտրամասերում ժողովրդի ազատ ներկայությունը և իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվերարկելու ազատությունը ցույց են տալիս, որ կրոնական ժողովրդավարական համակարգի կարևորագույն, այսինքն՝ օրենսդրի կառույցում, ժողովրդի կամքը մեծ դեր ունի: Դրանից բացի, ժողովուրդն ուղղակի դերակատար է իր և իսլամական հանրապետության համակարգի ճակատագրի տնօրինման հարցում:
Խորհրդարանը կարևոր դերակատարություն ունի երկրի զարգացման ու ժողովրդի ապահովության հարցում, ընդունելով կարևոր օրենքներ: Արտաքին հարաբերությունների ոլորտում նույնպես ճիշտ դիրքորոշումներ որդեգրելն ու որոշումներ ընդունելը ժողովրդի կամքն է, որը դրսևորվում է օրենսդրական կառույցում:
Իրանի իսլամական խորհրդարանը այդ կառույցի պատգամավորների երկու կարևորագույն դերակատարության՝ օրենքներ ընդունելու և օրենքների գործադրման հարցում տարբեր կառույցներին այդ թվում կառավարությանը պատասխանատվության ենթարկելու պատճառով ուղղակի դերակատարություն ունի Իրանի ուժի բաղադրիչների հզորացման հարցում: Իրանում քաղաքական ու ռազմական ուժի կարևոր բաղադրիչների հիմքը ընտրություններում ժողովրդի մասնակցությունն է:
Չորեքշաբթի օրը, կառավարության նիստի ընթացքում ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ 2020թ. փետրվարի 21-ին կայանալիք ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը կզայրացնի ԱՄՆ-ին: Ռոհանին շեշտել է.«Իրանի ժողովուրդը, միասնանորեն, մեկ անգամ ևս ամերիկացիներին ցույց կտա, որ հզոր է ու անպարտելի»:
Անցնող 41 տարիների ընթացքում չնայած ժողովրդի ու տարբեր կառավարությունների միջև երբեմն գոյություն ունեցած գաղափարական տարբերություններին, իրանցիները չեն խաբվել թշնամիների հակաքարոզչություններին ու լիարժեք կատարել են իրենց պարտականությունները, ցույց տալով, որ կարևոր ու զգայուն հարթակներում ժողովրդի ներկայությունը դեռևս Իրանի հզորության կարևորագույն բաղադրիչն է համարվում:
Չնայած Իրանի քաղաքական պատմության 41 տարիների ընթացքում գրանցված իսլամական խորհրդարանի ընտրություններում ժողովրդի մասնակցության տարբեր ցուցանիշներին, նույնիսկ ամենացածր մասնակցության դեպքում, ժողովրդի քաղաքական ընկերակցության որակն այնքան բարձր է եղել, որ համեմատելի չէ ժողովրդավարության հավակնորդ արևմտյան երկրների հետ:
Չնայած որոշ շրջաններում Իրանի ժողովուրդը դժգոհ է եղել ժամանակի կառավարությունների գործունեությունից, սակայն, անկախ ընտրություններին ժողովրդի մասնակցությունից, կարևորը համակարգի կողքին նրանց լինելն է: Այս նույն խնդիրը խոսում է Իրանի ժողովրդական ուժի որակի մասին, որ նույնիսկ ընտրություններին 51 տոկոս մասնակցությունը համարվում է ուժի բոլոր բաղադրիչների գլխավոր տարրը: Ինչպես բազմիցս ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը. «ԻԻՀ-ի ուժն ու անվտանգությունը ժողովրդական արմատներ ունի և ընտրությունները ժողովրդական ուժի ցուցադրման քաղաքական ասպարեզն է»: